Լքված ամուսինը պնդում է, որ իր կնոջը բռնել է հոր հետ սեքսով զբաղվելիս՝ իրենց երեխայի մանկական մոնիտորի շնորհիվ:
22-ամյա Դեկլան Ֆուլերն ամուսնացած է 22-ամյա Ստեֆանիի հետ, նրանք ունեն 2-ամյա դուստր։ Անցյալ տարվա սեպտեմբերին զույգը թույլ է տվել Դեկլանի հորը՝ 44-ամյա Դարրենին, տեղափոխվել իրենց մոտ։

«Ցավոտ է․․․ ինչպե՞ս կարող էր հայրս նման կերպ վարվել ինձ հետ», - Sun-ին տված հարցազրույցի ժամանակ վրդովված ասել է Դեկլանը: «Դա նորմալ չէ»։ Նրա խոսքով՝ իր կնոջ ենթադրյալ դավաճանության օրը նա եղել է աշխատանքի եւ որոշել է մանկական մոնիտորը փորձարկել իր սմարթֆոնով։
Կադրերում երեւում է, որ Ստեֆանին սկեսրայրի հետ գաղտագողի մտնում է ննջասենյակ՝ ըստ երեւույթին սիրով զբաղվելու համար: Դեկլանն ասում է, որ դավաճանության ցնցող արարքը քիչ էր մնում նրան սպանական դրդեր։

Հանդիպելով մեղադրական ապացույցների՝ Ստեֆանին եւ Դարենը հերքել են, որ ինչ-որ անհարիր բան են արել: Նրանք պնդում են, որ պարզապես մտել են ննջարան՝ միասին դիտելու «Սիմփսոնները»: Դեկլանին չի բավարարել այս բացատրությունը, եւ նա անմիջապես բաժանվել է կնոջից, ով գրեթե անմիջապես սիրավեպ է սկսել արդեն նախկին սկեսրայրի հետ։
«Ես չեմ խաբել Դեկլանին», - պնդել է Ստեֆանին, երբ Sun-ը կապ է հաստատեկ նրա հետ մեկնաբանություն ստանալու համար: «Դարենն ու ես հանդիպեցինք մոտ մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ Դեկլանն ինձ թողեց»։
Ստեֆանին այժմ հղի է երկվորյակներով իր նախկին սկեսրայրից։
«Ես ցավում եմ երեխաների համար, նրանք հայտնվում են շատ խառնաշփոթ ընտանիքում», - հայտարարել է Դեկլանը ՝ նշելով, որ Ուիլոն եւ՛ խորթ քույր է լինելու, եւ՛ զարմուհի երկվորյակների համար, ովքեր շուտով կծնվեն:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:20, 30 օգոստոսի

14:19, 30 օգոստոսի
«Մաշկի դիետա»․ աշխատո՞ւմ է արդյոք կատարյալ մաշկ ունենալու համար TikTok-ի skin cycling մեթոդը12:30, 30 օգոստոսի
Հայկական ոճը դեմքերով․ ինչպես նորովի մատուցել ամառային սովորական հագուստը10:30, 30 օգոստոսի

09:00, 30 օգոստոսի
Կենդանակերպի նշաններ․ ձեր իդեալական սիրեկանի կերպարը19:21, 29 օգոստոսի
Խոհարարական նոր բացահայտում․ ԱՄՆ-ում կոչ են անում ուտել ձմերուկի կեղևը18:15, 29 օգոստոսի
«Ես նրանց չեմ կարոտում»․ Միշել Օբամայի խոստովանությունը դուստրերի մասին պառակտել է սոցիալական ցանցերը17:26, 29 օգոստոսի
Էփշտեյն, բռնաբարության մեղադրանքներ և սկանդալներ․ Նորվեգիայի նոր միապետը գահ է բարձրանում սկանդալներով արատավորված կնոջ կողքին16:57, 29 օգոստոսի

16:36, 29 օգոստոսի
6,2 միլիոն դոլարով բանան գնած միլիարդատերը դատի է տվել նախկին ընկերուհուն՝ 4,5 միլիոն դոլար հարսնացուի փրկագնի պատճառով15:28, 29 օգոստոսի
«Ու՞մ է պետք Rolex-ը». Մահացած միլիարդատեր Չարլի Մունգերի գլխավոր խորհուրդը երիտասարդներին14:28, 29 օգոստոսի
Քարդի Բին զարդարել է «Vogue Arabia»-ի շապիկը՝ լիբանանահայ դիզայներ Կրիգոր Ջաբոտյանի զգեստով