Հետեւելով գրողներին, լուսանկարիչներին եւ նկարիչներին, երաժիշտներն ու երգիչները եւս սկսեցին խոսել արհեստական բանականության դեմ:
Վերջերս BBC-ին տված հարցազրույցում Սթինգը հայտարարել էր, որ «ճակատամարտ» է ընթանում արհեստական ինտելեկտի կողմից ստեղծված երգերի հանրաճանաչության աճից իրենց ստեղծագործությունները պաշտպանելու համար։ Ամերիկացի ռեփեր Ice Cube-ը եւս այն արտիստներից է, ով իր կարծիքն է հայտնել արհեստական բանականությամբ ստեղծված երգերի վերաբերյալ: Եվ նա չի զսպել դա անելուց.
Full Send-ին տված հարցազրույցում Ice Cube-ը բացատրել է արհեստական ինտելեկտի ստեղծած երգերի հանդեպ իր արհամարհանքը՝ հայտարարելով, որ պատրաստ է դատի տալ բոլորին, ովքեր օգտագործում են իր երգերը դրա միջոցով։
Հարցին, թե ինչ է նա մտածում արհեստական ինտելեկտի կողմից ստեղծված եւ վերջերս վիրուսային տարածում գտած «Heart On My Sleeve» թրեքի մասին, որը նմանակում է Տորոնտոյի արտիստներին՝ Դրեյքին եւ The Weeknd-ին, Ice Cube-ը պատասխանել է, որ այդպիսի երգերը «դիվային» է համարում: «Ես չեմ ուզում լսել Դրեյքի երգը, որը ստեղծված է արհեստական բանականությամբ: Ես չեմ ուզում լսել այս անհեթեթությունը: Նա պետք է դատի տա նրան, ով սա է արել»:
Cube-ը պնդել է, որ ցանկացած ոք, ով կօգտագործի արհեստական բանականության կողմից ստեղծված իր ձայնը, կկանգնի իրավական պատասխանատվության առաջ: «Ես դատի կտամ դա արած անպիտանին, մարդկանց ու հարթակին. Ոչ ոք չի կարող վերցնել ձեր ձայնը եւ շահարկել այն առանց վճարելու… Ես կարծում եմ, որ արհեստական բանականությունը դեւ է, եւ կարծում եմ, որ այն կառաջացնի օրգանական մարդկանց բացասական արձագանքը»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:18, 8 մայիսի
Շամպայն, 24 կարատանոց ոսկուց խնամքի միջոցներ եւ 100,000 դոլարի շքեղություն. հանգստացեք Դուբայի լավագույն հանգստավայրում22:24, 8 մայիսի
Մայքլ Դուգլասը համեմատել է սեքսուալ տեսարանների նկարահանումները իր ծաղկման ժամանակների հետ. «Ես անցել եմ այն տարիքից, երբ պետք է անհանգստանայի»21:11, 8 մայիսի
Աշխարհի նախկին ամենահարուստ մարդը` Ուորեն Բաֆեթ. «Հաջողությունը փողի մեջ չէ, այլ նրանում է, որ սիրված լինեք նրանց կողմից, ում ցանկանում եք սիրել»20:26, 8 մայիսի
Սիլվեստր Ստալոնեի ժամացույցները կհայտնվեն աճուրդում, այդ թվում՝ նրա հավաքածուի «սուրբ գրաալը»19:27, 8 մայիսի
Նյու Յորքի Times Square-ը գլխավորում է աշխարհի ամենավատ զբոսաշրջային վայրերի ցուցակը17:13, 8 մայիսի
Ռուսաստանում բանակցություններ են ընթանում այնտեղ Քանյե Ուեսթի համերգը կազմակերպելու շուրջ16:32, 8 մայիսի
Հիսուս Քրիստոսի մանկության մասին սարսափ ֆիլմ կնկարահանվի15:11, 8 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է այն խնդիրների մասին, որոնց բախվել է որդու՝ Թաթումի ծնվելուց հետո15:00, 8 մայիսի
«Եվրատեսիլ 2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը Հայաստանի երգը նշել է, որպես իր ֆավորիտ` իր երաժշտական աջակցությունը հայտնելով «Լադանիվա»-ին14:18, 8 մայիսի
Աննա Վինտուրն արգելել է այս երեք մթերքը մատուցել Met Gala-ին14:00, 8 մայիսի
Հայկական էպոսի հերոսը՝ էլ ավելի գունեղ ու ժամանակակից լուծումներով. կայացավ «Սասունցի Դավիթ» կոմիքսի շնորհանդեսը (ֆոտո)13:21, 8 մայիսի
Ինչպես մայիսի 9-ին քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին