Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Քիմ Քարդաշյան. Հոլիվուդ» բջջային խաղը կփակվի

11:25, 5 հունվարի

Քիմ Քարդաշյանի բջջային խաղերի ընկերությունը 10 տարվա թողարկումից հետո փակվում է։

2014 թվականի հունիսին 43-ամյա ռեալիթի աստղը համագործակցեց բջջային խաղեր մշակող Glu-ի հետ՝ թողարկելով «Քիմ Քարդաշյան. Հոլիվուդ» խաղը։  Չնայած բջջային խաղն անվճար էր, խաղացողները կարող էին գնել «K-աստղեր»՝ սոցիալական սանդուղքով բարձրանալու համար:

Քարդաշյանը հաստատել է խաղի փակումը եւ իր երախտագիտությունը հայտնել Glu-ի թիմին եւ նվիրված խաղացողներին, ովքեր աջակցել են խաղին վերջին տասնամյակում:

игра.jpg (59 KB)

«Ես անչափ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր սիրել եւ խաղացել են «Քիմ Քարդաշյան. Հոլիվուդը» վերջին 10 տարիների ընթացքում»,-գրել է նա,-«Այս ճամփորդությունն ինձ համար մեծ նշանակություն ուներ, բայց ես հասկացա, որ ժամանակն է կենտրոնացնել այդ էներգիան այլ գործերի վրա: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Glu-ի թիմին եւ բոլորին, ովքեր քրտնաջան աշխատել են այս հաջողության համար: Ինձ միշտ կոգեշնչի այն համայնքը, որը մենք ստեղծել ենք միասին»,-հավելել է նա:

Խաղը հանվել է Apple եւ Android հավելվածների խանութներից։ Մուտք գործելուց հետո օգտատերերը, ովքեր ներբեռնել են հավելվածն իրենց սարքերում, ծանուցում են ստանում, որ խաղացողները կարող են շարունակել օգտվել խաղի հնարավորություններից մինչեւ ապրիլի 8-ը:

Քարդաշյանի բջջային տարբերակը մեծ հաջողություն ունեցավ 2014 թվականին թողարկվելուց ընդամենը մեկ ամիս անց՝ հասնելով 200 միլիոն դոլարի տարեկան եկամուտի: Խաղում ընդգրկված էին նաեւ ռեալիթի աստղի ընտանիքի անդամները, այդ թվում՝ Քլոե Քարդաշյանը, Քորթնի Քարդաշյանը եւ Քրիս Ջենները։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել