Իմ մարմինն իմ օրագիրն է, իմ դաջվածնքները՝ իմ պատմությունը: Ջոնի Դեպ
Հոլիվուդյան աստղերից շատերն իրենց կյանքի կարևոր իրադարձությունները թվերը, անունները, խորհրդանիշները պատկերում են սեփական մարմնին և ստեղծում «թանաքային հանրագիտարաններ»: Դերասան Ջոնի Դեպը ունի 30 դաջվածք, որոնք ներկայացնում են իր կյանքում եղած փոփոխությունները:
Ջոնի Դեպ
Դաջվածքներ ունեն Անջելինա Ջոլին, Կարա Դելևինը, Լիլ Վեյնը, Մայլի Սայրուսը, Մեգան Ֆոքսը, Ռիհաննան, Ռիտա Օրան, Ջեններ քույրերը, Բրեդ Փիթը, Վիկտորիա Բեքհեմը, Մարկ Ջեկոբսը, շարքը կարելի է անվերջ շարունակել: Կան նաև դաջվածքից հրաժարվողներ: Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը հրաժարվում է դաջվածքներից և նշում, որ «Բենթլիի» վրա թղթե գովազդ չեն փակցնում:
Ռիհաննա
Անջելինա Ջոլի
Դաջվածքը խորհրդանիշերց վեր է ածվել նորաձև թրենդի
Դաջվածքը մարդկային պատմության վաղ շրջանում ունեցել է ցեղային-կրոնական նշանակություն: Հիմնականում պարզ պատկերների՝ գծերի, կետերի, աստղերի միջոցով մարդիկ արտահայտել են իրենց ցեղին բնորոշ արժեքային համակարգը, ներկայացրել իրենց խորհրդանիշները:
Այսօր իր գաղափարական իմաստը զիջելով ՝ դաջվածքը դարձել է նորաձև երևալու նոր միտում և շատերի մոտ կիրառվում է որպես զարդարանք. կրեատիվ գաղափարները թաթախվում են թանաքի մեջ և պատկերվում մարմնին:
Կարա Դելևին
Նորաձևության աշխարհում դաջվածքները հանդես են գալիս նոր մոտեցումներով. «վարդ ու գանգի» փոխարեն կարելի է առանձնացնել տարբեր չափերի, գույների դաջվածքներ, երևակայական պատկերներ:
Մարկ Ջեկոբս
Այսօր նորաձև են մինի դաջվածքները, որոնք գեղեցիկ ու էմոցիոնալ են, միանգամից աչք չեն ծակում և կարողանում են թաքցնել մաշկի անհարթությունները, սպիները: Հիմնականում ծաղիկների, կենդանիների թռչունների տեսք ունեն կամ բառեր ու նախադասություններ են:
Այսպիսի դաջվածքներն ավելի գեղեցիկ են նայվում ձեռքերի, ոտքերի, մատների, պարանոցի, մեջքի վրա:
Կարելի է առանձնացնել գծային և շղթայաձև դաջվածքները, որոնք հիշեցնում են աքսեսուարներ:
Վիկտորիա Բեքհեմ
Նորաձև լինելու հետ մեկտեղ չպետք է մոռանալ նաև դաջվածքների գաղափարական կողմի մասին: Կարևոր է ոչ միայն գաղափարը, այլև այն արտահայտելու միջոցը:
Կուբիստական և սուրեալիստական դաջվածքներ
21-րդ դարում դաջվածքների համար նորաձև միտում է կուբիզմի դրսևորումը: Եթե նկարչության մեջ կուբիզմը հայտնի դարձավ Պաբլո Պիկասոյի շնորհիվ, ապա դաջվածքի աշխարհում ՝ Սաշա Յունիսեքսի:
Կուբիստական նկարներում առարկաները տարրալուծված են, բաժանված մասերի և վերադասավորված: Նույնը արվում է նաև դաջվածքներում:
Մեկ այլ ուղղվածություն դաջվածքի աշխորհում սուրիալիզմն է, երբ սև ու սպիտակին միանում է աբստրակտը և երևակայությունը:
Ժամանակի ընթացքում փոխվում են դաջվածքների պատկերներն ու մոտեցումները, անջնջելի դաջվածքներին փոխարինելու են գալիս ժամանակավոր դաջվածքները
Մետաղյա բոդի արտի դարաշրջան՝ ֆլեշ դաջվածքներ
Ոսկեգույն և արծաթագույն դաջվածքները վերջին ամիսներին ակտուալ են դաձել, քանի որ նման են վիրտուալ զարդերի, կոչվում են ֆլեշ դաջվածքներ: Ի հայտ են եկել վերջին տարիներին՝ իրենց նախատիպ ունենալով ծամոնների և կոնֆետների մեջ եղած կպչուն պիտակները: Այս դաջվածքների շնորհիվ վերջնականապես փոխվել է այն կարծրատիպը, որ դաջվածքը մշտական է:
Ալեսսանդրա Ամբրոսիո
Chanel-ի մոդելները գարուն-ամառ 2010-ի ժամանակ հանդես եկան ժամանակավոր սև դաջվածքներով, իսկ 2012-ին Dior-ը ներկայացրեց 24 կարատանոց մանրացված ոսկուց պատրաստված մետաղյա դաջվածքների հավաքածուն:
Ֆլեշ դաջվածքները մասսայական տարածում ստացան Միրանդա Բարենտի շնորհիվ, որից հետո փոփ-թագուհիներ Բիյոնսեն, Ռիհաննան ստեղծեցին ֆլեշ դաջվածքների սեփական հավաքածուն:
Բիոնսե Նոուլզ
Ֆլեշ դաջվածքները միանգամից սիրվեցին հասարակաության կողմից և ստացան լայն կիրառություն, քանի որ առաջին հերթին անվտանգ են, անցավ, միաժամանակ ջրակայուն և մի քանի շաբաթ շարունակ կարող են պահպանվել: Իսկ մաշկից հեռացնելու համար միայն մերսայուղ է պետք:
Ժամանակավոր դաջվածքի մյուս տեսակները
Հինա. բոդի արտի միջոց է, պահպանվում է 10 օրից մինչև 3 շաբաթ: Օգտագործվող հինան նույնը չէ , ինչ օգտագործում են մազերի համար: Պատկերները ստանում են շագանակագույն գունավորում, տարածված է հատկապես Արևելյան Ասիայում:
Դաջվածք հուլունքների և Swarovski բյուրեղների միջոցով, կպչում են հատուկ սոսնձով:
Դաջվածք աեորոգրաֆիայի միջոցով, որը նման է իրական դաջվածքին, պահպանվում է 2-7 օր:
Ամալյա Մարգարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
01:13, 10 մայիսի
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ00:12, 10 մայիսի
Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսազրափակչին (VIDEO)23:00, 9 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչը․ «Լադանիվան» ելույթ կունենա 8-րդը (ՈւՂԻՂ)22:09, 9 մայիսի
Սալվադոր Դալին եւ նրա լեգենդար բեղերը21:23, 9 մայիսի
Բուրջ Խալիֆան աշխարհի ամենաբարձրահասակի տիտղոսը կզիջի Սաուդյան Արաբիայի Ջիդդա աշտարակին20:16, 9 մայիսի
Շառլ Ազնավուրի սիրավեպերը․ շանսոնյեի հարյուրամյակին19:05, 9 մայիսի
«Վայ քու… կամ փարթամ կակտուսը». ֆիլմի պրեմիերան ու «կանաչ» գորգը (ֆոտո)18:31, 9 մայիսի
Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է17:38, 9 մայիսի
Հայտնի երաժիշտ եւ մշակութային քննադատ Միխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես է գալիս Երեւանում16:03, 9 մայիսի
Հայաստան կատարած ուղեւորությունից հետո Թամլին Քուրինիը ճանաչվել է «Խմիչքի թեմայով տարվա հեղինակ»15:36, 9 մայիսի
«Լադանիվա»-ն այսօր ելույթ կունենա «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակչին․ ի՞նչ է լինելու բեմում15:26, 9 մայիսի
Ռոբերտ Դե Նիրոյին նվիրված առաջին փառատոնը տեղի կունենա Նյու Յորքում