Հայ-ամերիկյան թանգարանն ու մշակութային կենտրոնն իր դռները կբացի 2025 թվականին, հայտնում է San Fernando Valley Business Journal-ը։
«Ես հասել եմ այն կետին, երբ ուզում եմ իմ պարտքը վերադարձնել հասարակությանը,-ասել է Armen Living-ի համար Վալենսիայի կենցաղային կահավորանքի ներկրող եւ դիստրիբյուտոր, նախագծի հլխավոր դոնոր Քեւին Քեւոնյանը,-ես բախտավոր եմ, որ ամուսնացած եմ մի կնոջ հետ, ով կիսում է իմ տեսլականը: Մենք միասնական ենք մեր առաքելության մեջ»:

Թանգարանը, որը հիմնադրվել է 2021 թվականին, իր դռները պետք է բացի 2025 թվականին։ Նրա ծրագրողները հույս ունեն, որ այն կդառնա Լոս Անջելեսի շրջանի տեսարժան վայր, որտեղ կպահպանվի հայկական սփյուռքի եւ այլ տեղական համայնքների կենդանի պատմությունը, ովքեր ցանկանում են ներկայացնել եւ կիսել իրենց մշակույթը:

Թանգարանի գործադիր տնօրեն Շանթ Սահակյան
«Հիանալի է տեսնել, որ ամբողջ համայնքը համախմբվում է՝ աջակցելու մի ծրագրի, որը հիմնականում ուղղված է կրթության եւ մշակութային հարստացմանը, բայց նաեւ գիտակցում է այն նշանակալի ազդեցությունը, որ այն կունենա տեղական համայնքի, Գլենդելի բիզնեսի եւ կյանքի որակի վրա»,-ասել է թանգարանի գործադիր տնօրեն Շանթ Սահակյանը: «Գործարար համայնքն այն առանցքային գործընկերներից է, որն ակտիվացել եւ ֆինանսական աջակցություն է ցուցաբերել, ինչպես նաեւ՝ նպաստել ծրագրի մասին ինֆորմացիայի տարածմանը»:

«ԱՄՆ-ը մեզանից շատերի համար դարձել է ապաստարան՝ տալով անվտանգություն եւ հնարավորություն: Սրանք երկու հիմնական առավելություններն են»,- նշել է Քեւոնյանը։ «Կարծում եմ՝ այս թանգարանը մեզ համար միջոց է՝ փառաբանելու Ամերիկան մեր տեսլականի, հայկական փորձի միջոցով, եւ մեր երախտագիտությունը հայտնելու այս մեծ երկրին, որը մեզ այդքան շատ բան է տվել»:
Քեւոնյանները 1 միլիոն դոլար են նվիրաբերել նախագծին:
Սահակյանի խոսքով՝ ծրագրի զարգացման համար օգտակար է ստանալ տեղական ձեռներեցների աջակցությունը, որոնք կարող են ազդեցություն ունենալ։
Շինարարության 35 միլիոն դոլար բյուջեից 19,6 միլիոն դոլարը ստացվել է պետական ֆինանսավորումից՝ նահանգային սենատոր Էնթոնի Պորտանտինոյի, ասամբլեայի անդամ Լաուրա Ֆրիդմանի, ինչպես նաեւ Ադրին Նազարյանի ջանքերով: Լոս Անջելեսի շրջանի կառավարությունը տրամադրել է 1 միլիոն դոլար, իսկ կոնգրեսական Ադամ Շիֆը ստացել է 950,000 դոլար դաշնային ֆինանսավորում:
Մնացածը ստացվել է դրամահավաքից եւ նվիրատվություններից․ մի բիզնեսը դռներ է բացում մյուսների համար, ասում է Սահակյանը: «Սա մեծ ազդեցություն ունի, քանի որ օգնում է ներգրավել գործարար համայնքի այլ անդամների եւ այլ ղեկավարների՝ օգնելու մեզ նպաստել համայնքում մշակութային կենտրոնի այս տեսլականի իրականացմանը»։
Ավարտվել է թանգարանի կառուցման առաջին փուլը, որն, ըստ էության, լինելու է ստորգետնյա հատվածը։ Աշխատանքն այժմ կտեղափոխվի վերեւ, որտեղ կկառուցվի երկու հարկ եւ 50820 քառակուսի ֆուտ թանգարանային տարածք: Գլխավոր կապալառուն PNG Builders of Irwindale-ն է, իսկ գլխավոր ճարտարապետը՝ Գլենդելի Alajajian Marcoosi Architects-ն է։

Կառույցը կներառի մշտական եւ ժամանակավոր ցուցադրությունների տարածքներ, ինչպես նաեւ՝ արխիվային կենտրոն, լսարան եւ ցուցադրական խոհանոց։ Թեև Հայաստանի եւ հայերի մասին ուսուցողական եւ լրատվական նյութերի մեծ մասը կապված է Հայոց ցեղասպանության հետ, թանգարանը խոստանում է ներկայացնել ամբողջական պատկերը. առաջին ժողովուրդը, որն ընդունել է քրիստոնեությունը, նրա մասնակցությունը Մետաքսի ճանապարհին եւ խաչակրաց արշավանքներին, եւ թե ինչպես է Սփյուռքը ինտեգրվել իր նոր համայնքներին:
Տեղի հայ ընտանիքների համար թանգարանային ցուցանմուշները պարտադիր չէ, որ նոր կամ արտասովոր բան լինեն: Դա ավելի շուտ միջոց կլինի մյուսների համար՝ ծանոթանալու Հայաստանի պատմությանը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 12 նոյեմբերի
«Աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը»՝ աղմկահարույց սպանության կենտրոնում. ի՞նչ գաղտնիք էր թաքցնում Ալեն Դելոնը22:20, 12 նոյեմբերի
Հսկայական աչքերով աղջիկները գրավել են աշխարհը. ինչո՞ւ են Յոսիտոմո Նարայի կտավներն արժենում գրեթե 25 մլն դոլար21:17, 12 նոյեմբերի
Միլիոններն այստեղ անզոր են. ի՞նչ կանոններ են գործում գերհարուստների փակ աշխարհում20:30, 12 նոյեմբերի
Վարչապետի աթոռից՝ Քեթի Փերիի գիրկը. ինչո՞վ է ապրում Ջասթին Թրյուդոն քաղաքականությունից հեռանալուց հետո19:19, 12 նոյեմբերի
23 հազար դոլար արժողությամբ ճամփորդություն. Սաուդյան Արաբիան սկսել է շքեղ Dream of the Desert գնացքի տոմսերի ամրագրումը16:26, 12 նոյեմբերի
«Ես աչք էի փակում ամեն ինչի վրա՝ հանուն երեխաների». Քիմ Քարդաշյանը՝ Քանյե Ուեսթի և նրա կնոջ՝ Բիանկայի հետ իր հարաբերությունների մասին15:30, 12 նոյեմբերի
Loewe-ն Թիմ Բարթոնի «Մղձավանջ Սուրբ Ծննդից առաջ» ֆիլմը վերածել է շքեղ աքսեսուարների հավաքածուի14:37, 12 նոյեմբերի
Լորեն Սանչես-Բեզոսը զարմացրել է Louis Vuitton-ի անսովոր աքսեսուարով. 6000 դոլարանոց պայուսակ՝ լեռնային շալեի տեսքով14:19, 12 նոյեմբերի
500 մլն դոլար հին լեգենդի համար. Հնդկաստանը նկարահանում է «Ռամայանա» ֆիլմը, որը պետք է նվաճի Հոլիվուդը13:51, 12 նոյեմբերի
Կայ Դոլբաշյանն ընդգրկվել է Հոլիվուդի ամենահեռանկարային երիտասարդների ցանկում․ The Hollywood Reporter13:21, 12 նոյեմբերի
«Դուք նամակ ունեք» ֆիլմը վերադառնում է, բայց հանդիսատեսը զայրացած է. Թոմ Հենքսի և Մեգ Ռայանի մասնակցությամբ ռոմանտիկ կատակերգությունը կվերանկարահանվի ԱԲ–ի դարաշրջանում12:28, 12 նոյեմբերի
Ժամացույց մատի վրա՝ դաստակի փոխարեն. Casio-ն A168 խորհրդանշական մոդելը վերածել է մանրանկարչական մատանու