Դուբայում մեկնարկում է ամենասպասված շոփինգ փառատոններից մեկը՝ Dubai Summer Surprises-ը։ Կատարյալ ժամանակն է, որպեսզի թարմացնեք ձեր զգեստապահարանը կամ գնեք այն, ինչի մասին միշտ երազել եք:
Ամառային սեզոնի ընթացքում` հունիսի 29-ից սեպտեմբերի 3-ը, քաղաքի խանութները կիջեցնեն նոր հավաքածուների գները՝ առաջարկելով ինչպես նորաձեւ հագուստի, այնպես էլ ոճային կահույքի լայն տեսականի և յուրահատուկ նվերներ։ Այնուամենայնիվ, Dubai Summer Surprises-ը ոչ միայն գնումների, այլ ամբողջ ընտանիքի կամ ընկերների հետ հիանալի ժամանակ անցկացնելու հնարավորություն է: Փառատոնն առաջարկում է միջոցառումների հարուստ օրացույց՝ մրցանակների խաղարկություններ, համերգներ, տարբեր ներկայացումներ և շատ ավելին: Բացի այդ, ողջ ամառվա ընթացքում Էմիրություններում կգործի Kids Go Free առաջարկը, որը թույլ է տալիս մինչև 12 տարեկան երեխաներին անվճար մնալ ամենահայտնի հյուրանոցներում, այցելել թանգարաններ, զվարճանքի այգիներ և քաղաքի այնպիսի հայտնի վայրեր, ինչպիսիք են Burj Khalifa֊ն и The View at The Palm֊ը։ Ինչպես նաև փառատոնի ընթացքում գործում է վաղ ամրագրման ակցիա, որն առաջարկում է մատչելի գներ և զեղչեր հյուրանոցներում՝ օգնելով քաղաքի հյուրերին խնայել միջոցները հանգստի ընթացքում:
Թվով 26-րդ շոփինգի փառատոնը կսկսվի ամսվա վերջին հանգստյան օրերին, երբ Դուբայում նշում են Իդ ալ-Ադհը, որը հայտնի է որպես մուսուլմանների գլխավոր կրոնական տոներից մեկը:
Dubai Summer Surprises փառատոնը կանցկացվի RAKBANK MasterCard-ի, ինչպես նաև մասնակից գործընկերների աջակցությամբ՝ Al Futtaim (Dubai Festival City Mall և Festival Plaza), Al Seef, Al Zarooni (Mercato Shopping Mall), AW Rostamani, Bluewaters, Citywalk, Emirates, Enoc, Etisalat, Majid Al Futtaim (Mall of the Emirates, City Center Mirdif, City Center Deira), Nakheel (Ibn Battuta Mall, Nakheel Mall, Dragon Mart 2, Palm West Beach և The View), The Beach և The Outlet Village.
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ