«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Քիմ Քարդաշյանը հայտնվել է GQ-ի «Տարվա տղամարդ» համարի շապիկին ու խոսել իր կյանքի վրա հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի ազդեցության մասին

12:28, 15 նոյեմբերի

Քիմ Քարդաշյանը նկարահանվել է GQ ամսագրի «Տարվա տղամարդ» համարի համար եւ վերհիշել հոր՝ ճանաչված իրավաբան Ռոբերտ Քարդաշյանի հետ կապված մի շարք իրադարձություններ։ Ռեալիթի շոուի հայազգի աստղը պատմել է, որ հայտնի ֆուտբոլիստ Օ․ Ջեյ Սիմփսոնի դատավարությունից հետո հայրը գնացել է էքստրասենսի մոտ։ Այս գործը հայտնի դարձրեց ամերիկահայ իրավաբանին, որը, սակայն, դատավարությունից հետո սկսեց ստանալ սպառնալիքներ։ Քիմի խոսքով՝ մի օր հայրը որոշել է այցելել էքստրասենսի՝ հասկանալու համար, թե ինչ է սպասվում իր ընտանիքին։ Ամսագրի հետ զրույցում Քարդաշյանը նշել է՝ այդ այցը հոր էությանը դեմ էր․ նա նվիրված Քրիստոնիա էր, որը հետեւում էր Աստվածաշնչին եւ դեմ էր էքստրասենսների գործունեությանը։ «Նա կարդաց իմ ազգանունն ու ասաց՝ Քարդաշյանները շատ հայտնի են դառնալու»․-հոր խոսքերը մեջբերում է Քիմը։ Հայրն, այնուհետեւ, հավելել է,-«Ահա, թե ինչու եւս մեկ անգամ համոզվեցի, որ նրանք ստախոս են»։

b104a4d4-a18e-4ff2-8271-3ddfeff2075e.jpeg (199 KB)

Ամսագրի հետ զրույցում Քիմ Քարդաշյանը խոսել է նաեւ իր SKIMS բրենդի՝ մասնավորապես տղամարդկանց շարքի համար սպորտային աստղերի հետ համագործակցությունների մասին։ Ոճի զգացողությունը եւ, հատկապես, տղամարդկանց հագուստի հանդեպ հետաքրքրությունը հայուհին ժառանգել է հայրիկից։ Մանուկ հասակում Քիմը հաճախ էր խաղում հոր զգեստապահարանի հետ։ «Երբ 5 կամ 6 տարեկան էի, ես փորձում էի մագլցել նրա զգեստապահարանը, որը ընկավ․․․ Հիշում եմ՝ այնուհետեւ ես արթնացա հիվանդանոցում»,-պատմում է Քիմը։ Հիշելով Ռոբերտին՝ Քարդաշյանը, որը ժամանակին աշխատում էր  Body թրենդային խանութում, հավելում է,-«Նա միշտ ցանկանում էր լավ տեսք ունենալ։ Diesel-ն այն ապրանքանիշն էր, որը մենք միշտ ունենում էինք խանութում, նրանք լավ ջինսե տաբատներ էին ներկայացնում։ Հորս գրասենյակը խանութի մոտակայքում էր գտնվում, եւ նա միշտ այցելում էր ինձ ու գնումներ կատարում այնտեղից։ Նա ջինսե տաբատը համադրում էր սեւ վերնաշապիկի ու լոֆերների հետ»։

d98a1b1c-ed0a-4abf-a566-e59810071943-1.jpeg (155 KB)

Քիմը նախընտրում է հորը հիշել Gucci-ով, ոչ թե այն գիշերահագուստով, որը նա կրում էր կյանքի վերջին օրերին, երբ պայքարում էր քաղցկեղի դեմ։ Ռոբերտ Քարդաշյանն ընտանիքում մինչ օրս ազդեցիկ կերպար է։ Գուցե, նա այն Քարդաշյանն է, որի մասին շատերն ամենաքիչն են լսել, կամ հայտնի չէր այն գործունեությամբ, որով հայտնի են ընտանիքի մյուս անդամները, բայց նա մեծ ազդցություն է ունեցել, որը հատկապես զգացվում է իր միջնեկ դստեր՝ Քիմի վրա։ 

a5a7531f-76c7-486c-a754-542734b01a88.jpeg (131 KB)

Քարդաշյանը հիշել է նաեւ հոր հետ վերջին խոսակցություններից մեկը։ «Գիտեմ, որ քեզ հետ ամեն ինչ լավ է լինելու»,-Ռոբերտն ասել է դստերը,-«Ես դա տեսնում եմ։ Գիտեմ, որ դու լավ ես լինելու։ Հոգ տար քույրերիդ ու եղբորդ մասին, պարզապես խոստացիր, որ դա կանես»։

Քիմը մինչ օրս մտքում է պահում հոր խոսքերը։ Այդ պահից սկսած նա իր ընտանիքին այլ կերպ է սկսել նայել։ «Ես հասկացել եմ, թե ինչ նա նկատի ուներ, երբ ասում էր, որ ինձ հետ ամեն ինչ լավ է լինելու, բայց այդ պահից սկսած ես որոշումներս այլ կերպ էի կայացնում»,-ասել է Քիմը։ 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Տպել    |  In English

  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել