«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Հույն երգիչ Ալեքսանդրոս Տսոպոզիդիսի, վրացական «Բրավո Մետեխի»-ի եւ Ավրաամ Ռուսսոյի հայերեն կատարումները՝ «Տարվա երգ» մրցանակաբաշխության ժամանակ (VIDEO)

13:15, 4 դեկտեմբերի

Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ «Տարվա երգ» մրցանակաբաշխությունը, որն այս տարի նվիրված էր «Արմենիա» TV-ի 25-ամյակին։

Համերգին ելույթ ունեցան հայկական շոու բիզնեսի ամենաաստղային անուններից շատերը, նրանց կողքին՝ նաեւ նոր, բայց միլիոնավոր դիտումներ գրանցած կատարողներ։ Հոբելյանական համերգի առթիվ Հայաստան էին ժամանել նաեւ արտերկրում հայտնի արտիստներ՝ հույն երգիչ Ալեքսանդրոս Տսոպոզիդիսը, վրացական «Բրավո Մետեխի» խումբը եւ Ավրաամ Ռուսսոն։ Արտիստները մարզահամերգային համալիրի լեփ-լեցուն դահլիճում կատարեցին հայերեն հայտնի երգեր՝ էլ ավելի ջերմացնելով տրամադրությունը։ 

ARS_5073.JPG (195 KB)

«Ես շատ եմ սիրում Հայաստանն ու հայերին, եւ ինչպես իմ երգում է ասվում՝ հայերն ու հույները դարավոր եղբայրներ են»,-իր մրցանակը ստանալիս նշեց Տսոպոզիդիսը։ 

Վրացական «Բրավո Մետեխի»-ն էլ հավելեց․ «Մեզ համար մեծ պատիվ է այս բեմին կանգնել հրաշալի արտիստների ու հաղորդավարների կողքին։ Շնորհակալ ենք կազմակերպիչներին՝ մեզ հրավիրելու համար»,-անդրադառնալով հայ հանդիսատեսին՝ խումբը շնորհակալություն հայտնեց իրենց ուղղված սիրո համար,-«Առանց ձեզ այս ամենը չէր լինի։ Վրաստանը սիրում է ձեզ»։

ARS_5149-1.JPG (257 KB)

Երգիչների կատարումները՝ NEWS.am STYLE-ի պատրաստած տեսանյութում։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

Հիշեցնենք, որ «Տարվա երգ» մրցանակն այս տարի ստացան Սոֆի Մխեյանը, Արմենչիկը,  Արամեն, 3.33-ը, Նունե Եսայանը, Էրիկը, Ներսիկ եւ Արաբո Իսպիրյանները, Արտաշ եւ Գրիշա Ասատյանները, Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը, Արման Հովհաննիսյանը, Արկադի Դումիկյանը, Արմենչիկը, Project LA-ը, Արամ MP3-ն, Արփին, Իվետա Մուկուչյանը, Արտեմ Վալտերը, Գարիկն ու Սոնա Ռուբենյանը, Արսեն Շախունցը, «Արցախի ձայները», Սոնան, Արա Մարտիրոսյանը, Դավիթ Գրեգն ու Ռաֆը,  Սարո Թովմասյանը եւ այլք։  Մրցանակաբաշխության հատուկ հյուրը Թաթա Սիմոնյանն էր:

ARS_5159.JPG (212 KB)

ARS_5084-1.JPG (165 KB)

Միջոցառման կարմիր գորգն ու մյուս մանրամասներն՝ այստեղ։

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել