Օլյա Հակոբյանը վերջ է դնում իր եւ երգիչ Տիգրան Խանջարյանի սիրավեպի մասին խոսակցություններին։ Խորհրդավոր լուսանկարներից հետո պարզ դարձավ, որ դերասանուհին նկարահանվել էր երգչի «Սիրո կարոտ» տեսահոլովակում, որն արդեն թողարկվել է։ Մեղեդային ստեղծագործության կադրերում դերասանուհին եւ երգիչը մարմնավորում են սիրահար զույգի։ Քանի դեռ ռոմանտիկ կադրերը նոր թափ չեն հաղորդել քննարկումներին եւ եզրակացություններին, NEWS.am STYLE-ը կապ հաստատեց Օլյա Հակոբյանի հետ՝ զրուցելու համագործակցության եւ շրջանառվող լուրերի մասին։
«Այո, շատ լուրեր էին պտտվում, որ սա ավելին է, քան համագործակցություն, բայց ոչ։ Մենք շատ լավ ընկերներ ենք՝ անկախ շրջանառվող խոսակցություններից, եւ այս համագործակցությունն էլ ընկերության հիման վրա է ստեղծվել։ Փորձել ենք անել մի բան, որը կլիներ ճաշակով, սիրուն, ու գոհ ենք արդյունքից»,-նշեց դերասանուհին։
Посмотреть эту публикацию в Instagram
Օլյան հավելեց, որ ինքն ու Տիգրանը ծանոթացել էին քովիդի համաճարակի ժամանակ․ «Այդ շրջանում ինքը Բելգիայից կիսվում էր տեսանյութերով, որոնցում երգում էր պատշգամբում։ Մենք օնլայն ծանոթացանք եւ որոշեցինք միասին ուղիղ եթերներ անել, այս տեսահոլովակն էլ արդեն մեր տարիների ընկերության արդյունքն է»։
«Սիրո կարոտ» երգի խոսքերի հեղինակը Մհեր Պետրոսյանն է, երաժշտությունը գրել է Վարդան Գալստյանը, ռեժիսոր՝ Հովհաննես Ղազարյան։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
00:00, 29 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:17, 28 նոյեմբերի
Casa Ferrari-ն՝ Աբու Դաբիում. ժամանակակից եւ դասական սուպերքարերի ցուցահանդես22:04, 28 նոյեմբերի
Style Beauty. սեւ կետիկներն ու դրանցից ազատվելու միջոցները21:28, 28 նոյեմբերի
Սելենա Գոմեսը կրկին շիկահեր է դարձել20:19, 28 նոյեմբերի
Քարդաշյան քույրերին նմանակելու կարողության շնորհիվ տիկտոկերը հավաքել է ավելի քան 7 միլիոն բաժանորդ19:20, 28 նոյեմբերի
Հայտնի է, թե երբ է թողարկվելու Ջենիֆեր Լոպեսի իններորդ ստուդիական ալբոմը17:36, 28 նոյեմբերի
Իսպանացի Դաբիզ Մունյոսը երրորդ տարին անընդմեջ ճանաչվում է աշխարհի լավագույն խոհարարը16:05, 28 նոյեմբերի
Ralph Lauren-ը, Revolution-ը եւ The Rake-ը ներկայացնում են Snow Beach Bear ժամացույցի սահմանափակ հավաքածուն15:36, 28 նոյեմբերի
Սպիտակ տունը վերածվել է ձմեռային կախարդական հեքիաթի14:20, 28 նոյեմբերի
Հայտնի են «Երիտասարդ Հայուհի 2023» մրցույթի արդյունքները13:22, 28 նոյեմբերի
Քայլի Ջեններն ու Ջենիֆեր Լոուրենսը հերքել են պլաստիկ վիրահատությունների մասին լուրերը12:17, 28 նոյեմբերի
«Վերոնիկա Մարս» հեռուստասերիալի աստղ Փոլ Կարմիրյանը ամուսնացել է Ստելլա Մայիլյանի հետ