Քեւին Սփեյսիին շտապ տեղափոխել են հիվանդանոց՝ սրտի կաթվածի կասկածանքով, երբ նրա ձեռքը թմրել է Տաշքենդի միջազգային կինոփառատոնին մասնակցելու ժամանակ, հայտնում է The Sun-ը։
Կայքի փոխանցմամբ՝ 64-ամյա օսկարակիր դերասանը ՄՌՏ հետազոտության է ենթարկվել։
Նա իրեն վատ է զգացել «Աֆրասիաբ» թանգարան այցելության ժամանակ, երբ «ձախ ձեռքն ամբողջությամբ թմրել է մոտ ութ վայրկյան»:
House of Cards-ի աստղ Սփեյսին տեղափոխվել է քաղաքի Innova ախտորոշիչ կլինիկա՝ անցնելու մի շարք հետազոտություններ, այդ թվում՝ ՄՌՏ սկանավորում: Մտավախություն կար, որ դերասանի մոտ կարող էր սրտի կաթված լինել, սակայն բժիշկներն ավելի ուշ նշել են, որ նրա մոտ սրտի հետ կապված խնդիրներ չկան:
«Սուպերմենը վերադառնում է» ֆիլմի աստղն, այնուհետեւ, բեմից հայտնել է, որ «իր հետ ամեն ինչ նորմալ է»։ Սփեյսին հավելել է՝ «Սա ինձ ստիպեց մի պահ մտածել այն մասին, թե որքան փխրուն է բոլորիս կյանքը»:
Լուսանկարը՝ Wiktor Szymanowicz/Andalou agency via Getty Images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:00, 11 մայիսի
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչ փուլը. Հայաստանը ելույթ կունենա 19-րդը (ՈւՂԻՂ)22:20, 11 մայիսի
Ինչու՞ է Նիդերլանդների ներկայացուցիչը որակազրկվել «Եվրատեսիլ 2024»-ից21:20, 11 մայիսի
Եզրափակչին ժամեր են մնացել, իսկ «Եվրատեսիլ »-ում քաոս է20:27, 11 մայիսի
«Հեյ ջան, Երեւան»․ բլոգեր Անյա Պոկրովի ուրախ տրամադրությունը՝ Երեւանի կենտրոնում (VIDEO)19:22, 11 մայիսի
Չնայած անվտանգության սպառնալիքներին եւ քաղաքական իրավիճակին, Սերժ Թանկյանը լավատես է Հայաստանի ապագայի նկատմամբ17:30, 11 մայիսի
Օփրա Ուինֆրին քննադատել է նիհարելու սեփական մեթոդները15:15, 11 մայիսի
Մեծ է հավանականությունը, որ «Շոգուն» սերիալը կունենա երկրորդ եթերաշրջան13:24, 11 մայիսի
Քիմ Քարդաշյանի կրտսեր որդին՝ Փսալմը, շատ շքեղ նվեր է ստացել՝ Tesla Cybertruck-ի մինի տարբերակը12:16, 11 մայիսի
Նիդերլանդների ներկայացուցիչը զրկվել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչին մասնակցելու հնարավորությունից՝ առեղծվածային միջադեպի պատճառով11:26, 11 մայիսի
New York Times-ը ներկայացրել է «Եվրատեսիլ 2024»-ի այն 5 ֆավորիտներին, ովքեր հաղթելու ամենամեծ շանսերն ունեն10:11, 11 մայիսի
«Եվրատեսիլ 2024». ինչպե՞ս այսօր քվեարկել Հայաստանի օգտին09:00, 11 մայիսի
ՄԱՅԻՍԻ 11-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ