Մահացել է կոլումբիացի քանդակագործ եւ նկարիչ Ֆերնանդո Բոտերոն։ Նրա քանդակներն ու ժիր, կլորիկ առարկաների նկարները նրան դարձրել են աշխարհի ամենահարուստ նկարիչներից մեկը: Նա 91 տարեկան էր։
«Մահացել է Ֆերնանդո Բոտերոն՝ մեր ավանդույթների ու թերությունների նկարիչը, մեր առաքինությունների արտիստը։ Մեր բռնության եւ խաղաղության արտիստը»,-հայտարարել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն։
Բոտերոյի աշխատանքն առանձնանում է հաստլիկ եւ մի փոքր սյուրռեալիստական ձեւերով, որոնք դարձել են չափազանց հայտնի եւ ցուցադրվել աշխարհի տարբեր քաղաքների թանգարաններում ու հասարակական վայրերում, այդ թվում՝ Բոգոտայում, Մադրիդում, Փարիզում, Սինգապուրում եւ Վենետիկում:
Բոտերոյի երեք քանդակները տեղադրված են Երեւանի կենտրոնում՝ Կասկադում՝ Գաֆեսիան արվեստի կենտրոնում։ Դրանք են՝ «Ծխող կինը», «Հույն ռազմիկը» եւ «Կատուն»։
Բոտերոյի հայրենի՝ Մեդելին քաղաքում մեկշաբաթյա սուգ է հայտարարվել։ Քաղաքի քաղաքապետ Դանիել Կինտերոն նշել է՝ նրա աշխատանքները «կապրեն հավերժ»։
Տեղական ԶԼՄ-ները Բոտերոյին համարել են բոլոր ժամանակների կոլումբիացի մեծագույն արտիստ` հայտնելով, որ վերջին օրերին նրա առողջական վիճակը վատացել էր թոքաբորբի պատճառով:
Բոտերոն, որին կոչվում էին «Լատինական Ամերիկայի Պիկասո», կրքոտ եւ անխոնջ նկարիչ էր, նրա աշխատանքները, որոնք բաղկացած են ավելի քան 3000 նկարներից եւ 300 քանդակներից, ապացուցում են ստեղծագործելու անհագ ախորժակը:
Չնայած տարիքին՝ նա աշխատում էր օրական 10 ժամ։ «Ես հիմա ավելի շատ եմ աշխատում, գուցե այն պատճառով, որ գիտեմ, որ քիչ ժամանակ է մնացել»,-ասել էր նա 2012 թվականին՝ AFP-ի հետ զրույցում: «Ես հաճախ եմ մտածում մահվան մասին եւ տխրում եմ այն մտքից, որ հեռանալով այս աշխարհից՝ այլեւս չեմ կարողանա նկարել։ Ես դա շատ եմ սիրում»:
Ճանապարհորդություն աշխարհով մեկ
Բոտերոն երիտասարդ տարիքում սկսեց հետաքրքրվել արվեստով, իսկ 15 տարեկանից վաճառում էր ցլերի եւ մատադորների իր նկարները։
1950-ականներին Բոգոտայում իր առաջին անհատական ցուցահանդեսից հետո Բոտերոն մեկնեց Եվրոպա՝ ճանապարհորդելով Իսպանիայով, Ֆրանսիայով եւ Իտալիայով, որտեղ բացահայտեց դասական արվեստը։
Տեղացի որմնանկարիչների ազդեցության տակ նա տեղափոխվեց Մեքսիկա, իսկ 1960-ին Նյու Յորք՝ գրպանում ունենալով 200 դոլար։ Հենց այնտեղ նա ծանոթացավ գերմանացի արվեստի գործչի հետ, ով 1970-ականներին հաղթական ցուցահանդեսներ էր կազմակերպում Գերմանիայում։ «Ես ամբողջովին անհայտ մարդ լինելուց, ով նույնիսկ պատկերասրահ չուներ Նյու Յորքում, հասա նրան, որ ինձ հետ սկսեցին կապվել աշխարհի ամենախոշոր դիլլերները»,-ասել է նա:
Ծավալ, ոչ թե ճարպ
Նրա աշխատանքին հատուկ չափսը հայտնվեց 1957 թվականին «Նատյուրմորտ մանդոլինով» նկարում։ Նա հայտնաբերեց «նոր հարթություն՝ ավելի ծավալուն, ավելի մոնումենտալ, ավելի էոստրավագանտ, ավելի ծայրահեղ»:
Լինելով իտալական վերածննդի արվեստի երկրպագու՝ նա մերժում էր այն միտքը, որ իր կերպարները գեր են։ «Եթե ես նկարում եմ կին, տղամարդ, շուն կամ ձի, ես միշտ հավատարիմ եմ մնում ծավալին: Այնպես չէ, որ ես տարված եմ գեր կանանցով»,- ասել էր նա 2014 թվականին իսպանական El Mundo օրաթերթին տված հարցազրույցում։
Քանդակը դարձավ նրա ստեղծագործական գործունեության հիմնական բաղադրիչը, որում նա հմտացել էր իտալական հայտնի քանդակագործության կենտրոնում՝ Pietrasanta-ում: Նա ապրել է Տոսկանայի այս քաղաքում, ինչպես նաեւ Մոնակոյում, Նյու Յորքում եւ այլ քաղաքներում՝ պարբերաբար հանգստանալով Կոլումբիայում։
Բոտերոն ասել է, որ իրեն ոգեշնչում էր ոչ միայն գեղեցկությունը, այլեւ իր հայրենի երկրի խնդիրները։
1995 թվականին Մեդելինում նրա «Թռչուն» քանդակի մոտ տեղադրված հզոր ռումբը սպանեց մոտ 30 մարդու եւ վիրավորեց տասնյակ մարդկանց։ Բոտերոն 2000 թվականին քաղաքին կրկնօրինակ է նվիրել, որը կոչվում է «Խաղաղության թռչուն»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ