Ճապոնացին «շան է վերածվել» այն բանից հետո, երբ ավելի քան 14000 դոլար է ծախսել հատուկ հարմարեցված կոլի կոստյումի վրա: Տոկո անունով տղամարդն ասում է, որ անսովոր հանդերձանքն իրեն օգնել է իրականացնել «կենդանի դառնալու» երազանքը:

Տոկոյի YouTube-ի ալիքում հրապարակված կադրերում, որտեղ նա պարծենում է ավելի քան 32,000 բաժանորդներով, նա երեւում է, թե ինչպես է սիզամարգում ցնծում եւ կոստյումով գնդակ խաղում:
Տոկոն նույնիսկ տեսանյութ է ներբեռնել, որում երեւում է, որ առաջին անգամ հանրությանը շան կարգավիճակում է ներկայացել։ Անցորդները, կարծես, ակնածանքով էին լցված տղամարդու դեբյուտով, երբ նա քայլում էր բանուկ փողոցով մի վիրուսային հոլովակում, որը հավաքել է 1,7 միլիոն դիտում:
Տոկոն կոստյումը լրացրել է իր մորթե փորի շուրջը կապած ժապավեններով, սակայն խոստովանել է, որ «նյարդայնանում» եւ «վախենում» է մարդկանց մեջ դուրս գալուց:

«Հիշու՞մ եք ձեր մանկության երազանքները։ Դու ուզում էիր հերոս կամ կախարդ լինել»,- գրել է նա՝ շուն լինելու իր երազանքն անվանելով «անիրատեսական»։ «Հիշում եմ, որ դպրոցական ալբոմումս գրեցի, որ ուզում եմ շուն լինել եւ դրսում զբոսնել»:
Որպես իր անսովոր հոբբիի ներածություն՝ Տոկոն անցյալ տարի հրապարակված տեսանյութում պատասխանել է մի շարք հարցերի՝ խոստովանելով, որ մանկուց միշտ «անորոշ երազանք է ունեցել դառնալ կենդանի»։
Zeppet ընկերությունը, որը կարել է Տոկոյի կոստյումը, ասում է, որ մորթյա հագուստի ստեղծման համար պահանջվել է 40 օր եւ արժեցել է 2 միլիոն իեն (14,161 դոլար):
«Կոլի շան մոդելով այն կրկնօրինակում է չորս ոտքով քայլող իսկական շան տեսքն ու զգացողությունը»,- news.com.au-ին ասել է ընկերության ներկայացուցիչը:

Չնայած իր տարօրինակ երազանքի համար համացանցային համբավ ձեռք բերելուն, Տոկոն թաքցնում է իր անսովոր հակումները իր ընկերներից եւ ընտանիքից:
«Ես հազվադեպ եմ ընկերներիս ասում այդ մասին, քանի որ վախենում եմ՝ նրանք կմտածեն, որ ես տարօրինակ եմ», - ասել է նա Mirror-ին: «Իմ ընկերներն ու ընտանիքը շատ զարմացան՝ իմանալով, որ ես կենդանի եմ դարձել»։ Մինչդեռ անցյալ տարի ճապոնացին ասել էր, որ իր գործընկերներից շատերը նույնպես չգիտեն, որ աշխատանքից դուրս նա շան պես է հագնվում։ «Ես չեմ ցանկանում, որ իմ հոբբիները հայտնի լինեն, հատկապես այն մարդկանց, ում հետ ես աշխատում եմ»,- ասել է նա Daily Mail-ին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:20, 25 նոյեմբերի
«Հիսուս, տրոլներ և սկանդալներ». «Միսս Տիեզերք 2026»-ը վերածվել է խելագարության հաղթողի թագադրումից առաջ11:56, 25 նոյեմբերի
Մեգան Մարքլի հայրը մանկական պոռնոգրաֆիա պահելու մեղադրանքով կարող է դատապարտվել 40 տարվա ազատազրկման11:33, 25 նոյեմբերի
«Ես ուզում եմ լաց լինել, երբ տեսնում եմ սա». Քիմ Քարդաշյանը նշել է իր կյանքի ամենամեծ նորաձևության ձախողումը11:17, 25 նոյեմբերի
«Ծնկի իջեք իմ առջև». Քանյե Ուեսթի կինը՝ Բիանկա Սենսորին, ստեղծել է իր հսկայական ռոբոտի կրկնօրինակը10:30, 25 նոյեմբերի
«Ինչո՞ւ երբեք տաբատ չես հագնում». Ջենիֆեր Լոպեսի որդին չի գնահատել մոր սադրիչ բեմական հագուստները09:00, 25 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 24 նոյեմբերի
Ծովափնյա լյուքս համարներ և Armani-ի առանձնատներ․ Եգիպտոսը նոր նախագիծ է պատրաստում ապահովված զբոսաշրջիկների համար22:27, 24 նոյեմբերի
«Նա չափազանցրել է իմ սեռական կարողությունները»․ ռուսաստանցի միլիարդատեր Վլադիմիր Պոտանինը վիճարկում է 2,1 միլիարդ ֆունտ ստեռլինգ արժողությամբ ռեկորդային ամուսնալուծության գործը21:19, 24 նոյեմբերի
Յոթ մետրանոց «Սիուուու»․ Շանհայում տեղադրվել է Կրիշտիանու Ռոնալդուի հսկայական արձանը20:20, 24 նոյեմբերի
Միլիարդատերերի կանայք հակահարված են հասցնում․ դավաճանություններ, սկանդալներ և ամուսնալուծությունից հետո ստացած կարողություններ19:27, 24 նոյեմբերի
270 միլիոն դոլար արժողությամբ «Ցուկերբունկերն» ու Իսրայելի բանակից ստացած հակագազերը․ ինչպես են միլիարդատերերը պատրաստվում աշխարհի վերջին16:18, 24 նոյեմբերի
Սառը լոգանքներ, տեսախաղեր սաուդյան արքայազնի հետ և միլիարդավոր դոլարներ. ինչպես է Թրամփի փեսան ապրում «միլիարդատիրոջ բունկերում»