Այս ամառ Արարատ Սարգսյանի թոռնուհին՝ Անի Խաչատրյանը, բակալավրի կոչում ստացավ նորաձեւության դիզայնի մենեջմենթ մասնագիտությամբ։ Նա եղել է հայազգի առաջին աշակերտուհին իտալական նորաձեւության նշանավոր դպրոցում։
Չորս տարվա ուսման ընթացքում աղջկան հաջողվել է շատ բան անել։ Նա հաջողությամբ աշխատել է շատ հայտնի ապրանքանիշերի նախագծերի վրա:
Посмотреть эту публикацию в Instagram
Այնուամենայնիվ, ակադեմիական նվաճումները մասամբ հնարավոր չէին լինի, եթե չլիներ նրա գեղարվեստական մոտեցումը բիզնեսին: Աղջիկը իր աշխատանքներում հաճախ էր դիմում հայկական ավանդական մոտիվներին։ Սա նրան առանձնացնում էր իր դասընկերներից:
«Երբ ես նոր էի ժամանել Իտալիա, ինձ թվում էր, թե բոլորը գիտեն Հայաստանի մասին: Սակայն դա այդպես չէր։ Ընդհակառակը, ես ստիպված էի մեծ պատասխանատվություն կրել՝ իմ հայրենիքը ակադեմիայի միջազգային լսարանին ըստ արժանվույն ցուցադրելու համար»,-նշել է Խաչատրյանը։
Посмотреть эту публикацию в Instagram
Խաչատրյանի ավարտական աշխատանքը նվիրված է Անի քաղաքին։ Նա ստեղծել է 5 կերպարից բաղկացած հավաքածու, որոնք ոգեշնչված են պատմական նշանակալի վայրից: Յուրաքանչյուր կերպար բարդ կառուցվածք է: Հատուկ շրջադարձ է նորարարական միկրոմակրամեի տեխնիկայի ներդրումը: Այս սխեմայով պատրաստված ժիլետներն ու թիկնոցներն ամբողջությամբ ձեռքով է պատրաստել հենց ինքը՝ Խաչատրյանը։ Որոշ նյութեր վերցվել են նրա տատիկի հավաքածուից։
Посмотреть эту публикацию в Instagram
Անիի աշխատանքը բարձր է գնահատվել ընտրող հանձնաժողովի կողմից։ Հրավիրված ժյուրին հիացել է աղջկա հնարամտությամբ եւ վիզուալ կատարմամբ։ Նա իր հագուստի միջոցով հիանալի կերպով պատմել է իր ազգի պատմությունը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:35, 25 հոկտեմբերի

15:57, 25 հոկտեմբերի
Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին15:25, 25 հոկտեմբերի
Վախեցրեք անցորդներին գեղեցիկ ձևով. Դիմահարդարման 5 գաղափար 2026 թվականի Հելոուինի համար14:31, 25 հոկտեմբերի
Աղբ և խավար. Ինչ կարդալ Հելոուինին12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի

19:30, 24 հոկտեմբերի
«Քիմ Քարդաշյանը կարող է նախագահ դառնալ». կենսագիրը բացահայտում է նրա ընտանեկան գաղտնիքները, սկանդալային անցյալը և փառքի հանդեպ մոլուցքը17:25, 24 հոկտեմբերի
Արհեստական ինտելեկտով ստեղծված երգչուհին հայտարարել է, որ հղի է և լքել է խումբը. երկրպագուները միանգամից չէին հասկացել, որ նա գոյություն չունի