Բուլղարիայի Գաբրովո քաղաքում օրերս տեղի ունեցավ գյումրեցի արվեստագետ-զարդագործ Արտակ Թադեւոսյանի ցուցահանդեսը։ Այն կայացավ «Արվեստների եւ արհեստների էթնիկ փառատոն»-ի շրջանակում, որին իրենց աշխատանքներն էին ներկայացրել էթնիկ տարբեր երկրների արվեստագետներ եւ արհեստավորներ՝ մեկտեղելով մշակութային ասելիքն ու դարձնելով փառատոնը մեծ իրադարձություն:
Արտակ Թադեւոսյանի ասելիքը ինքնատիպ էր: Նա իր տաղավարում ներկայացրել էր զարդեր, որոնք պատրաստված են փամփուշտից։ Փամփուշտը նրա ձեռքում վերածվում է զարդի, արվեստի արժեք ունեցող էթնիկ ասելիքով մի խորհրդանիշի, որն ուղղված է խաղաղությանն ու համերաշխությանը:

Արտակը պայքարի փամփուշտները պահում է առանձին, առանց ձուլելու, առանց փոփոխելու: Ներկայացված էին միայն այն փամփուշտներից գործեր, որոնց առաքելությունը խաղաղությունն էր:
Փառատոնի շրջանակում արվեստագետը փորձել է ներկայացնել նաեւ այսօրվա ցավը' արցախյան գոյապայքարը, որի հիմքում շուրջ 120.000 բնակչության հանդեպ կիրառվող հոգեբանական տեռոր է իրականացվում ադրբեջանցիների կողմից: Արտակն իր գործերով փորձում է բարձրաձայնել, որ քանի դեռ չկա խաղաղութուն, պատերազմը շարունակվում է, իսկ եթե դա այդպես է, ուրեմն պետք է լինել պատրաստ:

Գաբռովո քաղաքի քաղաքապետարանի մշակութային բաժնի առաջարկությամբ Արտակ Թադեւոսյանը հանդիպելէ նաեւ քաղաքապետին եւ առաջարկել, որ Գյումիրն եւ Գաբրովոն մշակութային կապերով փոխկապակցված քույր քաղաքներ լինեն։ Համաձայնությունը ստանալով' Արտակը այն փոխանցել է Գյումրու քաղաքապետին։

Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:22, 26 նոյեմբերի
PETA-ն պատերազմ է հայտարարել Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգի պաշտամունքային կաշվե բաճկոնին. Նրան առաջարկել են ձիթապտղի թափոններից այլընտրանք՝ 875 դոլարով15:29, 26 նոյեմբերի
Դաունինգ սթրիթի սկանդալը սրվում է. ևս մեկ բլոգեր պարել է «Էժան հեշտոց» երգի տակ վարչապետի նստավայրի դիմաց15:05, 26 նոյեմբերի
GTA 6-ում էպիզոդիկ դերը նրան աստղ է դարձրել. բիկինիով աղջկա դերակատարուհին հայտնի է դարձել մեկ գիշերում14:25, 26 նոյեմբերի
«Մենք մեր դեմքերը այլանդակեցինք». Քիմ և Քլոե Քարդաշյանները զղջում են կորեական կոսմետոլոգիայի իրենց փորձի համար14:14, 26 նոյեմբերի
«Հրաշալի դար» սերիալի աստղ Դենիզ Չաքիրը ձերբակալվել է Թուրքիայում թմրանյութերի և մարմնավաճառության մեղադրանքով14:02, 26 նոյեմբերի
«Մոնթե». հերոսի, հաղթանակի ու հայրենասիրության պատմությունը՝ մեծ էկրանին13:13, 26 նոյեմբերի
Սարիկ Անդրեասյանի կինը խանդել է նրա և Վիկտորիա Լոպիրևայի սիրավեպը. մոդելը պատասխանել է կծու հեգնանքով12:35, 26 նոյեմբերի
Սոֆիա Վերգարան հանդիպել է իր 7.5 մետրանոց բրոնզե կրկնօրինակին. երկրպագուների արձագանքները հակասական էին12:12, 26 նոյեմբերի
Գորդոն Ռամզին խոհանոցը կփոխարինի մրցարշավարանով. հայտնի խոհարարը կղեկավարի Top Gear-ի վերաթողարկումը11:39, 26 նոյեմբերի
Էմիլի Ռատակովսկին միացել է Մեգան Ֆոքսի մեծահասակների համար նախատեսված հարթակին. մոդելը կարող է ամսական միլիոնավոր դոլարներ վաստակել11:16, 26 նոյեմբերի
Ծեծկռտուք Beautiful երգի ժամանակ. Քրիստինա Ագիլերայի համերգը Պերուում ավարտվել է արյունալի կռվով11:05, 26 նոյեմբերի
Էմիրությունների երեկոն Երևանում․ մշակույթ, ավանդույթներ և հյուրընկալություն՝ ի պատիվ ԱՄԷ-ի կազմավորման 55-ամյակի