Մալուման օրերս եղել է Ջիմմի Ֆելլոնի The Tonight Show-ի հյուրն ու պատմել, թե ինչպես է ծանոթացել Մարկ Էնթոնիի հետ եւ, նույնիսկ, դարձել նրա հարսանիքի խաչեղբայրը:
Կոլումբիացի երգիչը նշել է, որ Մարկ Էնթոնիի երգերը լսել է մանկուց, եւ զարմանք է ապրել, երբ մի օր իմացել է, որ երգիչն անձամբ իրեն ցանկանում է հանդիպել:
«Ինձ մի օր Մարկը գրեց եւ հրավիրեց իր տուն: Ես զարմացած էի, բայց գնացի, եւ մենք, գրեթե, 8 ժամ անցկացրինք զրուցելով ու միմյանց նոր ստեղծագործությունները լսելով: Երկուսս էլ լատինաամերիկյան մշակույթի ներկայացուցիչներ ենք, եւ դա հրաշալի էր: Նա, ասես, իմ մեծ եղբայրը լինի»,-ասում է արտիստը, որը, հատկապես, ապշել է, երբ Էնթոնին ավելի ուշ առաջարկել է իրեն դառնալ իր հարսանիքի խաչեղբաւյրը։
«Կյանքումս առաջին անգամ էր, որ նման դեր պետք է ստանձնեի»,-ոգեւորված պատնում է երգիչը,-«Այնքան տարօրինակ էր ինձ համար։ Նա զանգահարեց, ասաց, որ պատրաստվում է ամուսնանալ եւ ցանկանում է, որ ես այդ դերը ստանձնեմ։ Ես հուզված նշեցի՝ իհարկե, բայց ե՞րբ է հարսանիքդ (քանի որ այդ շրջանում նաեւ համերգներ ունեի), ու նա պատասխանեց՝ հունվարի 28-ին, իսկ դա իմ ծննդյան օրն է։ Ասացի՝ «Եղբայր, դա իմ ծննդյան օրն է, չե՞ս կարող փոխել օրը»»,-կատակում է Մալուման։ Երգիչն, այնուամենայնիվ, ժպիտով հավելում է,-«Բայց այդպես լավ եղավ, էլ ծննդյանս խնջույքի վրա փող չծախսեցի, նա ամբողջը վճարեց»։
Լուսանկարը՝ Royaltyrecordsoficial
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը22:34, 14 մայիսի
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է20:22, 14 մայիսի
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հրապարակել է իր «Մեգալոպոլիս» էպիկական նախագծի առաջին թիզերը19:35, 14 մայիսի
«Սարսափելի գիշեր էր». Բրենդոն Լիի մահից 30 տարի անց16:13, 14 մայիսի
«Դաունթոնի աբբայության» հիման վրա երրորդ ֆիլմը կնկարահանվի15:23, 14 մայիսի
Նաոմի Քեմփբելը «նրբագեղության մարմնացում է» դասական փոքրիկ սեւ զգեստով14:37, 14 մայիսի
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում14:04, 14 մայիսի
Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային11:58, 14 մայիսի
Ինչու էին Շարլիզ Թերոնն ու Թոմ Հարդին ատում միմյանց «Խենթ Մաքսը» ֆիլմի նկարահանման հրապարակում