Jacquemus-ը Վերսալի այգիներում ցուցադրության ժամանակ ներկայացրել է 2023 թվականի աշուն «LE CHOUCHOU» հավաքածուն։ Նախքան շոուն, Սայմոն Պորտե Ժակմյուսը՝ խոսելով WWD-ի հետ, բացատրել է իր համար տեղանքի կարեւորությունը․ «Դիզայնի ընթացքում ես այնքան ոգեշնչվեցի այս պատմական վայրից, որ այն դրդեց ինձ բացահայտելու բազմաթիվ նոր ստեղծագործական հնարավորություններ, որոնք տարբերվում էին իմ նախորդ ցուցադրություններից։ Ինձ համար պատիվ է եւ հպարտ եմ, որ հնարավորություն ունեմ հանդես գալ այնտեղ որպես անկախ նորաձեւության տուն: Սա Jacquemus-ի համար յուրահատուկ պահ է»։
Հյուրերը նստած էին նավակներում՝ սպասելով շոուի մեկնարկին, եւ երբ այն սկսվեց, իսկական ֆրանսիական նրբագեղություն էր։ Սուպերմոդելների խումբ՝ Ջիջի Հադիդի, Քենդալ Ջենների եւ Բելուչիի դստեր՝ Դեւա Քասելի մասնակցությամբ։
Կերպարները ստեղծել են ֆրանսիական կատարելության եւ իրականության զգացողություն. թափանցիկ ժանյակով, շղարշով եւ մետաքսով սպիտակ ներքնազգեստի հավաքածուներ, որոնք ստեղծում էին աղմուկ ու փխրուն կարճ փքված կիսաշրջազգեստներ, կիպ բարդ բրալետներ եւ ավելի նրբագեղ գիշերազգեստներ Ջիջի Հադիդ անսամբլի ոճի կամ քառակուսի առաջամասով բարձրակրունկներ։
Մոդելները կրում էին House նոր պայուսակներ, որը տարբերվում էր բրենդի զվարճալի աքսեսուարներից եւ խորհրդանշական Jacquemus պայուսակներից: Փոխարենը, աքսեսուարները դարձել են ավելի նուրբ՝ լրացնելով LE CHOUCHOU-ի գեղեցիկ պարզությունը:
Զարդերը նույնպես պարզ չէին. Քենդալ Ջեները կրում էր մանյակ՝ հստակ հղում անելով արքայադուստր Դիանայի մանյակին:
Արքայադուստր Դիանան ուներ թանկարժեք քարերով բրոշ, որը նախկինում պատկանել է մայր թագուհուն։ Նա այն վերածել էր յոթ շղթայով ադամանդից, շափյուղայից եւ մարգարիտներով վզնոցի, որը նա կրում էր խորհրդանշական «Վրեժի զգեստի» հետ։ Ջենների հանդերձանքը նույնքան տպավորիչ համամասնություններ ուներ։
Սայմոն Պորտ Ժակմյուսը կիրառել է իր գիտելիքները տղամարդկանց հագուստի վրա: Այն ամեն կերպ սեքսուալ էր եւ ոճային, բայց շատ ավելի զուսպ, քան նախորդ փորձերը: Այստեղ նրբագեղությունը պահվում էր առաջին պլանում։
LE CHOUCHOU-ն տղամարդկանց հագուստի համահունչ ներկայացում էր՝ սկսած ուսից կտրված սվիտերներից եւ գոտկատեղից մինչեւ սպիտակ կոստյումներ, ժիլետային վերնաշապիկի շքեղ տարբերակներ ու ավելի արկածային սպիտակ ժանյակավոր ժիլետ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ