Անմեղ հայերի սպանության մեջ ՄԱԿ-ը նույնքան մեղավոր է, որքան Ադրբեջանը, ասում է բրիտանահայ շոումեն Գեւ Օրկյանը՝ անդրադառնալով Միավորված Ազգերի կազմակերպության՝ Արցախ կատարած այցին ու տարածած հաղորդագրությանը։
«Այսպիսով, ՄԱԿ-ն իր առաքելությունն Արցախում ավարտեց ընդամենը մեկ օրում՝ վստահեցնելով, թե ոչ մի շենք, դպրոց կամ հիվանդանոց չի վնասվել, եւ պնդելով, թե իրենք ոչինչ չեն լսել Արցախում ապրող 120 հազար հայի դեմ կիրառված բռնության մասին»,-Instagram-ում հրապարակած նոր տեսանյութում ասում է շոումենը։
Посмотреть эту публикацию в Instagram
«Իսկապե՞ս։ Մի՞թե ՄԱԿ-ը հիմա աշխատանքի է վերցնում կույր եւ խուլ մարդկանց, կամ մարդկանց, որոնց ձեռքերին արյուն կա, քանի որ իրենց այցից ընդամենը մեկ օր առաջ Ալիեւի կառավարության կողմից 1 միլիոն դոլարի նվիրատվություն էին ստացել։ Հայերի էթնիկ բնաջնջման մեջ ՄԱԿ-ը նույնքան մեղավոր է, որքան Ադրբեջանը, եւ այս քայլով աշխարհին ապացուցում է, որ ցանկացած կազմակերպության կարելի է գնել ճիշտ գումարով։ Անմեղ հայերի մահը ձեր՝ մարդկային արդարության բացակայության եւ կեղծ հաղորդագրությունների հետեւանքն է, որով ծածկում եք 21-րդ դարում կատարվող ցեղասպանությունը։ Բայց, ի տարբերություն 1915 թ-ի, հիմա կան թվային տեխնոլոգիաներ, որոնք կբացահայտեն ձեր կոռուպցիան եւ կապացուցեն աշխարհին, որ գումարով ամեն ինչ կարող ես գնել, անգամ, երբ խոսքը անմեղ մարդկանց կյանքին է վերաբերում։ Պատմությունը կրկնվեց, եւ աշխարհի հայերը սգում են այն կյանքերի համար, որոնք ընդհատվեցին ուժի եւ կոռուպցիայի հետեւանքով»։
Օրկյանն, այնուամենայնիվ, հայերին հորդորում է ուժեղ մնալ՝ հավատալով՝ «Արդարությունը մի օր կվերականգնվի»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի

19:30, 24 հոկտեմբերի
«Քիմ Քարդաշյանը կարող է նախագահ դառնալ». կենսագիրը բացահայտում է նրա ընտանեկան գաղտնիքները, սկանդալային անցյալը և փառքի հանդեպ մոլուցքը17:25, 24 հոկտեմբերի
Արհեստական ինտելեկտով ստեղծված երգչուհին հայտարարել է, որ հղի է և լքել է խումբը. երկրպագուները միանգամից չէին հասկացել, որ նա գոյություն չունի16:34, 24 հոկտեմբերի
Սալմա Հայեկի դուստրը գլխավորում է Մեծ Բրիտանիայի ամենացանկալի հարսնացուների ցուցակը. ծնողների միլիարդները, պանդոկները և օղին15:10, 24 հոկտեմբերի
Թիմոթի Շալամեն հրաժարվել է դիտել Victoria's Secret-ի մոդելներին՝ ողջ ուշադրությունը սևեռելով Քայլի Ջենների վրա. դերասանի արձագանքը վիրուսային է դարձել14:20, 24 հոկտեմբերի
Եղիսաբեթ II թագուհին Հելեն Միրենին ներկայացրել է շեյխին, սակայն նա չի ճանաչել դերասանուհուն13:49, 24 հոկտեմբերի
Ինչու՞ Թոմ Քրուզը հարվածեց Ջեք Նիկոլսոնին