«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Այն, ինչ տեսնում ես, մեր պատրաստած ուտեստն է»․ «Երեւան բլյուզ. 25 տարի անց»

20:35, 2 փետրվարի

«Երեւան Բլյուզը» 1998 թվականի կատակերգական ֆիլմ է, որին քաղաքաբնակները սրտի թրթիռով եւ կարոտով են վերաբերվում։ 25 տարի անց էկրան բարձրացավ պատմության շարունակությունը՝ «Երեւան բլյուզ․ 25 տարի անց կամ Երեւանիադա» ֆիլմը, որի գլխավոր դերում Միքայել Պողոսյանն է։

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում մեր օրերում։ Գլխավոր հերոսը քառորդ դար անց վերադառնում է իր սիրելի քաղաք եւ չի ճանաչում այն՝ կեղտ, փոշի, լքված շենքեր։ Հերոսի ծանոթությունը նոր Երեւանի հետ սկսվում է կիսավեր ու դատարկ շենքից, որտեղ նա մտնում է սենյակները, որոնցից յուրաքանչյուրն իր պատմությունն է նկարագրում։

Հանդիսատեսի համար բոլոր պատմություններն անձնավորում են ժամանակակից իրողությունները, իսկ գլխավոր հերոսի համար դրանք նոր են, անհասկանալի եւ սահմռկեցուցիչ։

Ֆիլմում հղումներ կան անցած երկու տասնամյակների ընթացքում քաղաքի ապրած բոլոր իրադարձություններին՝ իշխանափոխություն, պատերազմ, մոբիլիզացիա, կորուստներ, անվերջ շինարարություն, գաղթականներ։ Իրադարձություններից յուրաքանչյուրը բացահայտվում է երկրորդական կերպարների միջոցով. մի սենյակում մուրացկանը գումար է մուրում նոր iPhone-ի համար, մյուս սենյակում նստած է սգացող մայրը, երրորդում՝ երիտասարդ երաժիշտը հրաժեշտ է տալիս իր կիթառին եւ գնում պատերազմ, հաջորդում մի կին կարկանդակներ  է վաճառում՝ հատուկ միգրանտների համար ռուսերեն «М» ու «С» տառերով առանձնացված՝  «М»՝ միս, «С»՝ մուրաբա։

Յուրաքանչյուր սենյակով անցնելիս՝ հերոսը նոր իրողությունների է բախվում, որոնք սկզբում հուսահատեցնում, իսկ հետո հիասթափեցնում են նրան։

Երբեմն բարի, երբեմն տխուր ֆիլմը հաճախ դուրս է գալիս գեղարվեստական պատումի շրջանակներից՝ վերածվելով բարոյականության մասին առակի։ 

Ավելորդ պաթոսը թույլ չի տալիս վայելել ֆիլմը, եւ որքան այն մոտենում է ավարտին, այնքան դիտողի մոտ անհարմար զգացողություն է առաջանում՝ կարծես նրան հիմարի տեղ են դնում, ով ինքնուրույն չի հասկանա ենթատեքստը՝ առանց հերոսների օգնության, ովքեր ուղիղ եւ ոչ հմուտ կերպով բացահայտում են իրենց խոսքերի իմաստը՝ ոչ այնքան էլեգանտ քայլ: 

Հարկ է նշել, որ ֆիլմում Երեւանն առաց հմայքի է ներկայացված։ Հեռուստադիտողի հանդեպ քամահրական վերաբերմունքին ի հաստատում՝ ֆիլմն ավելացնում է կադրից դուրս ծիծաղը։ Հարկ չէ նշել, թե ինչու այս գաղափարը միավորներ չի ավելացնում կինոնկարին:

Երբ դու կուշտ ես իրականությունից, դժվար թե ցանկանաս դրա վերապատմումը կինոյում տեսնել։ Ֆիլմը համատեղում է երգիծանքը ողբերգության հետ՝ հերթափոխով դիտողին վերադարձնելով անցյալ՝ հին ֆիլմի կադրերին ու հղումներին: Սկզբում զվարճալի, անզգույշ ու միամիտ զարմանքով լի գլխավոր հերոսը դառնում է ավելի ու ավելի տխուր ու հիասթափված։

Հերոսների երկխոսությունները լի են տխուր ենթատեքստով. «Մնում է միայն ինքդ քեզ վրա կրակել», «Ապրում ենք ոչխարի պես եւ ոչխարի պանիր ենք ուտում», «Այն ամենը, ինչ տեսնում ես, մեր պատրաստած ուտեստն է», «Երկրին զինվորական կոշիկներ են հագցրել»:

Աճող բարոյահոգեբանական տոնն իր գագաթնակետին է հասնում վերջաբանում, երբ հայ բանաստեղծների, գրողների, կոմպոզիտորների եւ մշակութային այլ գործիչների ձայներով հնչում են հայրենասիրական ճառեր, որոնք, ըստ երեւույթին, պետք է հեռուստադիտողի մոտ ամոթի զգացում առաջացնեն այն ամենի համար, ինչ նա արել է իր հայրենիքի հետ։ Վերջաբանի պաթոսը բոլորովին չի համապատասխանում ֆիլմի կատակերգական սկզբին։

Այո՛, Երեւանն այլեւս նույնը չէ, այն փոխվել է․ շատ փոշի կա, կեղտ, պատերազմի մասին եւ այրիացած ու իրենց որդիներին կորցրած կանանց խոսակցություններ։ Բայց չնայած դրան, Երեւանում դեռ շատ է ջերմությունը, սերն ու բարությունը։ Եվ եթե ռեժիսորն ընտրել է այն պրիզման, որով նա ընկալում է Երեւանը, ապա հեռուստադիտողը բոլոր հնարավորություններն ունի իր սիրելի քաղաքին նայել այլ հայացքով՝ հիշելով, թե ինչու է այն այդքան սիրում։

Ռեգինա Մելիքյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել