Ամեն տարին, ցավոք, ավարտվում է նաեւ կորուստներով։ 2023-ին եղան կորուստներ տարբեր բնագավառների հայտնիների շրջանում։ NEWS.am STYLE-ը վերհիշել է շոուբիզնեսի եւ հանրային գործունեությամբ զբաղվող հայտնիներին, ովքեր կյանքից հեռացել են 2023-ին։
Լիզա Սվաճյան

Փետրվարին կյանքից հեռացավ լիբանանահայ երգչուհի Լիզա Սվաճյանը։ Լուրը հայտնեց «Արեւելք» լրատվականը՝ հղում անելով Լիզայի ընկերներին: Երգչուհին 40 տարեկան էր։
Լուսինե Կիրակոսյան

Ապրիլի 3-ին կյանքից հեռացավ ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանը։ Մարտի 18-ին դերասանուհին շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր Էրեբունի ԲԿ, համապատասխան հետազոտություններ անցնելուց հետո նրա մոտ ախտորոշվել էր երկկողմանի թոքաբորբ։ Տեւական ժամանակ նրա առողջական վիճակը ծանր էր՝ առանց դրական տեղաշարժի։
Վյաչեսլավ Զայցեւ

Ապրիլին Մոսկվայի հիվանդանոցներից մեկում 86 տարեկանում մահացավ ռուս մոդելավորող Սլավա (Վյաչեսլավ Միխայլովիչ) Զայցեւը։ Mash Telegram-յան ալիքի տվյալներով՝ ծանր հիվանդ դիզայները, ով այս տարվա մարտին նշել էր իր 85-ամյակը, հիվանդանոց էր տեղափոխվել ստամոքսի արյունահոսությամբ։ Բժիշկները Զայցեւին կատարել են համակարգչային տոմոգրաֆիա, որից հետո ուղարկել են վերակենդանացման բաժանմունք։ Չնայած բժիշկների ջանքերին՝ Պարկինսոնի հիվանդությամբ տառապող մոդելավորողը մահացել է։
Վալենտին Յուդաշկին

Հայտնի ռուս մոդելավորող Վալենտին Յուդաշկինը մահացել է մայիսին՝ 59 տարեկանում։ Վերջին մի քանի տարիների ընթացքում նա տառապում էր ծանր քաղցկեղով։
Թինա Թըրներ

Նույն ամսում կյանքից հեռացավ նաեւ լեգենդար երգչուհի Թինա Թըրները. 1980-ականներին փոփ-հսկա դարձած ռոքնռոլի աստղը մահացել է 83 տարեկանում՝ երկարատեւ հիվանդությունից հետո։
Սիլվիո Բեռլուսկոնի

Իտալիակի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին մահացել է Միլանի հիվանդանոցում։ Նա կյանքից հեռացել է ամռանը՝ հունիսին։ Իտալական քաղաքականության վետերան, «Առաջ, Իտալիա» կուսակցության հիմնադիր եւ անփոփոխ առաջնորդ Սիլվիո Բեռլուսկոնին, որը երեք անգամ գլխավորել է կառավարությունը, մահացել է 87 տարեկանում։
Շինեյդ Օ'Քոնոր

Հուլիսին 56 տարեկանում մահացավ իռլանդացի հայտնի երգչուհի Շինեյդ Օ’Քոնորը։ Մահից մեկ ամիս առաջ նա անհետացել էր՝ չվերադառնալով զբոսանքից։ Այդ ժամանակ ոստիկանները նրան հայտնաբերել էին ժամեր անց։ Երգչուհին հոսպիտալացվել էր անցյալ տարի՝ նրա 17-ամյա որդի Նեւիիմ Նեստա Ալի Սինեադ Օ'Քոննորի ինքնասպանությունից մեկ շաբաթ անց։
Անգուս Կլաուդ

Այս ամռանը 25 տարեկանում կյանքից հեռացավ նաեւ դերասան Անգուս Կլաուդը, ով առավել հայտնի է «Էյֆորիա» սերիալում Ֆեսկոյի դերով։ Մահից մեկ շաբաթ առաջ դերասանը հուղարկավորել էր հորը, ում հետ շատ մտերիմ է եղել, եւ, հարազատների խոսքով, չի կարողացել վերապրել այդ կորուստը։ Սակայն երիտասարդի մահվան ստույգ պատճառը նրանք չեն նշել։
Արասի Բալաբանյան

Օգոստոսին կյանքից հեռացավ նաեւ բրազիլական հեռուստասերիալների հայազգի աստղ Արասի Բալաբանյանը։ Դերասանուհին 83 տարեկան էր։
Տոտո Կուտունյո

Նույն ամսին երաժշտական աշխարհը հրաժեշտ տվեց իտալացի հայտնի կոմպոզիտոր եւ երգիչ Տոտո Կուտունյոյին։ Երգչի մենեջեր Դանիլո Մանկուսոն նշել է, որ «երկարատեւ հիվանդությունից հետո վերջին ամիսներին երգչի ինքնազգացողությունը վատացել էր»։ Տոտո Կուտունյոն 80 տարեկան էր։
Սամվել Սարգսյան

Կյանքից հեռացավ նաեւ դերասան Սամվել Սարգսյանը։ Ընդամենը հաշված օրեր անց դերասանը կդառնար 68 տարեկան:
Մայքլ Գամբոն

Սեպտեմբերին՝ 82 տարեկանում մահացավ հրաշագործ Հարի Փոթերի մասին ֆիլմաշարում պրոֆեսոր Ալբուս Դամբլդորի դերակատար Մայքլ Գամբոնը։ 1999 թվականին Էլիզաբեթ 2-րդ թագուհու կողմից ասպետի կոչման արժանացած Գամբոնը մահացել է հիվանդանոցում՝ թոքաբորբի առաջացրած բարդությունների հետեւանքով։
Մեթյու Փերի

54 տարեկանում մահացավ հայտնի դերասան Մեթյու Փերին։ «Ընկերներ» սերիալի աստղին հոկտեմբերին մահացած գտան Լոս Անջելեսի իր տանը։ Փերիին անգիտակից վիճակում գտել էին տաք լոգարանում:
Դավիդե Ռենե

Իտալացի դիզայներ Դավիդե Ռենեն մահացել է նոյեմբերին՝ Moschino-ի կրեատիվ տնօրեն նշանակվելուց ինը օր անց։ Նա 46 տարեկան էր։ Մահվան պատճառն անհայտ է, սակայն Moschino Aeffe մայր ընկերությունը նշել էր «հանկարծակի հիվանդությունը»:
Արա Մարտիրոսյան

Դեկտեմբերին 46 տարեկանում մահացավ հայտնի երգիչ Արա Մարտիրոսյանը: Երգչի մոտ սրտի կանգ է գրանցվել:
Լի Սուն-Կյուն

Հարավկորեացի դերասան Լի Սուն-Կյունը, ով հանրությանը հայտնի է «Օսկարի» արժանացած «Պարազիտները» ֆիլմում իր դերով, մահացել է թմրանյութերի անօրինական օգտագործման համար հետաքննության ժամանակ։ Նա 48 տարեկան էր։ Նրան մահացած են գտել դեկտեմբերի 27-ին՝ իր իսկ ավտոմեքենայի մեջ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 4 հոկտեմբերի
Անահիտի փայլուն ելույթը՝ ռուսական նախագծում, Լիլիթ Հովհաննիսյանի շքեղ համերգը՝ Երևանում, Վարդուհի Վարդանյանին նվիրված համերգին ընդառաջ․ Instagram-ը՝ այս շաբաթ17:20, 4 հոկտեմբերի
Կարմիր դրոշներ և թունավոր կիրք. Ինչ կարդալ «Dark Romance» ոճում16:19, 4 հոկտեմբերի
«Դիգեր». չափազանց խառը արձագանքներ՝ գովասանքից մինչև բացարձակ քննադատություն14:45, 4 հոկտեմբերի
Հայ կանանց գեղեցկության լավագույն ընտրությունները այս աշնանը. սեզոնի 5 հիմնական խնամքի միջոցները12:20, 4 հոկտեմբերի
Հայկական ոճ. Գլամուրային աղջիկները նախընտրում են աշունը10:30, 4 հոկտեմբերի

09:00, 4 հոկտեմբերի
Կենդանակերպի նշանների ֆինանսական թուլությունները19:33, 3 հոկտեմբերի
Կես դար Հայաստանի ազգաին ֆիլհարմոնիկի կազմում. տավղահար Ժաննա Հովհաննիսյանի պատմությունը17:34, 3 հոկտեմբերի

16:30, 3 հոկտեմբերի

16:14, 3 հոկտեմբերի
20,000 ֆունտ ստերլինգ արժողությամբ «Մադոննայի կրծկալը» կարող էր այրել երեխաներին. անսովոր քանդակները ստիպված են եղել թաքցնել արևից15:21, 3 հոկտեմբերի
«Ամեն ինչ կանեն «լայք»-ի համար». ինֆլուենսերները ֆոտոսեսիա են կազմակերպել շտապօգնության մեքենայի շուրջ, մինչ ներսում հիվանդին փրկում էին