Այն մարդիկ, որոնք աշխատասեղանի առջեւ են անցկացնում ժամանակի մեծ մասը, դժվարանում են պահպանել սլացիկ կազմվածքը: Դրա համար նրանք ստիպված են լինում գիտակցված ջանքեր գործադրել` իրենց զրկելով համադամ խորտիկներից, քաղցրեղենից եւ ավելորդ կալորիաներից: Բայց մի հուսահատվեք: Այս սննդակարգը ձեզ թույլ կտա առանց հատուկ ջանքերի եւ քաղցից ուշաթափությունների ազատվել ձեզ ձանձրացրած «պահուստներից»:
Չնայած սննդակարգի ընդհանուր կալորիականությունն ընդամենը 1100 կիլոկալորիա է կազմում, սննդակարգի ճաշացանկը բավականին բազմազան է, հավասարակշռված եւ գայթակղիչ: Եվ ընդամենը մեկ շաբաթում այս սննդակարգը թույլ կտա 4-6 կգ-ով նիհարել: Ընտրեք նախաճաշի, ճաշի եւ ընթրիքի առաջարկված տարբերակներից մեկը, ինչպես նաեւ օրական սննդի մեկ միջանկյալ ընդունում եւ վայելեք:
Նախաճաշ (250 կալորիա)
1) 30 գ վարսակի փաթիլներ՝ կաթով,
2) տոստ, խորոված լոլիկ, մեկ ճաշի գդալ տնական պանիր,
3) խոշոր աղացած ալյուրից հացի 2 կտորով, կտրատված բանանով, մի թեյի գդալ մեղրով եւ մեկ ճաշի գդալ բնական յոգուրտով կամ փափուկ պանրով բուտերբրոդ,
4) տոստ, որի վրա մարգարին է քսած, թերխաշ ձու եւ մեկ բաժակ նարնջի հյութ:
Ճաշ (250 կալորիա)
1) 1 մեծ բաժին աղցան, խնձոր կամ նարինջ, սենդվիչ՝ հետեւյալ լցոններից մեկով. 50 գ հավի փափկամիս, մի թեյի գդալ մարինացված թթու վարունգ, 25 գ քերած կարագ, մեկ ճաշի գդալ ցածր կալորիական մայոնեզ, 75 գ տնական պանիր, մանր կտրատված կանաչ սոխ եւ վարունգ,
2) 200 գ կճեպով խաշած կարտոֆիլ, մի մեծ բաժին բանջարեղենի աղցան, մեկ բաժակ դիետիկ յոգուրտ, 125 գ խաշած լոբի կամ 25 գ քերած պանիր:
Ընթրիք (400 կալորիա)
1) ցանկացած ցածր կալորիական ուտեստ, 1 մեծ բաժին աղցան՝ ցանկացած բանջարեղենից,
2) 150 գ հավի կամ հնդկահավի միս, մի քիչ սոուս, 75 գ տապակած կարտոֆիլ կամ 125 գ կճեպով կարտոֆիլ, ցանկացած օսլա չպարունակող բանջարեղեն,
3) 75 գ սպագետի՝ հետեւյալ սոուսներից մեկով. պահածոյացված լոլիկը եւ 75 գ ծովախեցգետինը կամ 100 գ խաշած հավը խառնել փոքր քանակությամբ հավի արգանակի հետ, կամ 75 գ ոչ ճարպոտ խոզապուխտը կտրատել եւ խառնել մեկ բաժակ յոգուրտի եւ համեմունքների հետ, բանջարեղենով կամ մրգային աղցան:
Սննդի միջանկյալ ընդունում (200 կալորիա)
1) երկու բաժակ չոր գինի, դեղձ,
2) նեկտարին փափուկ մրգային պանրի հետ, երկու մեծ չոր բիսկվիտ:
Աղբյուրը` Dieta.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
01:13, 10 մայիսի
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ00:12, 10 մայիսի
Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսազրափակչին (VIDEO)23:00, 9 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչը․ «Լադանիվան» ելույթ կունենա 8-րդը (ՈւՂԻՂ)22:09, 9 մայիսի
Սալվադոր Դալին եւ նրա լեգենդար բեղերը21:23, 9 մայիսի
Բուրջ Խալիֆան աշխարհի ամենաբարձրահասակի տիտղոսը կզիջի Սաուդյան Արաբիայի Ջիդդա աշտարակին20:16, 9 մայիսի
Շառլ Ազնավուրի սիրավեպերը․ շանսոնյեի հարյուրամյակին19:05, 9 մայիսի
«Վայ քու… կամ փարթամ կակտուսը». ֆիլմի պրեմիերան ու «կանաչ» գորգը (ֆոտո)18:31, 9 մայիսի
Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է17:38, 9 մայիսի
Հայտնի երաժիշտ եւ մշակութային քննադատ Միխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես է գալիս Երեւանում16:03, 9 մայիսի
Հայաստան կատարած ուղեւորությունից հետո Թամլին Քուրինիը ճանաչվել է «Խմիչքի թեմայով տարվա հեղինակ»15:36, 9 մայիսի
«Լադանիվա»-ն այսօր ելույթ կունենա «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակչին․ ի՞նչ է լինելու բեմում15:26, 9 մայիսի
Ռոբերտ Դե Նիրոյին նվիրված առաջին փառատոնը տեղի կունենա Նյու Յորքում