«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Ասում էին՝ շատ լավն ես, բայց Հայաստանին, դժվար, մրցանակ տան». Մաշա Մնջոյանը՝ «Славянский базар»-ում հաղթելու մասին

14:32, 19 հուլիսի

Հայաստանը «Славянский базар» մրցույթից վերադարձել է հաղթանակով ու պատվավոր հորիզոնականով: Մանակակնան մրցույթում մեր երկիրը ներկայացնող Անահիտ Գալստյանը գրանցել է 2-րդ հորիզոնականը, իսկ երիտասարդ կատարողների մրցույթում Հայաստանը ներկայացնում էր Մաշա Մնջոյանը, որն արժանացել է Գրան պրի մրցանակի: «Славянский базар» մրցույթում մեր պատվիրակության ղեկավար Վրեժ Կիրակոսյանն ու մրցույթի այս տարվա հայ պատվիրակներն արդեն Հայաստանում են, ու այսօր՝ հուլիսի 19-ին կայացած մամուլի ասուլիսի շրջանակում ամփոփել են հայաստանյան արդյունքները:

2017 թ-ից սկսած «Славянский базар» մրցույթում Հայաստանի մասնակցության գործընթացը ստանձնել է Շառլ Ազնավուրի անվան քոլեջը՝ ի դեմս տնօրեն Վրեժ Կիրակոսյանի: Նրա գնահատմամբ՝ Հայաստանը մրցույթին մշտապես փայլուն ելույթներ է ապահովել. «Այնտեղ գիտեն, որ Հայաստանի հետ մրցելը դժվար է, մեր մշակութային կարողությունը միշտ էլ գնահատվում է: Պարզապես, այդ ամենին պետք է տեր կանգնենք»,-ասում է նա:

356760432_6109226295873094_8532926950282017077_n.jpg (65 KB) 

«Славянский базар» մանկական մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Անահիտ Գալստյանը գոհ է իր արդյունքից, թեեւ Վրեժ Կիրակոսյանը կարծում է՝ արժանի էր ավելի բարձր հորիզոնականի: Պատանի երգչուհին առաջին մրցութային օրը կատարել է It’s My Time երգը՝ արժանանալով ժյուրիի առավելագույն միավորներին ու զբաղեցնելով առաջին հորիզոնականը: Երկրորդ օրն Անահիտը ներկայացել է Սոնա Շահգելդյանի «Կորուստ, թե գանձ» երգով, եւ առավելագույն՝ 10-երի կողքին գրանցել նաեւ 8 միավոր. այդպիսով կիսել է 2-րդ հորիզոնականը Ռուսաստանի ներկայացուցչի հետ:

«Առաջին օրն այդքան չէի վախենում, երկրորդ օրը մի քիչ հուզված էի, բայց, կարծում եմ, դա ինձ չխանգարեց. երկրորդ հորիզոնականը վատ արդյունք չէ»,-իր տպավորություններով կիսվում է երգչուհին:

Երգչուհի Մաշա Մնջոյանն Ավստրալիայում էր, երբ Վրեժ Կիրակոսյանից ստացել է մրցույթում Հայասատանը ներկայացնելու առաջարկը: Նա խոստովանում է, որ ավստրալիական «Ձայնը» նախագծից հետո որոշել էր այլեւս չմասնակցել մրցույթների,-«Սակայն ցանկացած որոշում ետին պլան է մղվում, երբ խոսքը Հայաստանը ներկայացնելու մասին է»,-ասում է նա:

Մաշայի խոսքով՝ մրցակցությունն այս տարի բավական թեժ էր, մասնակիցները՝ ուժեղ: Առաջին մրցութային օրը Մաշան զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը, սակայն երգչուհին չի կոտրվել եւ ժյուրիի անդամներին ապացուցել է, որ ինքն արժանի է ավելիին:  Երկրորդ օրվա արդյուքներով Մաշային հաջողվել է նվաճել առաջին հորիզոնականն ու արժանանալ Գրան պրիի:

Երգչուհու խոսքով՝ մրցույթներին մասնակցելը հեշտ չէ, դրա համար արտիստը պետք է ունենա ամուր նյարդեր ու չկոտրվի: «Այլ բան է, երբ մասնակցում ես մի մրցույթի, որտեղ միայն քեզ ես ներկայացնում, բայց մեծ բեռ է, երբ ոչ միայն քեզ, այլեւ մի ողջ երկիր ես ներկայացնում, դա շատ բարդ հանձնարարություն է: Մրցույթները դժվար են, բայց շատ կարեւոր: Ես հիմա Ավստրալիայում էլ եմ երգում մեծ բեմերում, եւ ուրախ եմ, որ ամենուրեք իմ ազգանունը պատմում է, թե որտեղից եմ»:

Մաշան մրցույթի նվաճումներից է համարում ոչ միայն հաղթանակը, այլեւ նոր ընկերների ձեռքբերումը: Երգչուհին, սակայն, խոստովանում է՝ «Շատերն ասում էին՝ Մաշա ջան, շատ լավն ես, բայց Հայաստանին, դժվար, շնորհեն մրցանակ»: Այնուամենայնիվ, Մաշան չի կոտրվել,-«Ես հենց հաղթանակի հետեւից էի գնացել»,-ասում է նա:

Վրեժ Կիրակոսյանը հավելեց՝ արդեն քննարկվում է «Славянский базар»-ի հաջորդ տարվա ծրագիրը, որի շրջանակում Հայաստանի պատվիրակության ղեկավարը նպատակ է դրել կազամակերպելու Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգային երեկո:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել