66 տարեկանում քաղցկեղի պատճառով կյանքից հեռացել է դերասանուհի Հեյդն Գվինը։ The Guardian-ը հայտնում է, որ դերասանուհու գործակալի խոսքով՝ Գվինը մահացել է հիվանդանոցում՝ «շրջապատված սիրելի զավակներով, ընտանիքի անդամներով եւ ընկերներով»։
«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Royal Marsden եւ Brompton հիվանդանոցների անձնակազմին եւ թիմերին՝ վերջին մի քանի շաբաթների ընթացքում նրանց հիանալի խնամքի համար»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Գվինը, ով մարմնավորել է Channel 4-ի «Drop the Dead Donkey» երգիծական նախագծում Ալեքս Փեյթսին, տպավորիչ կարիերա է ունեցել հեռուստատեսությունում եւ բեմում: Նա ստացել է Olivier եւ Tony մրցանակների անվանակարգեր՝ «Բիլլի Էլիոտ» մյուզիքլի համար՝ որպես ուսուցիչ (Լոնդոն եւ Նյու Յորք) եւ երեք այլ Olivier անվանակարգեր՝ «Հրեշտակների քաղաքը», «Նյարդային պոռթկումի շեմին գտնվող կանայք» (հիմնված Պեդրո Ալմոդովարի ֆիլմի վրա) երաժշտական գործերի եւ «Երեք գրոշանոց օպերա»-ի համար։
2023 թվականի սեպտեմբերին նա դուրս եկավ «Սթիվեն Սոնդհեյմի հին ընկերները» ռեվյուից՝ հիվանդության պատճառով: Նա նախկինում նկարահանվել էր ռեվյուի միանվագ տարբերակում: Գվինի հեռանալու պահին պրոդյուսեր Քեմերոն Մակինթոշն ասել է. «Հեյդնը 2022 թվականի մայիսին «Հին ընկերներ»-ի գալա պրեմիերային ներկայացրեց Ladies Who Lunch-ի անմոռանալի կատարումը, եւ այդ ժամանակից ի վեր եղել է այս շատ սերտ ընկերության անբաժանելի մասը»:
Լուսանկարը՝ Getty Images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:29, 5 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը իր երեխաների համար հինգ դայակներից բաղկացած բանակ է վարձել09:00, 5 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:30, 4 հոկտեմբերի
Անահիտի փայլուն ելույթը՝ ռուսական նախագծում, Լիլիթ Հովհաննիսյանի շքեղ համերգը՝ Երևանում, Վարդուհի Վարդանյանին նվիրված համերգին ընդառաջ․ Instagram-ը՝ այս շաբաթ17:20, 4 հոկտեմբերի
Կարմիր դրոշներ և թունավոր կիրք. Ինչ կարդալ «Dark Romance» ոճում16:19, 4 հոկտեմբերի
«Դիգեր». չափազանց խառը արձագանքներ՝ գովասանքից մինչև բացարձակ քննադատություն14:45, 4 հոկտեմբերի
Հայ կանանց գեղեցկության լավագույն ընտրությունները այս աշնանը. սեզոնի 5 հիմնական խնամքի միջոցները12:20, 4 հոկտեմբերի
Հայկական ոճ. Գլամուրային աղջիկները նախընտրում են աշունը10:30, 4 հոկտեմբերի

09:00, 4 հոկտեմբերի
Կենդանակերպի նշանների ֆինանսական թուլությունները19:33, 3 հոկտեմբերի
Կես դար Հայաստանի ազգաին ֆիլհարմոնիկի կազմում. տավղահար Ժաննա Հովհաննիսյանի պատմությունը17:34, 3 հոկտեմբերի

16:30, 3 հոկտեմբերի
