Ժամանակակից ակտիվ կյանքը մեզ մի շարք դժվարությունների ու սթրեսային իրավիճակների առաջ է կանգնեցնում։ Մի խոսքով՝ մենք առօրյա կյանքում հաճախ ենք նյարդայնանում, ինչի արդյունքում առաջանում են նյարդային համակարգի խանգարումներ, որոնք հետագայում կարող են առողջական լուրջ խնդիրների հանգեցնել։ Իսկ ինչպես կարելի է ազատվել այս տեսակ խնդիրներից ու սթրեսից։
Նյարդերը հանգստացնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է վերացնել այն, ինչը ձեզ բարկացնում է։ Օրինակ, եթե պատճառն առօրյա հոգսերն են կամ խնդիրներն աշխատավայրում, նշանակում է, որ պետք է փոխել կենսակերպն ու աշխատանքի բնույթի. կարող եք նաեւ արձակուրդ վերցնել եւ ժամանակն անցկացնել բնության գրկում։ Նյարդերը հանգստացնելու հիանալի միջոց է ձկնորսությունը։ Եթե հնարավորություն ունեք հանգստյան օրերին գնալ ձկնորսության, ապա հավատացեք եւ ձուկ բռնելու հաճույքը, եւ ջրի ձայնը, եւ մաքուր օդը կնպաստեն սթրեսից ազատվելուն։
Իսկ եթե հնարավորություն չունեք ժամանակ անցկացնել բնության գրկում, ապա կարող եք դիմել ավանդական միջոցների օգնությանը՝ անանուխով թեյ կամ կատվախոտի ու առյուծագիի խառնուրդ խմեք։
Նյարդայնացած ժամանակ կարելի է քնել ոչ թե սովորական բարձի, այլ գայլուկի կոներով լի բարձիկի վրա, որը կօգնի ձեզ ավելի խորը եւ հանգիստ քնել։
Հանգստացնող ազդեցություն կարող է նաեւ ունենալ եթերային յուղերով լոգանք ընդունելը։ Յոգան եւ մեդիտացիան նույնպես կօգնեն ձեզ այս հարցում։
Սակայն ամենակարեւորը բարձր տրամադրությունն է։ Եթե վաղվա օրվան դրականորեն ու մեծ ակնկալիքներով սպասեք, ապա նյարդային համակարգում ոչ մի խնդիր չի առաջանա։
Աղբյուրը՝ psy.passion.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)