Եթե դուք ունեք լրացուցիչ 2 միլիարդ դոլար, կարող եք ձեզ թույլ տալ ոչ թե սովորական սուպերզբոսանավ, այլ գերսուզանավ։ Migaloo M5-ն աշխարհի առաջին սուզանավն է, որն, ըստ էության, սուպերզբոսանավ է սուզանավի ներսում: Այս հսկա սուզանավն ունի 165,5 մ․ երկարություն եւ կարող է տեղավորել 20 ուղեւոր եւ անձնակազմի 40 անդամ։
2 միլիարդ դոլար արժողությամբ ստորջրյա սուպերզբոսանավը, որը նախագծվել է Գրացում գտնվող Migaloo դիզայներական ընկերության կողմից, թույլ կտա սեփականատերերին բառացիորեն փախչել ցամաքի կյանքից՝ չորս շաբաթ մնալով 188 մետր ջրի տակ:
Աշխարհի հարուստները կվարեն ջրային մոտոցիկլետներ, կվայելեն քեյթսերֆինգը, կշրջեն վեց հոգանոց երկու մինի սուզանավերից մեկով կամ ուղղաթիռով:
Migaloo M5-ն ունի նաեւ երկու լողավազան, գինու նկուղ, սրճարան եւ կինոթատրոն: Այս հսկա սուզանավի ամենագրավիչ հատկանիշը 36 տեղանոց՝ ապակյա պատերով ճաշասենյակն է, որը բացում է ստորջրյա պանորամային տեսարաններ:
Մեկ այլ սանդուղք ուղեւորներին տանում է դեպի խորդուբորդ կորպուսը, որտեղ դիտման պատուհանը բացում է տեսարաններ դեպի օվկիանոսի խորքերը եւ ծովային կյանքը՝ իր ողջ հմայքով:
Ինտերիերը շքեղ է՝ ոսկու երանգով։ Հավասարակշռող սեւի եւ հանգստացնող սպիտակի օգտագործումը մթնոլորտը չեզոք է դարձնում:
«Մեր թիրախային խումբը ապագա մտածող միլիարդատերերն են՝ սուպերզբոսանավում աշխատելու փորձով կամ առանց դրա, որոնք բացառիկ պահանջներ ունեն յուրահատկության, անվտանգության, արկածների կամ փորձի համար»,-Times-ին ասել է գործադիր տնօրեն Քրիստիան Գեմպոլդը,-«Քանի որ սա բոլորովին նոր գաղափար է, նման նախագիծը կպահանջի համապատասխան ֆինանսական միջոցներ, նախագծման ժամանակ, եւ մի շարք որոշումների կայացում»:
Այս պահին Migaloo M5 զբոսանավը մնում է կոնցեպտ, շուկայում դրա դեբյուտի ամսաթիվը նշված չէ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ