Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Հանդիպում սեփական դեւերի հետ. «Դեպի ներս» ներկայացումը

13:20, 30 հուլիսի

Ի՞նչն էր սկզբում՝ մարմի՞նը, թե՞ հոգին: Առանց հստակ պատասխանի՝ հնարավոր է գտնել ձեր տարբերակը։

Երեւանում կայացել է «Դեպի ներս» ներկայացման պրեմիերան։ Այն մի գայլի մասին է, ով փորձում է գիտակցել ինքն իրեն։ Ռեժիսորը Նաիրա Եդիգարյանն է։ Առանց խոսքերի մոնոներկայացումը տեղի ունեցավ Փարաջանովի թանգարանի բակում։ Դեկորացիայի փոխարեն՝ պատուհան, խոսքերի փոխարեն՝ երաժշտություն, սյուժեի փոխարեն՝ պար։

театр.jpg (129 KB)

Հերոսուհին կրակոտ թխահեր է, թխամաշկ եւ բարեկազմ: Ողջ ներկայացման ընթացքում աղջիկը կատարում է լուռ պար, որի միջոցով հանդիսատեսը խորասուզվում է սյուժեի մեջ։

Հոգեբանական դրաման մեզ հիշեցնում է յուրաքանչյուր մարդու կյանքի ամենացավալի շրջանները։ Ներկայացումը պարունակում է էքզիստենցիալ լեյտմոտիվներ։ Գայլ աղջկա ներաշխարհի, թերեւս, գլխավոր հերոսներն են ինքնագիտակցությունը, ինքնաոչնչացումն ու ընդունումը։

Գայլը հասնում է լույսին, որից ինքն էլ է վախենում։ Նա գտնվում է սեփական վախերի ողորմածության տակ, բայց նաև ձգտում է հաղթահարել դրանք:

театр1.jpg (105 KB)

Ներկայացումը սկսվում է նրանից, որ հերոսուհին պարում է դեմքին մուգ շղարշով, դիմակների տարրը սյուժեին տալիս է դինամիկա, աղջիկը պատռում է շղարշը, որն արագ փոխարինվում է գայլի դիմակով։

Որքա՞ն հաճախ ենք մենք հարցնում, թե որքան լավ ենք ինքներս մեզ ճանաչում: Որպես կանոն, սա ակնհայտ է թվում, բայց մարդն ինքն իր համար ամենամեծ առեղծվածն է մնում։

театр2.jpg (72 KB)

Դիմակները, որոնք մենք կրում ենք ամբողջ կյանքում, արագ ընկնում են եւ փոխարինվում մեկը մյուսով, բայց երբեմն լինում են այնպիսիք, որոնք աճում են մաշկի մեջ: Աղջիկը մերժում է դիմակը, իսկ գայլը հասնում է նրան։ Աղջիկը վախենում է լուսնից, իսկ գայլը ձգտում է դրան։ Ներկայացումը պատմում է մեզ այն մասին, թե որքան դժվար եւ անտանելի է հեռանալ այն դերից, որը մենք ինքներս ենք փորձում։ Մերժում-ընդունում խաղը տեւում է մի ամբողջ կյանք:

театр3.jpg (65 KB)

Ալկոհոլը եւ ինքնաոչնչացման այլ եղանակներ, մահվան հետ պարելը, սեփական ստվերից վախը եւ ինքնագիտակցության շատ այլ եղանակներ։ Հավանաբար, գրեթե բոլորն են անցել սրա միջով, բայց ինչո՞վ է ավարտվում այս փնտրտուքը։ Մա՞րդ, թե՞ գայլ։ Որքանո՞վ են մեզ խորթ մեր դեւերը: Արդյո՞ք նրանք մեր լավագույն մասն են: Այս բոլոր հարցերը մնում են բաց։

Ռեգինա Մելիքյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search