Բրիտանական թագավորական ընտանիքը մի քանի արտասովոր ավանդույթներ ունի, եւ, ըստ երեւույթին, դրանցից մեկը պահանջում է, որ տղամարդիկ եւ կանայք Սուրբ Ծննդյան առավոտյան առանձին նախաճաշեն:
Սուրբ Ծնունդը, սովորաբար, բավականին լարված տոն է թագավորական ընտանիքի անդամների համար: Նրանք սիրում են ամեն ինչ անել տոների համար՝ բացիկներ ուղարկելուց մինչեւ իրենց տները շքեղ ծառերով զարդարելը: Երբ գալիս է Սուրբ Ծնունդը, ընտանիքն ավանդաբար ժամանակ է անցկացնում Սանդրինգհեմի կալվածքում, որտեղ նրանք մասնակցում են Սուրբ Մարիամ եկեղեցում մատուցվող պատարագին, որին հաջորդում է աշխույժ խաղը:
Սակայն, ըստ պալատի նախկին խոհարար Դարեն Մակգրադիի, Սուրբ Ծննդյան առավոտը, սովորաբար, առանձին են անցկացնում, ինչը նշանակում է, որ արքայազն Ուիլյամն ու արքայադուստր Քեյթը սուրճը խմելու են առանձին սենյակներում:
«Սուրբ Ծննդյան օրը կանայք, սովորաբար, ընտրում են թեթեւ նախաճաշ՝ կտրատած մրգեր, կես թուրինջ, տոստ եւ սուրճ, որը առաքվում է նրանց սենյակ»,-դեռ 2017 թվականին The Daily Mail-ի հետ զրույցում ասել էր Մակգրեդին,-«Իսկ թագավորական տղամարդիկ առավոտյան 08:30-ին իջնում են ճաշասենյակ՝ ձու, բեկոն եւ սունկ, ապխտած ձուկ եւ խորոված երիկամներ ուտելու, որպեսզի պատրաստվեն եկեղեցական ծառայությանը: Վերադարձին նրանց խմիչք են մատուցում ճաշից առաջ»։
Սա մեզ համար, գուցե, հնաոճ տարանջատում է, բայց ինչպես նշում է The Mirror-ը, ավանդույթը, ըստ երեւույթին, առաջացել է այն պատճառով, որ կանայք ավելի շատ ժամանակ են հատկացնում առավոտյան պատրաստվելուն, ինչը բացատրում է, թե ինչու են նրանք նախաճաշում իրենց սենյակում:
Ամեն դեպքում, Սուրբ Ծննդյան գիշերը, սովորաբար, ամենամտերմիկ ժամանակն է ընտանիքի համար, քանի որ հենց այդ ժամանակ են նրանք փոխանակվում նվերներով եւ միասին վայելում հաճելի ընթրիքը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:21, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնը, ամենայն հավանականությամբ, կլինի նույնքան դրամատիկ, որքան աստղային կինոպրեմիերաների սյուժետային գծերը10:20, 15 մայիսի
Մերիլ Սթրիփը «Ոսկե արմավենու ճյուղ» է ստացել10:11, 15 մայիսի
Ծնվել է Մարիա Չանդիրյանի առաջնեկը09:00, 15 մայիսի
ՄԱՅԻՍԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը22:34, 14 մայիսի
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է20:22, 14 մայիսի
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հրապարակել է իր «Մեգալոպոլիս» էպիկական նախագծի առաջին թիզերը19:35, 14 մայիսի
«Սարսափելի գիշեր էր». Բրենդոն Լիի մահից 30 տարի անց16:13, 14 մայիսի
«Դաունթոնի աբբայության» հիման վրա երրորդ ֆիլմը կնկարահանվի15:23, 14 մայիսի
Նաոմի Քեմփբելը «նրբագեղության մարմնացում է» դասական փոքրիկ սեւ զգեստով14:37, 14 մայիսի
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում