ԽՈՅԵՐ
Այսօր համեմատելու եք ձեր ներկայիս եւ նախկին սիրեցյալներին, բայց ցավոք ոչ հօգուտ առաջինի։ Բայց չէ, որ ձեր այժմյան ընտրյալը նույնպես դրական հատկանիշներ ունի, եւ դուք հենց դրա համար եք ընտրել նրան։ Փորձեք լավատես լինել։
ՑԼԵՐ
Աստղերը հուշում են լսել միայն ձեր սիրելիին։ Հենց Նա այսօր կլինի ձեր լավագույն խորհրդատուն եւ միայն իրեն կարելի է դիմել օգնության համար։ Ինչպես ասում են՝ մի գլուխը լավ է, երկուսն ավելի լավ։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր մեծ հոգնածություն եք զգալու, հետեւաբար չարժե անգամ հանդիպում ծրագրել։ Այսօր չի հաջողվելու իրականացնել ձեր սիրելի էակի սպասելիքները եւ նրան համոզել, որ պարզապես հոգնած եք եւ չեք ցանկանում հանդիպել իր հետ։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Դուք կզգաք, որ այն ամենն, ինչով զբաղվում եք ձեր սիրելի էակի հետ, արդեն վաղուց ձանձրացրել է ձեզ։ Շատ շտապ պետք է մտածել մի ուրիշ զբաղմունքի մասին, որը կհետաքրքրի եւ ձեզ, եւ ձեր սիրելիին։ Մտածեք, թե ինչը կարող է ուրախություն պարգեւել ձեզ երկուսիդ։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր ձեր սիրելի անձնավորությունը ստիպված չի լինի երկար մտածել, թե ինչ եք ակնկալում իրենցից որպես նվեր, կամ ինչպես եք ցանկանում նշել առաջիկայում սպասվելիք տոնը։ Ամեն ինչ ձեր «ճակատին գրված» կլինի։ Եվ նրան մնում է միայն ճիշտ կարդալ։
ԿՈՒՅՍԵՐ
Մի նյարդայնացեք, մի բղավեք, ափսեները մի կոտրեք, դռները մի ծեծեք եւ հուսահատության գիրկը մի ընկեք։ Դուք միշտ էլ ամեն ինչ հասցրել եք եւ այսօր էլ ձեզ մոտ ամեն ինչ կստացվի։ Խնդիրը լուծելի է, պարզապես պետք է ճիշտ ելքը գտնել։
ԿՇԵՌՔՆԵՐ
Ձեր պլանները դանդաղ են իրականանալու, եւ այդ պատճառով ձեզ կթվա, որ դրանք անվերջանալի են։ Փորձեք ինչ-որ ձեւով շտկել իրավիճակը, այլապես անտեղի վիճաբանություններ կլինեն ձեր եւ ձեր սիրելիի միջեւ։
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր երաժշտությունը կմտերմացնի ձեզ։ Առաջին երգը, որ այսօր լսել եք կամ լսելու եք կպատմի այն մասին, թե ինչպես են զարգանալու ձեր հարաբերությունները առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։ Ընդ որում, եթե երգը ձեզ դուր չեկավ, ուրեմն ձեւացրեք, թե չեք լսել եւ սպասեք մյուսին։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր ձեր սիրելին շատ դժվարությամբ է համարձակվելու այս կամ այն կարեւոր քայլն անել։ Բայց այդ գործողությունները կարող են շատ էական նշանակություն ունենալ ձեր հարաբերություններում։ Հետեւաբար, եղեք Նրա կողքին, ուղղորդեք, միգուցե ձեր խորհուրդները շատ կարեւոր են իր համար։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Հասնել եւ առաջ անցնել։ Այսօր ձեր ընկերներին կցանկանաք ապացուցել, որ ձեր եւ Նրա սիրավեպը ոչ միայն լուրջ է, այլեւ գրեթե իդեալական ձեզ համար, եւ ձեզ միայն կարելի է նախանձել։ Փորձեք անել դա։ Ձեր երկրորդ կեսը դեմ չի լինի։
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր ձեր սիրելին շատ տխուր կլինի, քանզի հարաբերություններում ինչ-որ մի կարեւոր փուլ արդեն անցյալում է եւ այն այլեւս հնարավոր չէ հետ բերել։ Փորձեք Նրան ապացուցել, որ ամեն ինչ դեռ առջեւում է եւ նոր զգացողությունները սպասում են ձեզ։
ՁԿՆԵՐ
Ձեր սիրելի էակի համար շատ դժվար կլինի ինքն իրեն համոզել, որ ձեր հարաբերություններում ամեն ինչ շատ լավ է, եւ դուք միասին համատեղ, գեղեցիկ ապագա եք կերտում։ Ձեզ կթվա, որ ինչ-որ բան փոխվել է եւ սերն արդեն չի ջերմացնում ձեզ։ Փորձեք այս վիճակում կտրուկ որոշումներ չկայացնել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)