Նոր լուսանկարներում երեւում է Zaha Hadid Architects-ի The Henderson օֆիսային կառույցի ապակե ճակատամասը, որը վեր է խոյանում Հոնկոնգի կենտրոնական բիզնես թաղամասում, գրում է Dezeen.com-ը։
36-հարկանի երկնաքերի կառուցումը մոտենում է ավարտին եւ արդեն համարվում է քաղաքի նոր տեսարժան վայրը՝ գրավելով իր պատվավոր տեղը Chater Garden-ի, IM Pei's Bank of China Tower-ի եւ Foster + Partners-ի HSBC շենքի կողքին:
Մյուռեյ-ռոուդ 2 հասցեում գտնվող տարածքն աշխարհի ամենաթանկ վայրն էր, երբ այն 2017 թվականին՝ մեկ քառակուսի մետրի համար 764,000 ֆունտ ստեռլինգով, ձեռք բերեց անշարժ գույքի կառուցապատող Henderson Land-ը:
«Այս գույքը ստեղծելիս մենք գիտեինք, որ պետք է ստեղծել ինչ-որ արտասովոր եւ եզակի բան, որը հեռանկարային կլիներ եւ կհամապատասխաներ 21-րդ դարին»,-ասել է Zaha Hadid Architects-ի տնօրեն Պատրիկ Շումախերը,-«Մենք հավակնություն ունեինք ստեղծելու ճարտարապետության հատուկ օրինակ, որը կնկատվեր եւ մեծ աղմուկ կբարձրացներ ամբողջ աշխարհում»:
Շենքին օրգանիկ կառուցվածք են հաղորդել հոնկոնգյան խոլորձի բողբոջները, որոնք զարդարում են քաղաքի դրոշը՝ նկատելի հակադրություն ստեղծելով մոտակայքում գտնվող ավելի ավանդական երկնաքերերի հետ:
Դրա կոր ծավալները միավորվում են՝ ձեւավորելով ալիքաձեւ ճակատ:
Շենքի կորպուսը կմիանա Հոնկոնգի բարձրադիր անցուղիների ցանցին, որը տանում է ուղիղ դեպի հասարակական տրանսպորտի երկու կայաններ (MTR) եւ Chater Garden-ի կանաչ այգի:
Ընդօրինակելով օրգանական ձեւերը եւ բնությունը շենք բերելով (երկու բաց պատշգամբների եւ փակ «երկնային» այգու միջոցով)՝ Zaha Hadid Architects-ն ասում է, որ ցանկանում է, որ The Henderson-ը դառնա հանրային այգու շարունակությունը։
Երկնային այգին կունենա նաեւ վազքուղի, իսկ վերին հարկի բանկետների սենյակը կբացի տեսարաններ դեպի քաղաք եւ Վիկտորիա նավահանգիստ: Գրասենյակն ունի բաց, առանց սյուների հատակագիծ, որը հենվում է վեց «մեգա-սյուներով» եւ միակողմանի պողպատե միջուկով:
Սեպտեմբերի դրությամբ վարձակալվել է շենքի գրասենյակային տարածքի միայն կեսը, որի մեջ մտնում են շվեյցարական ժամացույցների Audemars Piguet ապրանքանիշը եւ Christie's աճուրդի տունը:
Zaha Hadid Architects-ը բրիտանա-իրաքցի հանգուցյալ ճարտարապետ Զահա Հադիդի արվեստանոցն է, որը նա հիմնադրել է 1979 թվականին։ Այսօր այն գլխավորում է Շումախերը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:26, 20 մայիսի
Սառա Ջեսիկա Փարքերը խոստովանել է, որ ատում է նիհար լինելը22:05, 20 մայիսի
Մեքսիկական փոքրիկ ճաշարանը Միշլենի աստղի է արժանացել՝ «բացառիկ տակոյի» համար21:30, 20 մայիսի
Ավստրալացի կինը 65 տարեկանում այնքան ցնցող տեսք ունի, որ նրան եւ իր թոռնուհուն հաճախ քույրերի տեղ են դնում20:05, 20 մայիսի
«Ինձ համար ամենակարեւորը բարձր մակարդակով Հայաստանը ներկայացնելն է». Անահիտ Հակոբյանը պատրաստվում է «Նոր Ալիք 2024»-ին19:19, 20 մայիսի
Ադելը եւս մեկ երեխա է ուզում16:23, 20 մայիսի
BMW-ն եւ Նաոմի Քեմփբելը ներկայացրել են յուրօրինակ ամենագնաց, որը ոգեշնչված է սուպերմոդելից15:58, 20 մայիսի
FX-ը եւ Hulu-ն պաշտոնապես հայտարարել են «Սյոգուն»-ի երկրորդ եւ երրորդ եթերաշրջանների մասին15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն