Էլիզաբեթ 2-րդ թագուհու թագադրման զգեստի կրկնօրինակից մինչեւ Ոսկե կառքի վերարտադրություն՝ «Թագը» դրամատիկական սերիալի կոստյումները, ռեկվիզիտն ու դեկորացիաները այս շաբաթ աճուրդի կհանվեն Լոնդոնում, հայտնում է Reuters-ը։
Բրիտանիայի Էլիզաբեթ թագուհու գահակալության մասին պատմող Netflix-ի հայտնի շոուից ավելի քան 450 իրեր հինգշաբթի օրվանից կցուցադրվեն Bonhams-ում՝ փետրվարի 7-ին կայանալիք աճուրդից առաջ:
Սերիալը, որը հակասություններ առաջացրեց իր հորինված երկխոսությունների եւ սյուժետային գծերի պատճառով, ավարտվեց անցյալ ամիս: Վեց սեզոնների ընթացքում դերասաններ Քլեր Ֆոյը, Օլիվիա Քոլմանը եւ Իմելդա Սթոնթոնը մարմնավորեցին թագուհուն՝ նրա կառավարման տարբեր փուլերում:
Ցուցանմուշների թվում են գլխավոր հերոսների զգեստները, այդ թվում՝ Էլիզաբեթ Դեբիկիի, ով սերիալում մարմնավորել է հանգուցյալ արքայադուստր Դիանային։
Թագուհու թագադրման զգեստի, կայսերական զգեստի եւ կարմիր զգեստի կրկնօրինակը, որը Ֆոյը կրել է առաջին սեզոնում, գնահատվում է 20,000-30,000 ֆունտ ստեռլինգ, մինչդեռ հինգերորդ սեզոնում Դեբիկիի հագած սեւ զգեստը՝ 8,000-12,000 ֆունտ ստռլինգ:
Վաճառվում է նաեւ Ոսկե կառքի կրկնօրինակը, որը միակն է աշխարհում (30,000-ից 50,000 ֆունտ ստեռլինգ), ինչպես նաեւ՝ Թագադրման աթոռի վերարտադրությունը (10,000-20,000 ֆունտ ստեռլինգ):
Կա նաեւ Բուքինգհեմյան պալատի դարբնոցային դարպասների կրկնօրինակը (6000–ից 8000 ֆունտ) եւ Դաունինգ սթրիթի՝ համար 10 տան ճակատամասի վերարտադրված տարբերակը (20000–ից 30000 ֆունտ)։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:38, 12 մայիսի
Սերժ Թանկյանի «Down With the System» հուշագրությունը լույս կտեսնի մայիսի 14-ին12:50, 12 մայիսի
«Լադանիվան» երգում է Եվրատեսիլ 2024-ի հաղթող Նեմոյի և ֆրանսիացի Սլիմանի հետ12:10, 12 մայիսի
X օգտատերերն ամբողջ աշխարհում հիացած են «Եվրատեսիլ 2024»-ում «Լադանիվայի» դինամիկ և աշխույժ ելույթով11:05, 12 մայիսի
«Եվրատեսիլը» պետք է «վերանորոգվի». հաղթող Նեմոն՝ մրցույթի «երկակի ստանդարտների», լարված մթնոլորտի ու իր հաղթանակի մասին10:05, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողին ստիպված են եղել նոր մրցանակ տալ, քանի որ արտիստը նախորդը գցել ու կոտրել էր09:00, 12 մայիսի
ՄԱՅԻՍԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ02:45, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը Շվեյցարիան է․ Հայաստանը 8-րդ տեղում է01:23, 12 մայիսի
«Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում (VIDEO)23:00, 11 մայիսի
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչ փուլը. Հայաստանը ելույթ կունենա 19-րդը (ՈւՂԻՂ)22:20, 11 մայիսի
Ինչու՞ է Նիդերլանդների ներկայացուցիչը որակազրկվել «Եվրատեսիլ 2024»-ից21:20, 11 մայիսի
Եզրափակչին ժամեր են մնացել, իսկ «Եվրատեսիլ »-ում քաոս է20:27, 11 մայիսի
«Հեյ ջան, Երեւան»․ բլոգեր Անյա Պոկրովի ուրախ տրամադրությունը՝ Երեւանի կենտրոնում (VIDEO)