Դերասան եւ ռեժիսոր Մայքլ Գուրջյանը «Օսկարի» հայաստանյան հավակնորդ «Ամերիկացի» ֆիլմի սցենարը գրելուց անմիջապես հետո դիմել է System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանին:
«Գրեմմիի» մրցանակակիր երաժիշտը եւ քաղաքական ակտիվիստն այնուհետեւ ֆիլմի գործադիր պրոդյուսերն է դարձել: Այնտեղ օգտագործված է Չապլինի հեգնական կերպարը՝ պատկերելու հայկական սփյուռքի՝ իր արմատներին կապվելու երազանքը:
Գուրջյանը, ով ֆիլմի հեղինակն ու ռեժիսորն է, մարմնավորում է նաեւ Չարլիին՝ ԱՄՆ տեղափոխված հայ գաղթականին, ով վերադառնում է խորհրդային ժամանակների իր հայրենիք եւ անմիջապես բանտարկվում: Բայց իր խցից նա տեսնում է բանտապահի տունը։ Աստիճանաբար, նրա, պահակի ու վերջինի կնոջ կյանքն, անուղղակիորեն, միահյուսվում է։
Գուրջյանն ու Թանկյանը Variety-ի հետ զրուցել են ֆիլմի արդիականության մասին, քանի որ Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ գնալով սրվում են:
«Որպես հայ՝ ես միշտ ցանկացել եմ ինչ-որ բան անել՝ կապված իմ արմատների հետ։ Նկատելով, որ Ցեղասպանության վրա կենտրոնացումը մեծ է, ես ցանկացա նկարահանել մի ֆիլմ, որը թույլ կտար հայերին մի փոքր հանգստանալ, ու նաեւ մի քիչ ծիծաղելի կլիներ: Այն, որ Ստալինը հայերին առաջարկել էր հայրենադարձվել (նա դա արեց խորհրդային շատ երկրների հետ), ես չգիտեի այդ մասին, եւ շատ հայեր առանձնապես չեն խոսում այդ թեմայով: Բայց ես մի քանի անգամ լսել եմ, որ դա նկարագրվում էր որպես «վերք՝ վերքի վրա»։ Ցեղասպանությունից հետո ողջ մնացած շատ հայեր վերադարձան հայրենիք... Սակայն շատերի համար դա աղետ էր։ Այս պատմության մեջ հուսադրող բան գտնելը դժվար էր, ինչպես նաեւ՝ ճիշտ մոտեցում ցուցաբերելը:
Երբ ես առաջին անգամ գրեցի սցենարը, ես 100%-ով վստահ չէի, որ այն կաշխատեր: Սա է պատճառներից մեկը, որ ես Սերժին ցույց տվեցի դրա վաղ պատճենը: Կարծում եմ, որ շատ առումներով նա ինձ վստահություն ներշնչեց, որ այստեղ ինչ-որ բան կա եւ արժե հետամուտ լինել»,-ասում է Գուրջյանը:
Թանկյանը կարծում է, որ «այժմ անհավանական ժամանակ է այս ֆիլմը թողարկելու համար՝ կապված Հայաստանի՝ դեպի Արևմուտք ուղղված աշխարհաքաղաքական առանցքի հետ»։ «Մարդիկ նայում են Հայաստանին ու ասում՝ այ, նրանք 1920-ականների սկզբից Ռուսաստանի խորհրդային արբանյակային երկիրն էին։ Ինչը ճիշտ է։ Բայց մարդիկ չեն գիտակցում, որ ցեղասպանությունը դրա հետ մեծ կապ ունի: Ցեղասպանությունից հետո մեր հարեւանությամբ Թուրքիա ունեինք, Հայաստանում սով էր, եւ շատ ավելին։ Հայաստանը մեծ անկախություն չուներ: Մոտ երկու տարի երկիրը անկախ էր, եւ թուրքական բանակը ներխուժեց։ Եղել են մարտեր։ Այսպիսով, ընտրությունը ռուսների միջեւ էր, ովքեր մենք գիտեինք, որ մեզ չեն սպանելու, եւ թուրքերի միջեւ, ովքեր մեզ սպանում էին: Այնպես որ, 1921 թվականին Հայաստանի խորհրդայնացումը ընտրություն չէր։ Եվ մարդիկ պետք է սա գիտակցեն։ Խորհրդային Հայաստանի պատմությունը շարունակվեց մինչեւ 1991 թվականը, երբ երկիրը ձեռք բերեց անկախություն, իսկ Ռուսաստանը դարձավ անվտանգության երաշխավորը։ Իսկ հետո՝ 2020 թվականին, ինչպես գիտենք, հարձակում եղավ Ադրբեջանի կողմից։ Եվ, իհարկե, հարձակվել են Պուտինի լիակատար իմացությամբ ու համաձայնությամբ, քանի որ առանց նրա համաձայնության նման բաներ չեն կարող լինել նրա տան բակում։
Դրանից հետո ռուսական պետությունը Հայաստանին «վրաերթի ենթարկեց»: Այնպես որ, վերադառնալով այս ֆիլմին, սա կատարյալ շրջադարձ է, որը ցույց է տալիս, թե ինչու է Հայաստանը շարժվում դեպի Արեւմուտք»,-նշել է Թանկյանը։
Հարցին, թե ինչ է նշանակում «Օսկարի» հավակնորդ ֆիլմը հայերի համար, Գուրջյանը նշում է, որ ինքը դա ազգային անվտանգության խնդիր է համարում: «Հայկական մշակույթի մասին մարդկանց գիտելիքները շատ ու շատ սահմանափակ են։ Եվ ոչ միայն հայերին, այլեւ ոչ հայերին հասանելի ֆիլմ ունենալն օգնում է հայերին երեւալ: Եթե Հայաստանը ստանար մրցանակը, դա, բառիս բուն իմաստով, կփոխեր երկրի վիճակը»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին