Երբ Soneva Secret-ը բացվեց ապրիլի սկզբին, այն աշխարհի ամենաթանկ հյուրանոցային ուղղություններից մեկում՝ Մալդիվներում, անմիջապես դարձավ ամենաթանկ հանգստավայրը: Մեկ գիշերվա համար 3200 դոլար մեկնարկային գնով հասանելի է ընդամենը 14 վիլլա։ Սուրբ Ծնունդի շեմին գինը հասնում է 11000 դոլարի, գրում է Bloomberg-ը։

Soneva Secret-ը մշակվում է արդեն երեսուն տարի: Սա Soneva-ի վերջին նորամուծությունն է՝ մի ապրանքանիշ, որը 1995 թվականին Մալդիվներում առաջին անգամ բացվելուց ի վեր ձգտել է գերազանցել ինքն իրեն եւ բոլորին: Soneva Jani-ում հանգստավայրի ամենահայտնի՝ Ռոբինզոն Կրուզոյի թեմայով վերգետնյա վիլլաներն ունեն ջրասահքեր, որոնք տանում են ուղիղ դեպի օվկիանոս, հետաձգվող տանիքներ՝ անկողնում աստղերը դիտելու համար, եւ մինի բարեր՝ համալրված ձեր անձնական նախասիրություններին համապատասխան խմիչքով: Հաճախ այն մեկ գիշերվա համար արժե 2000 դոլար:
Soneva Secret-ը վերցրել է այս բոլոր հիշարժան հատկանիշները, այնուհետեւ ավելացրել է անձնակազմ-հյուր հարաբերակցությունը՝ գրեթե 10:1-ով, ներառյալ երկու սպասավոր եւ անձնական խոհարար՝ յուրաքանչյուր սենյակի համար:

Գլխավոր մենեջեր Ժոզ վան Էնգելենի խոսքով՝ «ոչ» բառը հանգստավայրի բառապաշարում չի լինի։ Մասնավոր խոհարարները կպատրաստեն ամեն ինչ՝ սուշիից մինչեւ մանկական պիցցա: Սա փոքր ձեռքբերում չէ Հնդկական օվկիանոսի մեջտեղում գտնվող փոքրիկ ատոլում, որտեղ հասանելիություն չկա դեպի մթերային խանութներ:

Սպասավորների հատուկ ծառայությունը կանցկացնի «Գաղտնի օրեր», որի ընթացքում հյուրերը կհրաժարվեն իրենց երթուղու վերահսկողությունից եւ թույլ կտան թիմին կատարել պլանավորումը: Վան Էնգելենն ասում է, որ այս «գաղտնի օրերը» հարմարեցված են հյուրերի հոբբիներին եւ հետաքրքրություններին, ինչի մասին իմանում են անձնական զրույցներից:

Արկածներ փնտրող հյուրերը կարող են նավով շրջագայել, այցելել մեկուսացված լողափեր, որտեղ կարող են վայելել բազմաբնույթ խնջույքներ: Մշակույթով հետաքրքրվողները կարող են ծանոթանալ կղզու կյանքին՝ փորձելով ավանդական սնունդ մալդիվյան որեւէ ընտանիքի տանը, ինչն անսովոր փորձ է աշխարհի այս մասում: Առողջություն փնտրողների համար հանգստավայրը կկազմակերպի ինտեգրատիվ բժշկության սեանսներ:
Երկու հանգստավայրերի վիլլաներն ունեն դիզայնի եւ հարմարությունների շատ նմանություններ: Ե՛վ Soneva Secret-ը, եւ՛ Soneva Jani-ն ունեն մոտ 5000 քառակուսի ոտնաչափ տարածք, ներառում են մասնավոր լողավազաններ՝ անմիջապես լողափ տանող մուտքով, հաճախ ջրային սլայդներով, որոնք երկրորդ հարկից սուզվում են անմիջապես փիրուզագույն ջրերի մեջ: Soneva Secret-ում վիլլաների պատերը բացվում են ամբողջությամբ դեպի դուրս:

Villa Castaway-ն էլ ավելի հեռուն է գնում. այն ունի իր սեփական սպա տարածքը, ինչպես նաեւ՝ մասնավոր լողավազան, ջրասահք եւ հետ քաշվող տանիք՝ աստղերի դիտման համար: Հյուրանոցը հավակնում է լինել առաջին «լողացող վիլլան» Մալդիվներում։

Մալդիվյան կղզիներում նոր շքեղ հանգստավայր հասնելը պահանջում է երկար ճանապարհորդություն, ինչը սովորական երեւույթ է աշխարհի այս հատվածի համար: Մալե Վելանա միջազգային օդանավակայանից երկրի ամենահեռավոր ատոլներից մեկում գտնվող Soneva Secret հասնելու համար կպահանջվի 75 րոպե՝ հիդրոինքնաթիռով:

Dorsia շքեղ տուրիստական գործակալության համահիմնադիր Թոմ Քահալանն ասում է, ինչպես Փարիզը, Մալդիվները եւս ունեն աշխարհի ամենամրցունակ շքեղ հյուրանոցների շուկան։ Առաջատար բրենդները, ինչպիսիք են Bulgari-ն եւ Rosewood-ը, 2025 թվականին ծրագրում են այնտեղ հյուրանոցներ բացել:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:37, 29 նոյեմբերի
«Սատանան շրջում է մեր մեջ»․ բրիտանացի հայտնի պատմաբանը բացատրել է, թե ինչու է հավատում Սատանայի գոյությանը13:22, 29 նոյեմբերի
Հորդանանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ ունեցավ Անդրեա Բոչելիի հետ. հաջորդ համերգն Աբու Դաբիում է12:22, 29 նոյեմբերի
Փախավ ամուսնուց, գայթակղեց միլիոնատիրուհուն և դարձավ փարիզյան բոհեմի մուսան․ Արմեն Օհանյանի սկանդալային կյանքը10:30, 29 նոյեմբերի

09:00, 29 նոյեմբերի
Wine Scope․ Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին21:07, 28 նոյեմբերի
Հովհ. Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը ելույթ կունենա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում19:27, 28 նոյեմբերի
«Հայաստանում սիրում են մեծ շուքով հայտնվել: Մեզ խորթ է զուսպ լինելը»․ Աննա Սաթյանը՝ օծանելիքի, հայկական բույրերի և սեփական հաճույքի համար բույր ընտրելու մշակույթի մասին18:30, 28 նոյեմբերի
Բրունեյի սուլթանը՝ 600 միլիոն դոլար արժողությամբ Boeing-ի ղեկին․ 80-ամյա միլիարդատերը հնարավոր է՝ անձամբ է վայրէջք կատարել Մոսկվայում՝ ձնաբքի պայմաններում17:33, 28 նոյեմբերի
«Սեռական հարաբերություններ ունեցեք միմյանց հետ». Ռոբ Լոուն պատմել է, թե ինչպես է «Օսկար»-ի արժանացած ֆիլմի ռեժիսորը դերասաններին դրդել սիրավեպեր սկսել նկարահանման հրապարակում16:28, 28 նոյեմբերի
«Մի քանի բաժակից հետո՝ աշխարհը նվաճելու մասին». MIT-ի պրոֆեսորը բացահայտել է Claude-ի ստեղծող ընկերության աշխատակիցների գաղտնի զրույցների բովանդակությունը15:14, 28 նոյեմբերի
Մոնիկա Բելուչին 50 տարեկանում մարտահրավեր է նետել Հոլիվուդին․ «Բոնդի ամենատարեց աղջիկը» պատմել է մերկ տեսարանների և Մել Գիբսոնի հետ աշխատանքի մասին14:22, 28 նոյեմբերի
«Ցանկանում էի միլիոնավոր մարդկանց հայր դառնալ». Dolce & Gabbana-ի մոդելը հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ սերմնաբջիջների դոնորության պատճառով