Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Suit up. ընտրում ենք զգեստ ավարտական երեկոյի համար

18:32, 14 մայիսի

Շուտով ավարտական ​​շրջանն է, եւ ժամանակն է մտածել, թե ինչ հագուստով պետք է մասնակցեք հանդիսավոր երեկոյին:

Ավարտական ​​երեկոն կարեւոր իրադարձություն է, որտեղ ցանկանում եք նրբագեղ, նորաձեւ ու համապատասխան տեսք ունենալ: Ավանդական մինչեւ հատակ հասնող երկարությամբ զգեստներն այլեւս ակտուալ չեն: Սովորաբար դրանք այնքան էլ չեն համապատասխանում միջոցառման կարգավիճակին, եթե, իհարկե, դուք նման դրես-կոդ չեք հայտարարագրել։ Այժմ ավարտական ​​երեկոյի զգեստը կարելի է գտնել մասս-մարկետում։ Տեսնենք, թե ինչ են առաջարկում մեզ հայտնի ապրանքանիշերը:

Դասական գույն ու ձեւ

Классика.jpg (52 KB)

Ուսերը բաց զգեստ եւ չոկեր Lime 28 000,00 դրամ

Zara ապրանքանիշի միդի զգեստ 39 900,00 դրամ

Zara ապրանքանիշի ատլասե զգեստ 29 900,00 դրամ

Հավերժական դասական ստեղծված՝ գերժամանակակից սիլուետներով։ Եթե ​​նախընտրում եք աննշան նրբագեղություն, ընտրեք ֆուտլյար կամ կոկտեյլային զգեստներ սպիտակ, կարմիր կամ սեւ գույների: Ոճը պետք է համապատասխանի կազմվածքին, իսկ մի քանի լրացուցիչ դետալներ կերպարը կդարձնեն ակտուալ եւ տոնական։ Վառ զարդերը, անսովոր կոշիկներն ու պայուսակները հիանալի համադրվում են պարզ զգեստների հետ։

Կոստյումներ

Костюмы.jpg (53 KB)

Zara ապրանքանիշի ուղիղ ձեւվածքի ատլասե բլեյզեր 49 900,00 դրամ, AMD, Zara ապրանքանիշի միդի կիսաշրջազգեստ Zara 21 900,00 դրամ

Mango ապրանքանիշի ատլասե փայլով պալացո տաբատ 39 900 դրամ, Mango ապրանքանիշի ատլասե փայլով բաճկոն 69 900 դրամ

Zara ապրանքանիշի օվերսայզ բլեյզեր 49 900 դրամ, Zara-յի կարճ, կոճակներով բաճկոն 24 900 դրամ, Zara ապրանքանիշի ուղիղ ձեւվածքի տաբատ 32 900 դրամ

Տաբատի կամ կիսաշրջազգեստի հետ միասին կոստյումը կարող է հիանալի տարբերակ լինել ավարտական ​​երեկոյի համար: Ընտրեք անսովոր գույներ եւ փայլուն գործվածքներ։ Իսկ խիստ էլեգանտության սիրահարների համար թրենդային են եռակտոր կոստյումները։

Ռոմանտիկ տրամադրություն

Цветочный принт.jpg (78 KB)

Կարճ զգեստ փքված թեւերով Mango 22 900 դրամ

Պրինտով ատլասե բլեյզեր Zara 39900 դր., պրինտով սատինե տաբատ Zara 24900 դր.

Շերտավոր զգեստ Mango 55 900 դր․

Ծաղկային պրինտն այս սեզոնի թրենդներից է։ Սա թեթեւ ու ռոմանտիկ տրամադրություն ստեղծելու կատարյալ տարբերակ է։ Ծաղիկները կարող են լինել ցանկացած չափսի եւ գույնի՝ զարդարելով ձեր զգեստները, կոստյումները եւ աքսեսուարները: Իսկ երեկոյան կերպարը ավարտին կհասցնեն բարձրակրունկ հարմարավետ սանդալները եւ վերջապես կաջակցեն cottagecore թրենդին։

Воланы.jpg (61 KB)

Mango ապրանքանիշի զգեստ 62 900 դր․

Zara ապրանքանիշի ռելիեֆային կտորից զգեստ 39 900դր․

Lime ոճի մինի զգեստ 28 000 դր․

Ռոմանտիկային կարող եք աջակցել ոչ միայն պրինտով, այլ նաեւ հագուստի դետալներով։ Ընտրեք շքեղ զգեստներ բոլորածալով եւ հետաքրքիր զարդարանքներով: Դուք կարող եք լրացնել այս հանդերձանքը համապատասխան փոքրիկ պայուսակներով, սանդալներով կամ դասական բարձրակրունկներով:

Թափանցիկ կտորներ

Прозрачные платья.jpg (58 KB)

Zara-յի սահմանափակ քանակությամբ արտադրված հավաքածուի տրիկոտաժե, փայլերով զգեստ 109.000 դր․

Queen charlotte tulle midi dress Stradivarius 19,900 դր.

Ասիմետրիկ զգեստ կիսաթափանցիկ ներդիրով Mango 55 900 դր․

Թափանցիկ գործվածքների նորաձեւությունն ամուր է պոդիումներում, ինչու՞ չօգտագործել այս միտումը: Դուք կարող եք ամբողջովին թափանցիկ վերնաշապիկ հագնել հասարակ զգեստի վրայից կամ կարող եք գտնել թափանցիկ ներդիրներով հանդերձանք, օրինակ՝ թեւերի վրա:

Կտրվածքներ եւ բացվածքներ

ВЫрезы и разрезы.jpg (56 KB)

Բացվածքով ասիմետրիկ զգեստ Mango 47.900 դր․

Երկար զգեստ ոսկե շղթայով Massimo Dutti 99,900 դր․

Կտրվածքով զգեստ Zara 21 900 դր․

Նման զգեստները սեզոնի բացարձակ թրենդն են, որը հարմար է հանդիսավոր պահերի համար։ Դուք կարող եք ստեղծել բավականին անկեղծ հանդերձանք կամ պարզապես շրջադարձ հաղորդել զգեստին, որը պարզ ձեւվածք ունի:

Երկուսը մեկում

Корсеты.jpg (56 KB)

Massimo Dutti սեւ ատլասե վերնաշապիկ կորսետով 49․900 դր․

Queen charlotte tulle corset Stradivarius 21,900 դր., Queen charlotte long pleated tulle skirt Stradivarius 45,900 դր.

Lime Corset Style Linen Bustier Top 20,000 դր., համարձակ բացվածքով լայն տաբատ Lime 30,000 դր.

Ավարտական երեկոյին պարտադիր չէ զգեստներ կամ կոստյումներ կրել: Կարող եք լուք հավաքել առանձին վերեւից եւ ներքեւից, որոնք կհամադրվեն միմյանց հետ։

Կորսետներն այս սեզոնի նորաձեւության միտում են, որոնք կատարյալ են տոնի համար։ Հագեք դրանք զգեստների վրա, կիսաշրջազգեստների եւ տաբատների հետ: Դրանք հիանալի կերպով համադրվում են ինչպես ռոմանտիկ, այնպես էլ զուսպ լուքի հետ։

Փայլեր

Блеск.jpg (77 KB)

Փայլերով ասիմետրիկ զգեստ Mango 47 900 դր․

Տրիկոտաժե զգեստ Zara 49 900 դր․

Փայլերով բլեյզեր՝ limited edition Zara 65,900 դր., փայլերով տաբատ՝ limited edition Zara 39,900 դր.

Փայլուն գործվածքները գրավել են նորաձեւության ցուցադրությունները եւ ներթափանցել մեր առօրյա կյանք: Բայց, իհարկե, դրանք լավագույնս համապատասխանում են տոնական հագուստին: Ընտրեք զգեստներ փայլերով, քարերով, կամ գուցե ձեզ դուր է գալիս այն վառ կոստյումը, որը մեզ առաջարկում է Zara-ն: Ի դեպ, փայլուն աքսեսուարները՝ ձեռքի պայուսակը կամ կոշիկները, կարող են հետաքրքրացնել նույնիսկ ամենապարզ հանդերձանքը։

Մինի զգեստ

Мини.jpg (66 KB)

Կարճ ատլասե քեյփ-զգեստ 29.900 դր․

Կոկտելային մինի զգեստ՝ ձեռնոց-թեւերով Lime 35,000 դր.

Կարճ ատլասե զգեստ Mango 22 900.00 դր

Կարճ զգեստներն ու կիսաշրջազգեստներն այս գարնանը թրենդային են, ուրեմն ինչու՞ չկրել դրանք ավարտական ​​երեկոյին: Ընտրեք ատլասե գործվածքներ, վառ գույներ ու անսովոր աքսեսուարներ։ Պարզ զգեստը կարող եք լրացնել կոնտրաստային ձեռնոցներով՝ ձեր լուքն էլ ավելի հիշվող դարձնելու համար: Ի դեպ, մինի զգեստը կարելի է համալրել ոչ միայն բարձակրունկներով, այլեւ ցածրակրունկ սանդալներով կամ բալետկաներով՝ հարմարավետ զգալու համար։

Փետուրներ

Перья.jpg (78 KB)

Lime փետուրներով բլեյզեր 65,000 դր., Lime փետուրներով տաբատ 45,000 դր.

Փետուրներով տրիկոտաժե զգեստ Zara 32 900 դր.

Մինի զգեստ փետուրներով Lime 55.000 դր․

Սովորական, չեզոք գույնի կոստյումը կամ փոքրիկ սեւ զգեստը կարելի է տոնական դարձնել, եթե դրանց հավելեք փետուրներ: Իսկ եթե ցանկանում եք ավելին, ապա ուշադրություն դարձրեք Zara-յի սրամիտ վարդագույն զգեստին, որն ամբողջությամբ զարդարված է փետուրներով։

Barbiecore

Барби.jpg (53 KB)

Zara ապրանքանիշի զգեստ 19.900 դր․

Smart straight-leg trousers Stradivarius 19.900 դր․

Ծալքավոր ասիմետրիկ զգեստ Mango 69 900 դր․

Գեղեցիկ հանդերձանքի եւ վարդագույնի սիրահարներին կարելի է միայն նախանձել, քանի որ Barbie ֆիլմի հանրաճանաչության ֆոնին Barbiecore ոճը գրավում է պոդիումները: Ուշադրություն դարձրեք վարդագույնի տարբեր երանգներին, որը կիրառելի է ոչ միայն զգեստների, այլեւ կոստյումների համար։

Կան բազմաթիվ նորաձեւության միտումներ, որոնք դուք կարող եք փորձել ձեր ավարտական ​​երեկոյի համար: Դրանք ոչ միայն լավ են աշխատում ինքնուրույն, այլեւ համադրվում են միմյանց հետ աքսեսուարների եւ հագուստի մեջ: Կարեւոր է հիշել, որ հանդերձանքի մեջ գլխավորը հարմարավետությունն ու ինքնավստահությունն է, քանի որ հագուստը միայն ընդգծում է ձեր գրավչությունն ու անհատականությունը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել