«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետն, անխոս, աչքի է ընկնում ճաշակի ու ոճի յուրահատուկ զգացողությամբ։ Երգչուհուն միշտ հաջողվում է ներդաշնակորեն համադրել ոճերն ու գույները՝ լինելով, միեւնույն ժամանակ, պարզ եւ աչքի ընկնող։

Բրյունետը շատ ակտիվ չէ Instagram-ում, բայց երբեմն կիսվում է իր նորություններով, ժամանակ առ ժամանակ էլ՝ նոր ոճային լուծումներով։ Հերթական հրապարակման մեջ երգչուհին իր սիրելի գույներով է։ Նա կրում է կրեմագույն տոպ, որի տակից փոքր-ինչ երեւում է սեւ ներքնազգեստը, իսկ տոպը համադրված է ջինսե երկար, ուղիղ շրջազգեստի հետ։ Այս տեսակի շրջազգեստն, ի դեպ, շատ թրենդային է այս սեզոնին։ Բրյունետը կրում է ցածր, հարմարավետ սանդալներ, իսկ ամռան կիզիչ արեւից, իհարկե, պատսպարվել է արեւապաշտպան ակնոցով։ Կերպարի հետ երգչուհին նախընտրել է կանաչավուն երանգի փոքրիկ պայուսակ։

Հետեւորդները բարձր են գնահատել Բրյունետի ճաշակը․ հնչել է նաեւ կարծիք, որ երգչուհին հայկական շոուբիզնեսին նոր գույն է հաղորդել։ «Շուտով շոուբիզնեսից սկսած՝ կսկսեն Բրյունետին կրկնօրինակել»,-գրել է երկրպագուներից մեկը։
«Փրկեց հայկական շոուբիզնեսը»՝ ասվում է մեկնաբանություններից մեկում։

Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:14, 2 հոկտեմբերի

19:34, 2 հոկտեմբերի
Ռիմա Պիպոյանը՝ Գդանսկի միջազգային պարի փառատոնի ժյուրիի կազմում․ հայկական ժամանակակից պարը՝ միջազգային բեմում19:26, 2 հոկտեմբերի
«Հակաքրիստոսը գալիս է Երևան». Հայերը պահանջում են չեղարկել Մորգենշտեռնի համերգը17:00, 2 հոկտեմբերի
Պարոնյանի թատրոնը սեպտեմբերի 29-ին ազդարարեց 85-րդ հոբելյանական թատերաշրջանի մեկնարկը16:31, 2 հոկտեմբերի
Dom Pérignon-ը համագործակցում է Դեմիեն Հիրսթի հետ՝ պաշտամունքային շամպայնը արվեստի գործի վերածելու համար16:04, 2 հոկտեմբերի
Վարդուհի Վարդանյանի թոռնուհին ելույթ կունենա նրան նվիրված համերգին․ ինչպե՞ս են անցնում համերգային փորձերը (VIDEO)15:40, 2 հոկտեմբերի

15:13, 2 հոկտեմբերի
«Կինեմատոգրաֆիկ, կոսմոպոլիտ, հիասքանչ». Vogue France-ը պատմում է Հայաստանում տեղի ունեցած հարսանիքի մասին14:34, 2 հոկտեմբերի
«Ես կսպանեի նրան». փեսան խորանի մոտ հարսնացուին դիմել է նրա քրոջ անունով՝ ապշեցնելով հյուրերին14:16, 2 հոկտեմբերի
Քրիստինա Ագիլերան վերստեղծել է Lady Marmalade իր պաշտամունքային կերպարը13:18, 2 հոկտեմբերի
Միլիոնավոր հետևորդներ ունեցող TikTok-ի աստղը խոստովանել է, որ կյանքում երբեք գիրք չի կարդացել12:32, 2 հոկտեմբերի
ԴՆԹ թեստը անհավանական ընտանեկան գաղտնիք է բացահայտել. տղամարդը պարզել է, որ իր կենսաբանական հայրը Գրեմմի հնգակի մրցանակակիր է