Ռիհաննան պլանավորում է մեծ «come back»/վերադարձի/ շրջագայություն ունենալ 2024/2025 թվականներին: Հաղորդվում է, որ արտիստը մոտ 39 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Live Nation-ի հետ՝ իր առաջիկա ելույթների համար, եւ ներկայումս պատրաստ է թողարկել նոր երգերով երկու ալբոմ։
«Live Nation-ի հետ պայմանագիր կնքելուց հետո Ռիհաննան կամաց-կամաց ծրագրում է վերադարձի շրջագայություն: Գործարքը կնքվել է համաշխարհային շրջագայությունը հեշտացնելու համար, եւ մինչ նա հոգ է տանում իր ընտանիքի մասին, նրա ստեղծագործական թիմն աշխատում է Լոս Անջելեսում՝ գլուխ բերելով ամեն բան»,-պնդում է աղբյուրը։
ՌիՌին ելույթ է ունեցել 2023 թվականի Super Bowl Halftime Show-ում եւ թողարկել «Սեւ հովազը․ ընդմիշտ Վականդա» ֆիլմի սաունդրեքը, սակայն նրա վերջին ստուդիական ալբոմը Anti-ն է, որը թողարկվել էր 2016-ին։ Այդ ժամանակվանից նա զբաղված է իր՝ միլիարդ դոլար արժողությամբ Fenty կայսրության կառուցմամբ եւ A$AP Rocky-ի հետ իրենց երկու փոքր երեխաների դաստիարակությամբ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 25 հոկտեմբերի
Հայաստանի հաղթանակը «Մանկական Եվրատեսիլում», Էլեն Սաֆարյանի ու Դիանա Մխիթարյանի հարսանիքները, Քիմ Քարդաշյանի 46-ամյակը. Instagram18:30, 25 հոկտեմբերի
Wine Story. ի՞նչ խմել, երբ ուզում ես տխուր լինել, սիրել և լսել ջազ16:35, 25 հոկտեմբերի

15:57, 25 հոկտեմբերի
Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին15:25, 25 հոկտեմբերի
Վախեցրեք անցորդներին գեղեցիկ ձևով. Դիմահարդարման 5 գաղափար 2026 թվականի Հելոուինի համար14:31, 25 հոկտեմբերի
Աղբ և խավար. Ինչ կարդալ Հելոուինին12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի
