Հայաստանում հունիսի 26-ից 27-ը առաջին անգամ անցկացվեց սոմելյեների մրցույթ, որի արդյունքում Մարիամ Սաղաթելյանը ճանաչվեց Հայաստանի 2023 թ-ի լավագույն սոմելյեն։ Մարիամը In Vino գինիների մասնագիտացված խանութի եւ «Տափաստան»-ի համահիմնադիրն է, ավելի քան տասը տարի ոլորտում է։
«Մրցույթը բավական լավ էր կազմակերպված՝ միջազգային չափանիշներին համապատասխան։ Թեսթը բավական բարդ էր, քանի որ մենք մրցում էինք ոչ միայն մեր հարեւան երկրների հետ, այլեւ՝ միջազգային ստանդարտներով։ Նման մրցույթներ մեզ շատ էին պետք, ու ուրախ եմ, որ առիթ ստեղծվեց առաջինին մասնակցելու»,-նշեց հաղթողը։

Գիտելիքներն անընդհատ թարմացնելով միայն կարող ես առաջ գնալ, կարծում է Մարիամը։ «Որակյալ հայկական գինիներ կան, բայց արդյոք կա՞ն մարդիկ, ովքեր պատրաստ են դրանք ներկայացնել աշխարհին։ Այս մրցույթը հենց այն հարթակն է, որը տալիս է այս հարցի պատասխանը»։
Պատմական պահ ու պատմական իրադարձություն, որը կհարթի հայաստանյան սոմելյեների ուղին միջազգային հարթակներում։ Ինչպե՞ս գրագետ մատուցել գինին, ներկայացնել այն, կռահել դրա պատմությունը մեկ ումպից ու պատմել դրա մասին․ ահա, թե ինչ է ենթադրում սոմելյեների մասնագիտությունը, որը, սակայն, միայն վերջին տարիներին է հիմնովին ուսումնասիրվում Հայաստանում՝ Հայաստանի սոմելյեների եւ փորձագետների ասոցիացիայի հիմնադրմամբ, որի ջանքերով էլ Երեւանում՝ Ալեքսանդր հյուրանոցում, առաջին անգամ իրականացվեց այսպիսի մրցույթ։
Ռուսաստանի սոմելյերների եւ փորձագետների միության ղեկավար, Ռուսաստանի եւ Հայաստանի գինեգործական ուղեցույցների հեղինակ Արթուր Սարգսյանը ոլորտում է արդեն 24 տարուց ավելի։ 2015-2016 թ-երին նա սկսեց ուսումնասիրել հայաստանյան գինոգործությունը եւ հասկացավ՝ Հայաստանում ավելի քան 6000 տարվա պատմություն ունեցող այս արվեստը զարգացման եւ աշխարհին լավագույնս ներկայանալու կարիք ունի։ 2017-ին Սարգսյանը ձեռնամուխ եղավ Հայաստանի սոմելյեների եւ փորձագետների ասոցիացիայի հիմնադրմանը։

«Ցավոք սրտի՝ սոմելյեի կրթությունը Հայաստանում բացակայում է, կան, իհարկե, մարդիկ,որոնք հետաքրքրված են դրանով, բայց ոչ ավելին: Այդ էր պատճառը, որ որոշեցինք ստեղծել պրոֆեսիոնալ մի հարթակ, որտեղ կուսուցանվեին սպասարկման անձակազմի բոլոր հմտությունները, որպեսզի հայկական եւ ներմուծվող գինիները գեղեցիկ ներկայացվեին: Սոմելյեի մասնագիությունը Հայաստանում արդեն զարգացման փուլում է, եւ կարեւոր է, որ ունենանք, լավ մասնագետներ, որոնք կկարողանան գինեգործի աշխատանքի մասին ճիշտ տեղեկություն փոխանցել»,-խոսելով մրցույթի կարեւորության մասին՝ շեշտեց Սարգսյանը՝ հավելելով, որ նմանօրինակ մրցույթները կօգնեն հայ սոմելյեներին մասնակցություն ունենալ նաեւ միջազգային տարբերակներին։
«Կարող եմ ասել, որ այսօրվա բոլոր մասնակիցներն էլ պրոֆեսիոնալներ են, որովհետեւ չեն վախենում մրցակցել, ցուցադրել, թե ինչ գիտեն ու ինչ են կարողանում: Այսօրվա հաղթանակը պատմական իրողություն է, քանի որ Հայաստանի պատմության մեջ սա սոմելյեների առաջին պրոֆեսոնալ մրցույթն էր, որով էլ Հայաստանն առաջիկայում մուտք կգործի միջազգային ասոցիացիա»,-ասաց նա։
Սոմելյեների առաջին հայկական մրցույթն անցավ երկու օրում։ Առաջին օրվա արդյունքով ընտրվեցին 8 մասնակիցներ, որոնցից, տարբեր փորձությունների արդյունքում, որոշվեցին 3 ֆինալիստները։ Հաղթողի թեկնածուներին գնահատեցին, ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից հրավիրված պրոֆեսիոնալները։

Հայաստանի սոմելյեների եւ փորձագետների ասոցիացիայի տնօրեն Լուիզա Մաթեւոսյանի խոսքով՝ միջոցառումն այսուհետ կրելու է ամենամյա բնույթ։
«Շատ տարբեր մարդիկ կային, որոնք ցանկանում էին մասնակցել միջոցառմանը, բայց մենք մտածեցինք, որ ճիշտ կլինի, որ մասնակցեն նրանք, ովքեր ներկայումս ապրում եւ աշխատում են Հայաստանում՝ ռեստորաններում, ներմուծող միջազգային ընկերություններում․․․ Նրանք, ովքեր ակտիվորեն առնչվում են գինու հետ, գինեսեր են»,-մանրամասնեց նա,-«Այս տարի փորձել ենք անել փոքր-ինչ համառոտ՝ միջազգային ստանդարտներով մրցույթ, բայց հայաստանյան շուկայի համար»:
Մաթեւոսյանի խոսքով՝ հաղթողը, բացի հաղթական գավաթից, առաջին անգամ անցկացվող նմանօրինակ մրցույթում առաջինը ճանաչվելու պատվից ու շքանշանից, կդառնա նաեւ ասոցիացիայի պատվավոր անդամ։ Մրցույթի մյուս մասնակիցները եւս այսուհետ ասոցիացիայի անդամներ են:

















Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Նաստյա Շեւչենկոյի (photonastya.am)
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:36, 14 նոյեմբերի
«Ես կ...տի կտոր եմ». ինչ է կատարվել փակ դռների հետևում Nvidia-ի ղեկավարի պաշտոնավարման վերջին ժամերին15:14, 14 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի. միայն թելերից գործված համարձակ զգեստն ապշեցրել է երկրպագուներին14:16, 14 նոյեմբերի
Բրիթնի Սփիրսը որոշել է նոր կյանք սկսել. երգչուհին անակնկալ է պատրաստում, որի մասին երազում էր ավելի քան 20 տարի13:37, 14 նոյեմբերի
«Ուզում եմ փորձել հայկական բոլոր ուտեստները». հայտնի շեֆ-խոհարար Անդրե Ռաշը ժամանել է Հայաստան12:23, 14 նոյեմբերի
83-ամյա Ռոջեր Ուոթերսը բաժանվում է հինգերորդ կնոջից, ում ժամանակին առաջին հայացքից սիրահարվել էր11:53, 14 նոյեմբերի

11:21, 14 նոյեմբերի
Միացված խոսափողը դավաճանեց Ավստրալիայի վարչապետին․ տղամարդկային արժանապատվության մասին նրա զրույցը լսեց ողջ աշխարհը10:30, 14 նոյեմբերի
Քիմը խնայում է միայն ադվենտ օրացույցների վրա. ի՞նչ շռայլ նվերներով է Քարդաշյանը երես տալիս «All’s Fair»-ի իր խաղընկերներին09:00, 14 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 13 նոյեմբերի
Բացարձակ շքեղության անատոմիան. ի՞նչ են պատվիրում աշխարհի միլիարդատերերն ու աստղերը, երբ սովորական բրենդներն այլևս չեն զարմացնում22:21, 13 նոյեմբերի
Արքայական գաղտնիք և 430 հազար դոլար արժողությամբ մարգարիտ. ընտանեկան առեղծված թաքցնող վզնոցի պատմությունը21:30, 13 նոյեմբերի
165 հազար դոլարանոց գանգաձև ժամացույց՝ պտտվող ծաղիկներով. Տակասի Մուրակամին մուտք է գործել բարձր ժամագործական նորաձևության աշխարհ