Chanel-ը Լոնդոնում ներկայացրել է բարձրակարգ զարդերի հավաքածու։ CHANEL Fine Jewellery Creation Studio-ի տնօրեն Պատրիս Լեգերոն որոշել է չշեղվել նորաձեւության տան ակունքներից՝ TWEED DE CHANEL բարձր ոսկերչական նոր հավաքածուն ստեղծելիս։
«Թվիդին նվիրված այս նոր «High Jewellery» հավաքածուով ես ցանկացա ավելի խորը մեկնաբանել՝ թանկարժեք քարերից ստեղծելով կտոր, որը թեթեւ ու ճկուն է», - ասել է Լեջերոն:
Տվիդն առաջին անգամ ներկայացվել է տան հիմնադիր Գաբրիել Շանելին 1920-ականներին Վեսթմինսթերի դուքսի հետ ունեցած հարաբերությունների շնորհիվ: Ինչպես ասվում է պատմության մեջ՝ նա վերցրել է նրա թվիդ բաճկոնները, այնուհետեւ վերաիմաստավորել դրանք: Հետո նա ոճը ներկայացրել է իր հաճախորդներին եւ ծնվեց CHANEL-ի խորհրդանշական թվիդը:
Այնուհետ թվիդը հայտնվեց CHANEL ոսկերչական աշխարհ՝ որպես 45 կտորից բաղկացած հավաքածու 2020 թվականին: Դա միայն սկիզբն էր, քանի որ այս տարի Լեջերոն այն կրկին հետ բերեց։ Այս անգամ դրանից ստեղծվել են High Jewelry-ի 63 ցնցող կտոր։ «Իմ երազանքն էր թվիդե կոստյում ստեղծել թանկարժեք քարերից», - ասել է Լեջերոն:


Շլացուցիչ հավաքածուն ներկայացվում է հինգ նոր թվիդային հյուսվածքներով: Յուրաքանչյուրն իր գույնով եւ Գաբրիել Շանելի համար նշանակալի հինգ սրբապատկերներից մեկով:


Այն ներառում է սպիտակ ժապավեն, վարդագույն կամելիա, գիսաստղ կապույտ ֆոնի վրա, դեղին արեւ ու կարմիր ճառագայթներով կետավոր առյուծ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 25 հոկտեմբերի
Հայաստանի հաղթանակը «Մանկական Եվրատեսիլում», Էլեն Սաֆարյանի ու Դիանա Մխիթարյանի հարսանիքները, Քիմ Քարդաշյանի 46-ամյակը. Instagram18:30, 25 հոկտեմբերի
Wine Story. ի՞նչ խմել, երբ ուզում ես տխուր լինել, սիրել և լսել ջազ16:35, 25 հոկտեմբերի

15:57, 25 հոկտեմբերի
Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին15:25, 25 հոկտեմբերի
Վախեցրեք անցորդներին գեղեցիկ ձևով. Դիմահարդարման 5 գաղափար 2026 թվականի Հելոուինի համար14:31, 25 հոկտեմբերի
Աղբ և խավար. Ինչ կարդալ Հելոուինին12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի
