Բրիտանացի ֆրանսիացի երգչուհի ու դերասանուհի Ջեյն Բիրկինը մահացել է քաղցկեղի դեմ երկար պայքարելուց հետո։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Երգիչ, դերասանուհի եւ ռեժիսոր Սերժ Գենսբուրգի մուսա Ջեյն Բիրկինը մահացել է հուլիսի 16-ին 77 տարեկանում։ Աստղի մարմինը հայտնաբերել է նրա խնամակալը, ով այցելել էր երգչուհուն։ Ինչպես նշում է Daily Mail-ը՝ աստղի մահվան պատճառը եղել է լեյկոզը, որի դեմ Բիրկինը պայքարում էր 2002 թվականից: Ինքը՝ երգչուհին, իր հիվանդությունն անվանել է «ոչ շատ ցավոտ քաղցկեղ», սակայն 2023 թվականի մայիսին նա չեղարկել է իր պլանավորված համերգները՝ առողջական վատթարացման պատճառով։
«Ես միշտ լավատես եմ եղել եւ հասկանում եմ, որ ինձ դեռ որոշ ժամանակ է պետք բեմ վերադառնալու համար, որպեսզի կրկին բեմում լինեմ Ձեզ հետ», - ասվում է Ջեյն Բիրկինի հայտարարության մեջ:
1946 թվականին Լոնդոնում ծնված Ջեյն Բիրկինը 1960-ականների վերջին տեղափոխվեց Ֆրանսիա, որտեղ զարգացրեց իր դերասանական կարիերան եւ հանդիպել է ֆրանսիացի շանսոնյե Սերժ Գենսբուրգին։ Նրանք թողարկել են «Je t'aime ... moi non plus» երգը, որը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել։ 1971 թվականին Բիրկինն ու Գեյնսբուրգը, ովքեր երբեք ամուսնացած չեն եղել, ունեցել են դուստր (Ջեյն Բիրկինի երեք դուստրերից մեկը), հետագայում՝ հայտնի դերասանուհի եւ երաժիշտ Շարլոտ Գենսբուրը։
Բիրկինը պարգեւատրվել է Բրիտանական կայսրության շքանշաններով ու Ֆրանսիայի «Արժանիքների ազգային շքանշաններով»։ Բացի դերասանական եւ երաժշտական վաստակից, նա իր անունը տվել է Hermès Birkin ձեռքի պայուսակին:
Ավելի վաղ Մակրոնը երգչուհի Ջեյն Բիրկինին Ֆրանսիայի կուռք էր անվանել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 25 հոկտեմբերի
Հայաստանի հաղթանակը «Մանկական Եվրատեսիլում», Էլեն Սաֆարյանի ու Դիանա Մխիթարյանի հարսանիքները, Քիմ Քարդաշյանի 46-ամյակը. Instagram18:30, 25 հոկտեմբերի
Wine Story. ի՞նչ խմել, երբ ուզում ես տխուր լինել, սիրել և լսել ջազ16:35, 25 հոկտեմբերի

15:57, 25 հոկտեմբերի
Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին15:25, 25 հոկտեմբերի
Վախեցրեք անցորդներին գեղեցիկ ձևով. Դիմահարդարման 5 գաղափար 2026 թվականի Հելոուինի համար14:31, 25 հոկտեմբերի
Աղբ և խավար. Ինչ կարդալ Հելոուինին12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի
