Սեպտեմբերը միայն աշնան սկիզբը չէ, այն թռիչք է դեպի նորաձեւության ու գեղեցկության ապագա: Օրացույցը շարժվում է դեպի գարուն/ամառ 2024 թ.։ Նյու Յորքի, Լոնդոնի, Միլանի եւ Փարիզի նորաձեւության մայրաքաղաքների դիզայներները գրավում են կենտրոնական տեղը՝ ձեւավորելով միտումները եւ երանգավորելով հաջորդ սեզոնի տոնը, գրում է Hypebae-ն։
Նյու Յորքի նորաձեւության շաբաթն ավարտվել է, հաջորդը Լոնդոնն է, եւ մենք արդեն զգացել ենք, թե ինչ միտումների են հետեւելու կանայք գարնանը։ Grungy Balletcore-ը հայտարարություն է արել՝ ատլասե ժապավեններով, որոնք խճճված կերպով հյուսված են մոդելների մազերին Collina Strada-ի եւ Christian Siriano-ի ցուցադրությունների ժամանակ:
Միեւնույն ժամանակ, հայտնի դիմահարդար Շեյկա Դեյլին վարում էր «Shakey Method»-ը LaQuan Smith-ի SS24 շոուի համար՝ պոդիում բերելով «ֆուտուրիստական կատվի աչքերի» հուզիչ դեբյուտը:
Առաջարկում ենք աչքի անցկացնել 2024 թվականի գարուն/ամառ Նյու Յորքի նորաձեւության շաբաթվա վարսահարդարման եւ դիմահարդարման հինգ միտումները:
«Ֆուտուրիստական կատվի աչքեր»
«Ֆուտուրիստական կատվի աչքեր»-ն ակնագծերի հստակ տեսք է, որը հետեւում է մոդելի անհատական աչքերի ձեւին: Դիմահարդարները փայլ են հաղորդում աչքերի մատիտին՝ հարգանքի տուրք մատուցելով 90-ականներին, բայց 3000-ականների շրջադարձով:
«Fab Frizz» - հեքիաթային գանգուրներ
«Fab Frizz»-ը հայտնի կդառնա 2023 թվականի աշնանը։ «Մազերի Աստված» Մուստաֆա Յանազը՝ Ֆիլիպ Լիմի SS24 հավաքածուի ոճաբանը, կարծում է, որ այս կերպարը կհետեւի մեզ ողջ գարուն:
«Grungy Balletcore»
Բալետի հյուսված մազերը, միտումնավոր չամրացված թելերի մեջ հյուսված ժապավենները եւ ավելին ուշադրություն գրավեցին Նյու Յորքի Նորաձեւության շաբաթվա գարուն/ամառ 2024-ին:
Արհեստական ինտելեկտով ներշնչված կաշի
Դիոն Լիի SS24 շոուի ժամանակ «կաշին առաջին տեղում է» սկզբունքը տեղափոխվեց 3023 թվական՝ դրան տալով ճենապակյա տիկնիկի տեսք՝ փայլով, սեքսով:
Cafe Latte Eyes
Մենք դեռ ապրում ենք Latte Makeup-ի դարաշրջանում, եւ այն կշարունակվի մինչեւ գարնան վերջ։ Տեռակոտայի, ծխագույն երանգները լավ են անցնում աշնանից գարուն եւ բազմակողմանի են ցերեկային կամ երեկոյան տեսքի համար:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
00:00, 29 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:17, 28 նոյեմբերի
Casa Ferrari-ն՝ Աբու Դաբիում. ժամանակակից եւ դասական սուպերքարերի ցուցահանդես22:04, 28 նոյեմբերի
Style Beauty. սեւ կետիկներն ու դրանցից ազատվելու միջոցները21:28, 28 նոյեմբերի
Սելենա Գոմեսը կրկին շիկահեր է դարձել20:19, 28 նոյեմբերի
Քարդաշյան քույրերին նմանակելու կարողության շնորհիվ տիկտոկերը հավաքել է ավելի քան 7 միլիոն բաժանորդ19:20, 28 նոյեմբերի
Հայտնի է, թե երբ է թողարկվելու Ջենիֆեր Լոպեսի իններորդ ստուդիական ալբոմը17:36, 28 նոյեմբերի
Իսպանացի Դաբիզ Մունյոսը երրորդ տարին անընդմեջ ճանաչվում է աշխարհի լավագույն խոհարարը16:05, 28 նոյեմբերի
Ralph Lauren-ը, Revolution-ը եւ The Rake-ը ներկայացնում են Snow Beach Bear ժամացույցի սահմանափակ հավաքածուն15:36, 28 նոյեմբերի
Սպիտակ տունը վերածվել է ձմեռային կախարդական հեքիաթի14:20, 28 նոյեմբերի
Հայտնի են «Երիտասարդ Հայուհի 2023» մրցույթի արդյունքները13:22, 28 նոյեմբերի
Քայլի Ջեններն ու Ջենիֆեր Լոուրենսը հերքել են պլաստիկ վիրահատությունների մասին լուրերը12:17, 28 նոյեմբերի
«Վերոնիկա Մարս» հեռուստասերիալի աստղ Փոլ Կարմիրյանը ամուսնացել է Ստելլա Մայիլյանի հետ