Քիմ Քարդաշյանը նկարահանվել է GQ ամսագրի «Տարվա տղամարդ» համարի համար եւ վերհիշել հոր՝ ճանաչված իրավաբան Ռոբերտ Քարդաշյանի հետ կապված մի շարք իրադարձություններ։ Ռեալիթի շոուի հայազգի աստղը պատմել է, որ հայտնի ֆուտբոլիստ Օ․ Ջեյ Սիմփսոնի դատավարությունից հետո հայրը գնացել է էքստրասենսի մոտ։ Այս գործը հայտնի դարձրեց ամերիկահայ իրավաբանին, որը, սակայն, դատավարությունից հետո սկսեց ստանալ սպառնալիքներ։ Քիմի խոսքով՝ մի օր հայրը որոշել է այցելել էքստրասենսի՝ հասկանալու համար, թե ինչ է սպասվում իր ընտանիքին։ Ամսագրի հետ զրույցում Քարդաշյանը նշել է՝ այդ այցը հոր էությանը դեմ էր․ նա նվիրված Քրիստոնիա էր, որը հետեւում էր Աստվածաշնչին եւ դեմ էր էքստրասենսների գործունեությանը։ «Նա կարդաց իմ ազգանունն ու ասաց՝ Քարդաշյանները շատ հայտնի են դառնալու»․-հոր խոսքերը մեջբերում է Քիմը։ Հայրն, այնուհետեւ, հավելել է,-«Ահա, թե ինչու եւս մեկ անգամ համոզվեցի, որ նրանք ստախոս են»։
Ամսագրի հետ զրույցում Քիմ Քարդաշյանը խոսել է նաեւ իր SKIMS բրենդի՝ մասնավորապես տղամարդկանց շարքի համար սպորտային աստղերի հետ համագործակցությունների մասին։ Ոճի զգացողությունը եւ, հատկապես, տղամարդկանց հագուստի հանդեպ հետաքրքրությունը հայուհին ժառանգել է հայրիկից։ Մանուկ հասակում Քիմը հաճախ էր խաղում հոր զգեստապահարանի հետ։ «Երբ 5 կամ 6 տարեկան էի, ես փորձում էի մագլցել նրա զգեստապահարանը, որը ընկավ․․․ Հիշում եմ՝ այնուհետեւ ես արթնացա հիվանդանոցում»,-պատմում է Քիմը։ Հիշելով Ռոբերտին՝ Քարդաշյանը, որը ժամանակին աշխատում էր Body թրենդային խանութում, հավելում է,-«Նա միշտ ցանկանում էր լավ տեսք ունենալ։ Diesel-ն այն ապրանքանիշն էր, որը մենք միշտ ունենում էինք խանութում, նրանք լավ ջինսե տաբատներ էին ներկայացնում։ Հորս գրասենյակը խանութի մոտակայքում էր գտնվում, եւ նա միշտ այցելում էր ինձ ու գնումներ կատարում այնտեղից։ Նա ջինսե տաբատը համադրում էր սեւ վերնաշապիկի ու լոֆերների հետ»։
Քիմը նախընտրում է հորը հիշել Gucci-ով, ոչ թե այն գիշերահագուստով, որը նա կրում էր կյանքի վերջին օրերին, երբ պայքարում էր քաղցկեղի դեմ։ Ռոբերտ Քարդաշյանն ընտանիքում մինչ օրս ազդեցիկ կերպար է։ Գուցե, նա այն Քարդաշյանն է, որի մասին շատերն ամենաքիչն են լսել, կամ հայտնի չէր այն գործունեությամբ, որով հայտնի են ընտանիքի մյուս անդամները, բայց նա մեծ ազդցություն է ունեցել, որը հատկապես զգացվում է իր միջնեկ դստեր՝ Քիմի վրա։
Քարդաշյանը հիշել է նաեւ հոր հետ վերջին խոսակցություններից մեկը։ «Գիտեմ, որ քեզ հետ ամեն ինչ լավ է լինելու»,-Ռոբերտն ասել է դստերը,-«Ես դա տեսնում եմ։ Գիտեմ, որ դու լավ ես լինելու։ Հոգ տար քույրերիդ ու եղբորդ մասին, պարզապես խոստացիր, որ դա կանես»։
Քիմը մինչ օրս մտքում է պահում հոր խոսքերը։ Այդ պահից սկսած նա իր ընտանիքին այլ կերպ է սկսել նայել։ «Ես հասկացել եմ, թե ինչ նա նկատի ուներ, երբ ասում էր, որ ինձ հետ ամեն ինչ լավ է լինելու, բայց այդ պահից սկսած ես որոշումներս այլ կերպ էի կայացնում»,-ասել է Քիմը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:43, 15 մայիսի
Հրեաներն ու հայերը պատմականորեն զուգահեռ են շարժվում. Երբ սկսվում է մեր կործանումը, սկսվում է ձեր կործանումը. Միխայիլ Կազինիկ16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին15:32, 15 մայիսի
Մարկ Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է13:50, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնի բացման օրվա լավագույն կերպարները13:11, 15 մայիսի
Երկաթե գահի համար պայքարը շուտով կվերսկսվի. «Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը12:17, 15 մայիսի
Քիմ Քարդաշյանը՝ Պամելա Անդերսոնի՝ 90-ականների կերպարով11:48, 15 մայիսի
Երգչուհի Սլավան դժգոհել է սեքսի բացակայությունից. «Ես շատ եմ դա ուզում11:21, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնը, ամենայն հավանականությամբ, կլինի նույնքան դրամատիկ, որքան աստղային կինոպրեմիերաների սյուժետային գծերը10:20, 15 մայիսի
Մերիլ Սթրիփը «Ոսկե արմավենու ճյուղ» է ստացել10:11, 15 մայիսի
Ծնվել է Մարիա Չանդիրյանի առաջնեկը09:00, 15 մայիսի
ՄԱՅԻՍԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ