Երիտասարդ ու տաղանդավոր հայ դիզայներ Michelle Yazichyan –ը բավական հայտնի է Հայաստանում։ Աղջիկը ճանաչում է գտել հագուստի իր գծով, իսկ այժմ նաեւ յուրատեսակ բիժուտերիա է ստեղծում։ NEWS.am STYLE –ը որոշեց ավելի լավ ծանոթանալ այս հետաքրքի մարդու հետ։
Մանկո՞ւց եք սիրել ձեռքերով աշխատել ու ստեղծել։
Որքան ինձ հիշում եմ, ձեռքերս անընդհատ զբաղված են ինչ-որ ստեղծագործական բանով. Նկարչություն, կարուձեւ, գործել, ինչ-որ բան պատրաստել, դաշնամուրի ստեղներ։
Նորաձեւության արդյունաբերության մեջ առաջին քայլերը ե՞րբ եք արել։
Նորաձեւության արդյունաբերություն մեծ հաշվով դեռ դեմ մտել։ Եւ իմ ինքնաքննադատությունը թույլ չի տա ինձ հայտարարել իմ այս կամ այն հաջողության մասին։ Ես ավելիին եմ ձգտում։
Ամեն ինչ սկսվեց չորս տարի առաջ, երբ մի զգեստ էի փնտրում եւ ոչ մի խանութում չէի գտնում։ Գնեցի կտոր, «Բուրդա» ամսագիրը (ձեւելու համար) եւ մեկ օրվա մեջ կարեցի իմ երազանքը։ Ինձ այնքան դուր եկավ, որ ամեն օր սկսեցի իրագործել նոր ֆանտազիաներ։
Ինչ-որ տեղ սովորե՞լ եք։
Նայած՝ ինչ։ Ավարտել եմ Ռուս Հայկական (Սլավոնական) պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Իսկ «նորաձեւության» գործում ինքնուս եմ։ Մեծ ցանկություն ունեմ ավելի պրոֆեսիոնալ մակարդակի անցնելու։ Չէ՞ որ սովորել ու կատարելության ձգտել կարելի է ողջ կյանքում։
Դուք հագուստ եք կարել։ Ի՞նչ ոճով եւ ի՞նչն է ձեզ ոգեշնչել։
Կարծում եմ՝ յուրաքանչյուր տաղանդավոր մարդ իր մուսայով է ծնվում։ Այն արյան մեջ է։ Եւ կյանքի ընթացքում այդ գլխավոր մուսային այցելում ու լքում են «օգնական մուսաները»։ Նրանց քանակից ու որակից չեմ դժգոհում։
Ինչ վերաբերում է ոճին, ապա ես կողմ եմ, այսպես ասած «բազմաոճությանը», բազմազանությունը ողջունում եմ ամեն ինչում։ Կարեւորը՝ ամեն ինչ ճաշակով արվի։
Ի՞նչ ես զգում, երբ բոլորովին անծանոթ մարդկանց հագին քո ստեղծագործությունն ես տեսնում։
«Ես ստեղծել եմ մի բան, որ շատերին է հիացրել»։ Հրաշալի զգացում է։ Հպարտություն ու բավարարվածություն։ Այս զգացողություններից հետո նոր «օգնական մուսաներ» են այցելում։
Ինչո՞ւ անցար բիժուտերիային։
Հղիությունը երկու պտուղ տվեց. փոքրիկին ու բիժուտերիայի հավաքածուն։ Քանի որ կարելը դժվարացել էր, իսկ անգործ նստելը ձանձրալի էր, նոր զբաղմունք գտա։ Սկսեցի ինձ համար զարդեր պատրաստել եւ այնպես տարվեցի, որ մի ամբողջ հավաքածու ստեղծեցի։ Ինչպես տեսնում եք, ամեն ինձ սկսում եմ ինձնից ու հետո կիսվում ժողովրդի հետ։
Որքա՞ն ժամանակ է ծախսվում մեկ զարդը պատրաստելու համար։
Երբ ինչ-որ բան եմ սկսում, կարող եմ ամբողջ օրը դրա վրա անցկացնել, մինչեւ չավարտեմ։ Ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչ եմ մտադիր ստեղծել եւ ինչ փոփոխությունների է ենթարկվում սկզբնական գաղափարը։ Մի խոսքով, մեկ զարդի համար կարող է մեկ ժամից մինչեւ երկու օր ծախսվել։
Ձեր սիրած ստեղծագործությունը եւ ինչո՞ւ։
Մի քանիսն են։ Սեւ զգեստներս են։ Ցանկություն կա լրացնել հավաքածուն եւ ցուցադրություն կազմակերպել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
01:13, 10 մայիսի
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ00:12, 10 մայիսի
Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսազրափակչին (VIDEO)23:00, 9 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչը․ «Լադանիվան» ելույթ կունենա 8-րդը (ՈւՂԻՂ)22:09, 9 մայիսի
Սալվադոր Դալին եւ նրա լեգենդար բեղերը21:23, 9 մայիսի
Բուրջ Խալիֆան աշխարհի ամենաբարձրահասակի տիտղոսը կզիջի Սաուդյան Արաբիայի Ջիդդա աշտարակին20:16, 9 մայիսի
Շառլ Ազնավուրի սիրավեպերը․ շանսոնյեի հարյուրամյակին19:05, 9 մայիսի
«Վայ քու… կամ փարթամ կակտուսը». ֆիլմի պրեմիերան ու «կանաչ» գորգը (ֆոտո)18:31, 9 մայիսի
Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է17:38, 9 մայիսի
Հայտնի երաժիշտ եւ մշակութային քննադատ Միխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես է գալիս Երեւանում16:03, 9 մայիսի
Հայաստան կատարած ուղեւորությունից հետո Թամլին Քուրինիը ճանաչվել է «Խմիչքի թեմայով տարվա հեղինակ»15:36, 9 մայիսի
«Լադանիվա»-ն այսօր ելույթ կունենա «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակչին․ ի՞նչ է լինելու բեմում15:26, 9 մայիսի
Ռոբերտ Դե Նիրոյին նվիրված առաջին փառատոնը տեղի կունենա Նյու Յորքում