Երբեւէ գնե՞լ եք ինչ-որ իր, բայց չեք կարողացել կրել այն: Ոչ այն պատճառով, որ ոճը հնացել է, ոչ: Պարզապես բոլորովին չի համապատասխանել զգեստապահարանի մնացած իրերին։ Որոշ նման սխալներ, եւ դու բացառապես սեւ ու մոխրագույն իրերի տեր ես, «որովհետեւ դրանք ամեն ինչի հետ սազում են»։ Բայց ի՞նչ անել, եթե ցանկանում եք գույներ ավելացնել: Եկեք այս հարցին նայենք գունային տեսության տեսանկյունից։
Ի՞նչ է գույնի տեսությունը
Գույնի տեսությունը գույնի եւ դրա բնույթի մասին այսօր առկա ողջ գիտելիքն է: Տարբեր գիտություններում եւ մասնագիտություններում դրան տրվում են տարբեր սահմանումներ՝ օրինակ, դիզայներները գույների տեսությունն անվանում են գույների խառնման սկզբունքներ, որոնց շնորհիվ կարելի է ներդաշնակ գունային համադրություններ ստանալ։
Գույնը զգացողություն է, որն առաջանում է մարդու տեսողության օրգանում, երբ լույսն ընկնում է դրա վրա։ Ակրոմատիկ գույները սպիտակ, սեւ եւ մոխրագույնի բոլոր երանգներն են, իսկ քրոմատիկ գույները՝ սպեկտրի մնացած մասն են, որը կարող է որսալ մարդու աչքը:
Գույնի հիմնական բնութագրերն են երանգը, հագեցվածությունն ու թեթեւությունը:
Երանգը՝ գույնի դիրքն է սպեկտրում, որը մենք կապում ենք դրա անվան հետ: Սրանք տեսանելի սպեկտրի ծիածանի յոթ գույներն են, ինչպես նաեւ գոյություն ունեցող բոլոր բնական գույները:
Հագեցվածությունը զգացողությունն է, թե որքան մաքուր եւ ինտենսիվ է գույնը տեսողականորեն: Եթե սպեկտրի վառ կարմիր գույնին ավելացնեք մի փոքր մոխրագույն, սպիտակ կամ սեւ, այն կդառնա ավելի քիչ հագեցած:
Թեթեւությունն այն աստիճանն է, որով գույնը տարբերվում է սպիտակից: Օրինակ, բաց կանաչ գույնն ավելի բարձր կլինի թեթեւությամբ, քան խիտ կանաչը:
Հիմնական գունային համադրություններ
Կան մի քանի ստանդարտ գունային սխեմաներ, որոնք կարող են օգտագործվել հագուստի մեջ: Այս համադրությունների ներդաշնակությունը հասկանալն օգնում է հեշտությամբ խառնել երանգները ձեր զգեստապահարանում: Եկեք քննարկենք դրանցից յուրաքանչյուրը:
Կոմպլիմենտար սխեմա
Սովորաբար, նման սխեման նշանակում է գույներ, որոնք գտնվում են գունային անիվի հակառակ կողմերում, դրանք տալիս են առավելագույն հակադրություն: Կոմպլիմենտարությունը հաճախ օգտագործվում է դիզայնի եւ նկարչության մեջ։ Նորաձեւությունը եւս բացառություն չէ:
Գույների հակառակ դասավորությունը խիստ նախապայման չէ, եթե ձեր զգեստապահարանի համար եք երանգներ ընտրում: Փոքր շարժումները կարող են բացահայտել հետաքրքիր գունային համադրություններ:
Եթե մենք մի փոքր ընդլայնում ենք կոմպլեմենտար սխեմայի երանգները, ապա ստանում ենք սպլիտ-կոմպլեմենտար համադրություն: Այս դեպքում ստանում ենք հակադրություն, բայց դրա կողմերից մեկը ներառում է մի քանի գույներ։ Նման սխեման կերպարն ավելի բարդ ու բազմազան է դարձնում՝ միաժամանակ չզրկելով ներդաշնակությունից։
Հաջորդական կամ համանման սխեմա
Հաջորդական գույները գտնվում են միմյանց մոտ գունային անիվի վրա: Հարակից երանգները ստեղծում են պարզ, հաճելի, հարմարավետ ու հանգստացնող ներդաշնակություն: Եթե ցանկանում եք օգտագործել նման համադրություն, ընտրեք այնպիսի երանգ, որը կլինի հիմնականը, եւ մի քանի մոտ գույներ շրջանակի վրա՝ որպես դրա լրացում:
Մոնոխրոմ սխեմա
Մոնոխրոմ սխեման օգտագործում է ընդամենը մեկ գույն, որը տարբերվում է երանգով (թեթեւություն՝ սպիտակի հավելմամբ), ստվերներով (մգացում՝ սեւի հավելմամբ) եւ տոնայնությամբ (հագեցվածություն՝ մոխրագույնի հավելմամբ): Մոնոխրոմատիկ ներդաշնակությունը հիանալի է աշխատում մեկ հակառակ գույնի հետ, բայց հիանալի է աշխատում ինքնուրույն:
Եռանկյունաձեւ համադրություն
Եռանկյունաձեւ սխեման ունի երեք գույն, որոնք հավասարապես տեղակայված են գունային անիվի վրա: Եռանկյունաձեւ ներդաշնակությունը համարվում է դասական, որը հաճախ օգտագործվում է նկարիչների եւ դիզայներների կողմից:
Եռանկյունաձեւ գունային սխեման ավելի քիչ հակադրություն ունի, քան կոմպիմենտարը, բայց օգտվում է գույների բազմազանությունից եւ ընդհանուր հավասարակշռությունից:
Քառակուսի համադրություն
Գույների քառակուսի համադրությունը բաղկացած է երկու լրացուցիչ զույգերից, որոնք հավասարապես բաժանված են գունային անիվի վրա: Նման հակադիր գույների համադրության մեջ կա հավասարակշռություն։ Դուք կարող եք փորձել դրանք հավասարապես օգտագործել հագուստի մեջ կամ ընտրել մեկ տոն՝ որպես հիմնական, եւ այն լրացնել մյուսների հետ։
Գունային անիվը կարող է օգնել մեզ համադրություններում, բայց մենք պետք է հիշենք նաեւ երանգների հագեցվածության եւ գործվածքների հյուսվածքի մասին։ Նյութի բնութագրերը նույնպես պետք է լավ համակցված լինեն միմյանց հետ:
Գույնի անիվի օգտագործումն ու գունային տեսության իմացությունը կօգնեն խուսափել դրանց ընտրության սխալներից զգեստապահարանը համալրելիս։ Եթե դուք նորեկ եք այս հարցում, ապա ընտրեք մեկ հիմնական գույն, որը կգերիշխի ձեր կերպարում, իսկ հետո հանդերձանքը լրացրեք աքսեսուարով՝ ըստ սխեմաներից մեկի: Դուք կտեսնեք, թե ինչպես են նրանք բոլորը ներդաշնակորեն լրացնում միմյանց։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:40, 3 հոկտեմբերի
Ադրբեջանը «ահաբեկիչ» է հռչակել Gucci-ի հայ մոդել Արմինե Հարությունյանին17:30, 3 հոկտեմբերի
«Մենք Սյունիքի լեռներում էինք ամենածանր օրերին, երբ կրակում էին Արցախի վրա». Ելենա Արշակյանը՝ «Լեռները կհիշեն» սերիալի բարդ նկարահանումների մասին (ֆոտո)15:50, 3 հոկտեմբերի
Hayat Project-ն իր առաջիկա համերգի ողջ հասույթը տրամադրելու է Արցախից բռնի տեղահանված բնակչության կարիքները հոգալուն15:34, 3 հոկտեմբերի
Ինչպե՞ս հաղթահարել այս օրերի սթրեսը. ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոնի խորհուրդը (VIDEO)14:32, 3 հոկտեմբերի
Ո՞վ է ռուսական շոու-բիզնեսի լավագույն արտիստն՝ ըստ Կիրկորովի13:05, 3 հոկտեմբերի
«Թագուհու քայլը» սերիալի աստղ Անյա Թեյլոր-Ջոյն ամուսնացել է12:25, 3 հոկտեմբերի
«Այս օրերին, երբ մեր սրտերը ցավում են Արցախի կորստի համար, ես խոնարհվում եմ մեր զինվորների առաջ»․ «Միսս Տիեզերք Արմենիա 2022» Քրիստինա Այանյան11:24, 3 հոկտեմբերի
«Աչքերում՝ տխրություն, բայց մեծ հույս ունեն, որ երեխաները իրենց չեն մոռանա․․․Անպայման կվերադառնանք»․ Մհեր Արմենիա10:28, 3 հոկտեմբերի
Women's Club-ի անդամների ուղերձը՝ արցախցիներին (VIDEO)09:00, 3 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 2 հոկտեմբերի
«Այսուհետ ես իմ ստացած ամեն դրամը մտածված եմ ծախսելու եւ իմ եկամտից օգնելու եմ տեղահանված արցախցիներին»․ DJ Վակցինա22:07, 2 հոկտեմբերի
La Casa de Papel-ից հայտնի Հովիկ Կեուչկերյանը Սան Սեբաստիանի կինոփառատոնին արժանացել է «Երկրորդական պլանի լավագույն դերասան» մրցանակին