Ասիայի ամենահարուստ մարդը՝ Մուկեշ Ամբանին վերջերս ընդունել է ընտանիքի նոր անդամին՝ չորրորդ թոռնուհուն:
Հնդիկ միլիարդատեր որդին՝ Ակաշ Ամբանին եւ հարսը՝ Շլոկ Մեհտան դուստր են ունեցել՝ հղիության պաշտոնական հայտարարումից ընդամենը մեկ ամիս անց: Ամբանիի ողջ ընտանիքը ժամանել է Մումբայի Sir H. N. Reliance Foundation հիվանդանոց եւ հետազոտական կենտրոն, որը պատկանում է Ամբանի ընտանիքին, որպեսզի ողջունի նորածնին ու նրան տուն բերի: Ամբանի ընտանիքի անդամներին հիվանդանոցից ուղեկցել է շքեղ մեքենաների հսկայական շարասյունը, որի արժեքը գնահատվում է ավելի քան 6,5 միլիոն դոլար:
Հիվանդանոցից դուրս եկող մեքենաների անվերջ թվացող շարքը ներառել է ամենաթանկ սեդաններն ու ամենագնացները: Առնվազն 20 մեքենա կարելի է տեսնել Ամբանիի ընտանիքի ավտոշարասյունում, որը հիմնականում ամենագնացներ են, որոնք օգտագործվում են ընտանիքը պաշտպանող անվտանգության ուժերի կողմից: Որպես Հնդկաստանի ամենահարուստ մարդը՝ Մուկեշ Ամբանին եւ նրա ընտանիքը ստացել են ամենաբարձր Z-plus պաշտպանությունը հնդկական իշխանությունների կողմից:
Անվտանգության ծառայությունը բաղկացած է 55 հոգուց, այդ թվում՝ 10-ից ավելի հատուկ ջոկատայիններ ու ոստիկաններ։ Հետաքրքիր է, որ Ասիայի ամենահարուստ ընտանիքը հսկող անվտանգության աշխատակիցներին շարասյունով շարժվելու համար տրամադրվել է 5 Mercedes-AMG G63 ավտոմեքենա, մի քանի Range Rover ամենագնաց եւ Mercedes V դասի ֆուրգոն:
Տեսանյութում Մուկեշ Ամբանին երեւում է Mercedes-Benz S600 Guard-ի առջեւի նստատեղին։ Mercedes-ի շքեղ լիմուզինն առաջարկում է VR10 մակարդակի բալիստիկ պաշտպանություն եւ Հնդկաստանում արժե 1,2 միլիոն դոլար։ Ակաշ Ամբանին կարելի է տեսնել կապույտ Lamborghini Urus-ով իր կնոջ եւ մոր հետ։
Ամբանի ընտանիքը հայտնի է էկզոտիկ մեքենաների հանդեպ իր սիրով։ Մումբայում գտնվող նրանց 2 միլիարդ դոլար արժողությամբ տունն ունի 168 ավտոմեքենա ունեցող ավտոտնակ, որտեղ պահվում են Հնդկաստանի ամենաթանկ մեքենաներից մի քանիսը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»