Անխնա երեւանյան արեւը ուղեկցում է ճանապարհները՝ անվերջ վայրէջքներով ու վերելքներով։ Այն նաեւ այրում է տարեց մարդկանց մաշկը՝ նկարելով կնճիռների շարան։ Հին Նորքը, կամ ինչպես ավելի հայտնի է՝ Նորք Մարաշը, մայրաքաղաքի կոլորիտային թաղամասերից է։

Ժամանակին այստեղ կյանքը եռում էր, այսօր կտրուկ շրջադարձերը ագահորեն կուլ են տալիս ցանկացած նորեկի։ Այստեղ անմիջապես զատում են յուրայիններին ու հյուրերին՝ վերջիններիս տալով հետաքրքրասեր եւ հրավիրող հայացք։

Արեւից աչք ծակելով եւ շոգից ուժասպառ՝ լուսանկարիչն ու ես շարժվում ենք դեպի Մարաշի հետեւի փողոցները՝ եկեղեցուց՝ գլխավոր տեսարժան վայրից, շարժվելով դեպի տարածքի հեռավոր հատվածները։

Հանգիստ ու դատարկ, ասես լքված փողոցները փոխարինվում են բանուկ խաչմերուկներով, որտեղ երեխաները խաղում են. նրանց ծիծաղը հեղեղում է ողջ տարածությունը՝ ստեղծելով ակուստիկ վակուում:

Մի փոքր շրջվելով՝ հայտնվում ես մեկ այլ ծառուղու վրա, որտեղ մի նիհար տղա մենակ հարվածում է գնդակին։ Մոտակայքում մի թխամորթ աղջիկ կենտրոնացած փչում է օճառային փուչիկները՝ երկչոտ, բայց ջանասիրաբար կեցվածք ընդունելով տեսախցիկի առաջ։

Շփոթված քայլերը մեզ տանում են դեպի տարածքի գլխավոր փողոցը։ Կենտրոնում շրջանաձեւ ծառուղի է եւ տաղավար, որտեղից լսվում է տախտակին հարվածող շաշկիների ձայնը։ Տարօրինակ կլիներ Նորք-Մարաշում չհանդիպել նարդի խաղացող տարեցների։ Տղամարդկանցից մեկն ասում է, որ այստեղ հին եկեղեցի է եղել, եւ այն քանդվելուց հետո քարերի մի մասն օգտագործվել է մոտակա փողոցում դպրոց կառուցելու համար։


Մոտակայքում՝ ծառի ստվերում, երկու տարեց տղամարդ նստած են կիսաքանդ նստարանին։ Նրանք չեն խոսում միմյանց հետ, նստած են անշարժ, ինչպես քարե հնաբնակները, եւ իմաստալից նայում են դեպի հեռուն։ Երբ փորձում ենք կադր նկարել, նրանք աշխուժանում են եւ մտահոգված հարցնում. «Դուք մեզ չեք նկարում, չէ՞»:

Տարեց տղամարդիկ ասում են, որ ժամանակին այստեղ մի լեգենդար չինար էր աճել՝ տազավարի եւ ծառուղու տեղում։ Այն այնքան լայն էր, որ մի քանի տասնյակ մարդ կարող էր տեղավորվել դրա ստվերում։ Տղամարդիկ հիշում են, թե ինչպես են բարձրացել այն իրենց երիտասարդության տարիներին: Ժամանակի ընթացքում ծառը չորացել է, եւ դրա տեղում այժմ տնկվում են բարդի, թութ, տարբեր ծաղիկներ եւ դեկորատիվ թփեր։ Այսօր չինարը ոչ այլ ինչ է, քան հիշողություն, պատմություններ պահող, լուռ հերոս, որին տեղացիները սիրում են հիշել դողով ու ջերմությամբ։



Անխիղճ արեւի մտքով անգամ չի անցնում հեռանալ հորիզոնից։ Ստվեր փնտրելով՝ հայտնվում ենք նոր ծառուղում։ Այստեղ նստարանին տարեց տղամարդկանց եռյակն է: Կյանքի ծարավը դեռ վառվում է նրանց մեջ, եւ նրանք ակտիվորեն կոչ են անում լուսանկարել իրենց՝ ժպիտով ու կատակով կեցվածք ընդունելով մեզ համար։



Հենց անկյունում գնդակը գլորվում է մեր ոտքերի մոտ. այս աղմկոտ երեխաները մեզ կանչում են խաղալ իրենց հետ: Մանկության տարիներին ընկերանալն ամենահեշտն է։ Մի երկու րոպե հետո երեխաները հրավիրում են մեզ նայելու իրենց այգին ու բակը։ Անցնելով ամառանոցով, հյուսած աթոռներով եւ փչովի լողավազանով բակը՝ հայտնվում ենք մի այգում, որտեղ տնկվում են լոլիկ, աճում են արեւածաղիկներ, խնձորենիներ, ծիրան, խաղող, սալոր։ Իսկ կողքին փոքրիկ աղավնանոց է։


Այստեղից կարելի է տեսնել հսկայական անիվն ու Մայր Հայաստանը։ Թվում է, թե կյանքն այնտեղ եռում է: Միշտ լինելով մյուս կողմում՝ տարօրինակ է գիտակցել, որ այստեղ էլ այն շարունակվում է՝ նույնպես աղմկոտ ու զվարճալի։

Տղաները բարձրաձայն եւ իրար ընդհատելով կանչում են մեզ շուրջբոլորը նայելու, առաջարկում են բառացիորեն նկարել ամեն ինչ՝ չրերով սկուտեղ, որթատունկ, կեռաս, տնկված ծաղիկներ, աղավնիներով վանդակ։ Ամենապարզ բաները դառնում են գեղարվեստական նատյուրմորտներ։
Մեզ ավելի խորը տանելով պարտեզ՝ երեխաները հյուրասիրում են մրգերով, մի վայրկյանում մեր ափերը լցվում են խնձորով, տանձով եւ, նույնիսկ, չհասած ծիրանով եւ բալով. բարեկամության ժեստն ավարտվում է նրանով, որ տղան արագ բարձրանում է ծառը եւ հասած սալոր է քաղում։ մեզ համար։ Գնալիս հրաժեշտ ենք տալիս այն տղաներին, ում համար այս հանդիպումը այնպիսի արկած էր, ինչպիսին մեզ համար։


Չի կարելի ասել, որ Մարաշի կյանքը կանգ է առել, բայց այն հաստատ թաքնվել է նեղ արահետների, մեկուսի այգիների ու տաղավարների մեջ՝ զգուշորեն հիշեցնելով իր մասին՝ ջրի խշշոցով ու բակի երեխաների զնգացող քրքջոցով։

Ռեգինա Մելիքյան
Լուսանկարները՝ Նասյա Շեւչենկոյի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:21, 3 սեպտեմբերի
Միլիոնատերերը՝ կրկին դպրոցական նստարանին. Ինչու են հարուստները սովորում հասկանալ իրենց հավաքածուի նկարները21:18, 3 սեպտեմբերի
Ես մեղավոր չեմ, պատճառը օվուլյացիան է. գիտնականները գտել են Chanel և Louis Vuitton գնելու կենսաբանական արդարացումը20:22, 3 սեպտեմբերի
«Լռիր և վերցրու իմ փողերը». Dyson-ի 499 դոլար արժողությամբ ատամի խոզանակը անսպասելիորեն վիրուսային հիթ է դարձել19:36, 3 սեպտեմբերի
Միլիարդատերը լքեց նրան հանուն նոր կնոջ, հիմա նախկին ընկերուհին նրանից պահանջում է 400 միլիոն դոլար «խախտված խոստումների» համար17:05, 3 սեպտեմբերի
«ԹԷԱՏՐՈՆ» փառատոնի շրջանակում Երևանում կներկայացվի բելգիական «Չայկա» թատերախմբի «Լոկո» խամաճիկային ներկայացումը16:24, 3 սեպտեմբերի
Louis Vuitton-ը վերակենդանացնում է լեգենդար Classic Run–ը. մեծ ճանապարհորդություն վինտաժային մեքենաներով Իտալիայով մեկ16:04, 3 սեպտեմբերի
Հայաստանում կանցկացվի «ԹԷԱՏՐՈՆ» կատարողական արվեստի միջազգային ֆրանկոֆոն փառատոնը15:55, 3 սեպտեմբերի
Cartier-ը հանում է Tank Américaine-ի դիմակը. լեգենդար ժամացույցն առաջին անգամ դառնում է սկելետոն15:22, 3 սեպտեմբերի
Շքեղ փայլ Dior-ից. Ջեննա Օրտեգան, Անյա Թեյլոր-Ջոյը և Ջիսուն ներկայացնում են մաշկի նոր թինթը14:42, 3 սեպտեմբերի
«Սեքսի գմբեթը» վերակենդանացել է մոխրից. Burning Man-ում վերաբացվել է մեծահասակների համար նախատեսված սկանդալային վայրը՝ 15,000 պահպանակի պաշարով14:16, 3 սեպտեմբերի

13:22, 3 սեպտեմբերի
Ջորջ Քլունին պաշտպանել է Մարկ Ռուֆալոյին՝ Paramount-ի հակասեմականության մասին անհեթեթ մեղադրանքներից հետո