Սպորտային հագուստի adidas ապրանքանիշը սոցիալական ցանցերում քննադատության է ենթարկվել՝ իր կանացի լողազգեստների հավաքածուի գովազդում տղամարդ մոդելի առկայության համար։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Լողազգեստներ եւ կանացի այլ հագուստներ Pride 2023 հավաքածուից ներկայացված են բրենդի կայքում՝ կանացի բաժնում։ Այնուամենայնիվ, դրանք ներկայացված են մազոտ կրծքավանդակով եւ աճուկային հատվածում ակնհայտ ուռուցիկությամբ տղամարդկանց կողմից: Հարավաֆրիկացի դիզայներ Ռիչ Մնիսիի կողմից նախագծված այս լողազգեստները համարվում են «ինքնադրսեւորման, ֆանտազիայի եւ սերը միավորող անսասան հավատքի տոն»:
Սոցցանցերում նման մոդելի ընտրությունը adidas-ի արտադրանքը բոյկոտելու կոչեր է առաջացրել: Ի նշան բողոքի՝ #BoycottAdidas հեշթեգի ներքո ելույթ են ունենում մարզիկներն ու սովորական գնորդները։
Այսպես, ամերիկացի լողորդ Ռայլի Գեյնսը Twitter-ում գրել է, որ կանացի լողազգեստներն այնպես չեն նախագծված, որ սեռական օրգանն աչքի ընկնի աճուկի հատվածում։
«Ես չեմ հասկանում, թե ինչու են ընկերությունները գնում դրան: Գոնե կարող էին ասել, որ այս լողազգեստը «ունիսեքս» է, բայց չարեցին, քանի որ խոսքը գնում է կանանցից ազատվելու մասին»,- վրդովվել է մարզիկը։
Իր հերթին, ԱՄՆ հանրապետական կոնգրեսական Մարջժորի Թեյլոր Գրինն իր զարմանքն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ խոշոր բրենդը բացառում է կանանց՝ իր լսարանի կեսը։
«Բիզնեսը շահույթի համար է արվում, ոչ թե քաղաքականության: Անիմաստ է։ Ո՞վ է նրանց ասում, որ դա անեն», - գրել է նա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»