Ճանաչված երգչուհի Մաքսիմի ինքնակոչ եղբայրը փորձել է խափանել նրա համերգը Մոսկվայում։ Այս մասին հայտնում է Mash տելեգրամյան ալիքը։ Նա զանգահարել է կազմակերպիչներին ու ասել, թե կպայթեցնի դահլիճը, եթե համերգը չչեղարկվի։
Mash-ի տվյալներով՝ տղամարդու անունը Իլյա է, նա 32 տարեկան է, ապրում է Սանկտ Պետերբուրգում։ Պարզ չէ, թե ինչու է նա ցանկացել խափանել երգչուհու համերգը, բայց նա զանգահարել է ու պահանջել, որ Մաքսիմին անհապաղ արգելեն կատարել գիշերային փողոցների ու դժվար տարիքի մասին իր հիթերը։
Համերգային տարածքն անմիջապես հետախուզել են եւ ստուգել պայթուցիկ սարքերի առկայությունը։ Այսօր հրաման է եղել էլ ավելի ուժեղացնել անվտանգությունը։ Իլյա Շ.-ի սոցցանցային էջերում հրապարակվել է մի ամբողջ մանիֆեստ՝ մի շարք անուններով եւ ոչ այնքան համահունչ պատմվածքով, որից էլ հետեւում է, որ նա Մարինա Աբրոսիմովայի (Մաքսիմ) եղբայրն է։
Լուսանկարը՝ Մաքսիմի մամուլի ծառայությունից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:30, 25 հոկտեմբերի
Wine Story. ի՞նչ խմել, երբ ուզում ես տխուր լինել, սիրել և լսել ջազ16:35, 25 հոկտեմբերի

15:57, 25 հոկտեմբերի
Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին15:25, 25 հոկտեմբերի
Վախեցրեք անցորդներին գեղեցիկ ձևով. Դիմահարդարման 5 գաղափար 2026 թվականի Հելոուինի համար14:31, 25 հոկտեմբերի
Աղբ և խավար. Ինչ կարդալ Հելոուինին12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի

19:30, 24 հոկտեմբերի
«Քիմ Քարդաշյանը կարող է նախագահ դառնալ». կենսագիրը բացահայտում է նրա ընտանեկան գաղտնիքները, սկանդալային անցյալը և փառքի հանդեպ մոլուցքը