«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Թինա Թըրներ. «Ես երբեք չեմ հանձնվել»

19:20, 25 մայիսի

Նրա սոլո կարիերան կանգ առավ մի քանի տարի, մինչեւ նա ապշեցուցիչ վերադարձ կատարեց 1984 թվականին իր բազմապլատինային «Private Dancer» ալբոմով եւ «What's Love Got To Do With It» թիվ 1 հիթով:

Շուտով Թըրները վերածվեց համաշխարհային գերաստղի՝ MTV-ով ճանաչման հասնելով իր՝ այցեքարտ դարձած կեղծամներով, կարճ կիսաշրջազգեստներով եւ երկար ոտքերով, որոնք համերգներին պարում էին երեք դյույմանոց կրունկների վրա:

Նրա տաղանդը նրան հայտնի դարձրեց՝ որպես «Ռոքնռոլի թագուհի», իսկ տոկունությունը նրան դարձրեց հերոս ամբողջ աշխարհի կանանց համար: Երբ նա իր խռպոտ ձայնով երգում էր ցավի մասին, ամեն բառ ճշմարիտ էր թվում:

ти1.jpg (49 KB)

«Երկար ժամանակ ես զգում էի, թե  ելք չունեի այն ​​անառողջ իրավիճակից, որում հայտնվել էի»,-2021 թ-ին՝ Harvard Business Review-ի հետ զրույցում, ասել է նա,-«Բայց հետո ես հանդիպեցի տարբեր մարդկանց, ովքեր ինձ քաջալերում էին…Հենց որ ես կարողացա պարզ տեսնել ինձ, ես սկսեցի փոխվել՝ ճանապարհ տալով վստահությանն ու քաջությանը: Մի քանի տարի պահանջվեց, բայց ես, վերջապես, կարողացա տեր կանգնել ինձ եւ նոր կյանք սկսել»։

«Նա գիտեր, որ ես աստղ դառնալու պոտենցիալ ունեմ»

Աննա Մեյ Բալոքը ծնվել է 1939 թվականին՝ Թենեսի նահանգի Նաթբուշի մերձակայքում՝ Մեմֆիսից հյուսիս գտնվող գյուղական համայնքում, որը հետագայում հայտնի դարձավ իր «Nutbush City Limits» ինքնակենսագրական երգում։ Ծնողների բաժանումից հետո նա իր վաղ տարիներն անցկացրել է տատիկի մոտ:

«Մենք աղքատության մեջ չենք ապրել. սեղանին ուտելիք ունեինք։ Մենք, պարզապես, չունեինք այնպիսի շքեղ իրեր, ինչպիսիք են հեծանիվները», - ասել է Թըրները 2005 թվականին՝ Օփրա Ուինֆրիի հետ հարցազրույցում:

1950-ականներին՝ տատիկի մահից հետո Թըրները եւ նրա քույրը՝ Ռուբին, տեղափոխվեցին Սենտ Լուիս, Միսսուրի՝ ապրելու իրենց մոր հետ: Հենց Սենթ Լուիսում նա սկսեց այցելել տեղի ակումբներ եւ հանդիպեց երաժիշտ Այք Թըրներին, ում «Kings of Rhythm» խումբը հայտնի էր այդ տարածքում: Վերջինը նրան առաջարկեց միանալու իր խմբին, երբ Թինան 17 տարեկան էր։

«Այքը պետք է հարցներ Մային, արդյոք ես կարո՞ղ էի երգել նրա հետ: Նա գիտեր, որ ես աստղ դառնալու պոտենցիալ ունեմ։ Մենք մտերիմ էինք, ինչպես եղբայրն ու քույրը»,- ասել է Թըրները Ուինֆրին,-«Մենք մեքենայով շրջեցինք քաղաքում, եւ նա ինձ պատմեց իր կյանքի, իր երազանքների մասին: Նա ինձ ասաց, որ երբ երիտասարդ էր, մարդիկ իրեն գրավիչ չէին համարում։ Դա, իսկապես, ցավեցնում էր նրան: Մտածեցի՝ «Ես քեզ երբեք չեմ վիրավորի, Այք»... Այն ժամանակ նա այնքան լավ էր ինձ հետ, բայց ես տեսնում էի նրա մյուս կողմը»:

Նա սկսեց հանդես գալ որպես Թինա Թըրներ, իսկ 1960 թվականին նրանք ստեղծեցին Ike & Tina Turner Revue խումբը։ Նրանց հարաբերությունները զարգացան, եւ նույն թվականին ծնվեց նրանց որդին՝ Ռոնին։ Նրանք ամուսնացել են 1962 թվականին եւ մեծացրել չորս երեխայի, այդ թվում՝ երկու երեխա նախկին հարաբերություններից։

Դաժան միություն

Ինչպես Թըրները նշել է իր ինքնակենսագրականում եւ հարցազրույցներում, ֆիզիկական բռնությունը սկսվել էր գրեթե սկզբից:

Այք Թըրները զայրանում էր ամենափոքր սադրանքի դեպքում, նա ծեծում էր նրան այն ամենով, ինչ լինում էր ձեռքի տակ՝ հագուստի կախիչներ, հեռախոսներ, կոշիկների պատգարակներ, բռունցքներ: Հաճախ նա նույնիսկ ծեծում էր նրան մինչեւ բեմ դուրս գալը։

ти2.jpg (40 KB)

«Նա հարվածում էր իմ կողերին, հետո միշտ փորձում էր աչքիս տակ սեւ հետք թողնել։ Նա ուզում էր, որ իր դաժանությունը տեսանելի լինի»,- ասել է Թըրները։

Թինան երգերի մեծ մասը կատարում էր որպես մենակատար՝ բեք-վոկալիստների օգնությամբ, իսկ ամուսինը մնում էր հետին պլանում՝ սովորաբար կիթառով: Նրանց երաժշտական ​​համագործակցությունը հանգեցրեց մի շարք R&B հիթերի, այդ թվում՝ «A Fool In Love», «Nutbush City Limits» եւ «Proud Mary», 1971 թվականի Creedence's Clearwater Revival-ի նրանց cover-ը, որը փոփ-շքերթներում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը եւ նվաճեց «Գրեմմի»։

Բայց կուլիսների հետեւում նրանց ամուսնությունն անհանգիստ էր մնում, ինչը մասամբ առաջանում էր Այք Թըրների՝ կոկաինի կախվածությունից:

«Մի անգամ մենք կռիվ ունեցանք հանդերձարանում, եւ երբ ես բեմ բարձրացա, դեմքս ուռած էր»,-ասել է նա: «Կարծում եմ, որ քիթս կոտրվել էր, քանի որ երգելիս արյուն էր մտնում բերանս։ Ես կարողանում էի թաքնվել շպարի տակ։ Բայց չես կարող թաքցնել այտուցը»:

Նա Այք Թըրների հետ ավելի քան մեկ տասնամյակ ապրեց, քանի որ վախենում էր նրա բնավորությունից եւ վճռականություն չէր ցուցաբերում, ինչպես անում էին շատերը: Բայց ամեն ինչ շրջվեց 1976 թվականի հուլիսին, երբ նրանք թռան Դալլաս՝ շոուի համար: Թըրներն իր գրքում գրել է, որ ինքնաթիռով թռչելուց հետո ամուսինը հյուրանոցի ճանապարհին սկսել է ծեծել իրեն մեքենայի մեջ։ Մինչ ամուսինը քնած էր, նա դուրս է սայթաքել սենյակից՝ իր հետ վերցնելով միայն Mobil վարկային քարտը եւ 36 ցենտ:

Նա վազել մայրուղով դեպի մոթել, որտեղ բարեհամբույր գործավարը, տեսնելով նրա արյունոտ դեմքը, նրան սենյակ է տրամադրել: Այնուհետեւ երգչուհին զանգահարել է փաստաբան ընկերոջը, որը պայմանավորվել է նրա ընկերներից մեկի հետ, Թինային նստեցնի դեպի Լոս Անջելես տանող ինքնաթիռ:

«Ես վախենում էի, որ Այքը այնտեղ կարող էր լինել, քանի որ երբ ես մի անգամ մեկնում էի, նա ինձ բռնացրել էր ավտոբուսում…»,-երգչուհին պատմել է Օփրային: «Այդ պատճառով, երբ ես իջա այդ ինքնաթիռից, խելագարի պես սկսեցի վազել: Ինքս ինձ ասացի՝ եթե այստեղ լինի, ոստիկանություն կկանչեմ»։

Նրա բարձրացումը դեպի միջազգային համբավ

Այդ ժամանակ ընկերուհիներից մեկը Թըրներին ծանոթացրեց բուդդայականությանը եւ երգելու իր պրակտիկային, ինչն էլ, ըստ երգչուհու, ուժ տվեց՝ թողնելու ամուսնուն: Մեծացած լինելով բապտիստ՝ Թըրները ողջ սրտով ընդունեց բուդդիզմը միջին տարիքում եւ ասում էր, որ դրա ուսմունքները փոխեցին իր կյանքը:

ти3.jpg (50 KB)

«Ես հասկացա, որ ցանկացած ձեռքբերում կապված է ներքին փոփոխության հետ»,-Harvard Business Review-ին ասել է նա:

Նա եւ Այքը պաշտոնապես ամուսնալուծվել են 1978 թվականին՝ երկար իրավական պայքարից հետո։ Նա իր գրքում նշել է, որ ամուսինը պահել է այն եկամուտների եւ ունեցվածքի մեծ մասը, որոնք նրանք վաստակել են որպես զույգ, մինչդեռ ինքն էր խնամում իրենց չորս որդիներին: Ամուսնալուծությունը գրեթե սնանկացրեց երգչուհուն, եւ հաջորդ մի քանի տարիների ընթացքում Թըրները ելույթ էր ունենում հեռուստատեսությամբ եւ Լաս Վեգասում՝ փորձելով վերականգնել իր կարիերան:

Նրա վերադարձը մեծ թափ ստացավ այն բանից հետո, երբ նա 1979 թ-ին վարձեց ավստրալացի մենեջեր Ռոջեր Դեյվիսին: Երկու տարի անց Ռոդ Ստյուարտը նրան հրավիրեց միասին կատարելու «Hot Legs» երգը Saturday Night Live-ում, իսկ 1983-ին նա թողարկեց Ալ Գրինի «Let's Stay Together» երգի cover-ը, որը հիթ դարձավ Անգլիայում։

Դրան հետեւեց «Private Dancer»-ը, որի երեք հիթերը հիթ շքերթների լավագույն 10-յակում էին,  եւ երգչուհուն բերեցին երեք «Գրեմմի»-ի․ Ալբոմը, ի վերջո, վաճառվեց ավելի քան 10 միլիոն օրինակով: Չնայած նրան սկզբում դուր չէր գալիս երգը եւ պետք է համոզվեր այն ձայնագրելու համար, սակայն «What's Love Got To Do With It»-ը նրան  44 տարեկան հասակում դարձրեց թիվ 1 հիթ ունեցող ամենատարեց կին կատարողը:

ти4.jpg (49 KB)

1985 թվականին, իր հզորության գագաթնակետին, նա երգեց աստղային «We Are the World» բարեգործական սինգլում, ելույթ ունեցավ Միք Ջագերի հետ Live Aid պատմական համերգներին եւ նկարահանվեց Մել Գիբսոնի հետապոկալիպտիկ «Խելագար Մաքսը» ֆիլմում։

Հաջորդ տարի Թըրները պատմում էր իր վաղ կարիերայի և անհանգիստ ամուսնության մասին ամենավաճառվող «Ես Թինան եմ» հուշերում, որը ադապտացվել էր 1993 թվականին հայտնի՝ «Ի՞նչ կապ ունի այստեղ սերը» ֆիլմում, որտեղ գլխավոր դերը կատարում էր Անժելա Բասեթը:

ти5.jpg (42 KB)

Հանրաճանաչ ալբոմները, սինգլները եւ վաճառված համերգները շարունակվեցին մինչեւ 80-ականների վերջ եւ 90-ականներին, եւ Թըրները շարունակեց հանդես գալ համերգներեվ մինչեւ նոր հազարամյակ՝ ելույթներ ունենալով, հատկապես, Անգլիայում:

Թըրները Շվեյցարիա է տեղափոխվել 1990-ականներին գերմանացի զուգընկերոջ՝ Էրվին Բախի հետ, որը նրա ձայնագրման ընկերության ղեկավարն էր: Նա Թըրներից 16 տարով փոքր էր։ Զույգը, 27 տարվա սիրավեպից հետո, ամուսնացավ 2013 թվականին, իսկ 2022-ին Ցյուրիխի լճում 76 միլիոն դոլար արժողությամբ կալվածք գնեց։

ти6.jpg (93 KB)

«Ես հարկեր եմ վճարում այստեղ (ԱՄՆ-ում): Իմ ընտանիքն այստեղ է»,- ասել է նա Լարի Քինգին 1997 թվականին՝ CNN-ի եթերում: «Ես լքեցի Ամերիկան, քանի որ իմ (ամենամեծ) հաջողությունն այլ երկրում էր, իսկ սիրելիս՝ այլ երկրում: Եվրոպան շատ է աջակցել իմ երաժշտությանը»:

Նրա երկու որդիները՝ Քրեյգը եւ Ռոնին, մահացել են 2018 եւ 2022 թվականներին։

«Իմ կյանքի ամենաերջանիկ պահերից էին իմ գեղեցիկ տղաների՝ Քրեյգի եւ Ռոնիի ծնունդները եւ իմ զուգընկերոջ եւ հոգու ընկեր Էրվին Բախի հետ ամուսնությունը»,-NBC Today Show-ին 2021 թ-ին տված հարցազրույցում ասել է երգչուհին։

ти7.jpg (72 KB)

Մասնագիտական ​​առումով, ըստ նրա, իր համար ամենաերջանիկ պահերը կենդանի կատարումներն էին։ «Իմ վաղ կարիերայի նպատակներից մեկն էր լինել առաջին սեւամորթ կինը, ով կլցներ մարզադաշտերը ամբողջ աշխարհում»,-NBC-ին ասել էր նա,-«Այն ժամանակ դա անհնար էր թվում: Բայց ես երբեք չեմ հանձնվել եւ այնքան երջանիկ եմ, որ իրականացրել եմ այս երազանքը»:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել