Երեւանի կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Արա Երնջակյանը մայիսի 7-ին, գործընկերների ու մտերիմների շրջապատում, ներկայացրեց իր «Հորացիոյի գաղտնիքը» գիրքը, որտեղ Շեքսպիրի ամենահայտնի գործերից մեկի՝ «Համլետի» ոչ այնքան առանցքային հերոսին բացահայտում է նորովի: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է ռուսերենով՝ 2016 թ-ին, Մոսկվայում, իսկ հայերեն տարբերակով լույս է տեսել 2022 թ-ին:
Երնջակյանը հարազատ թատրոնում խոսեց իրեն հարազատ դարձած հերոսի մասին, որը, ըստ նրա, թեեւ հաճախ անտեսված է, բայց երբ խորանում ես նրա կերպարի մեջ, հասկանում ես, որ ««Համլետ»-ի գործողողությունները սկսվում ու ավարտվում են հենց նրանով»:
«Ամբողջ գործի իմաստն այն է, որ մենք ունենք ոչ թե ինչ-որ «պատահական», «անշուք» կերպար, այլ լուրջ գործող անձ, որը Շեքսպիրի աշխատության մեջ շատ ավելի հետաքրքիր դեր է կատարել: Ինքը լինելով ոչ գլխավոր կերպար՝ կարծես ամբողջ պիեսը տանում է իր հետեւից, ինքը սկսում եւ ավարտում է ողբերգությունը»,-ասում է հեղինակը:
Շնորհանդեսից հետո հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դիտելու «Համլետ» ներկայացումը՝ Արա Երնջակյանի բեմադրությամբ:
«Երբ սկսել էի ներկայացումը, բոլորին թվում էր, որ այստեղ ես հենց Հորացիոյին կբերեմ առաջին պլան: Հետաքրքիրն այն է, որ այս ներկայացման մեջ նա չկա: Առհասարակ, այս ներկայացումը մի փոքր տարօրինակ տեսք ունի: Եթե փնտրենք, կարող ենք գտնել մի կերպար, որը կարող է Հորացիոյին հիշեցնել, բայց ոչ՝ նրա տեքստերով, այլ արարքներով»:
Արա Երնջակյանը շարունակում է աշխատել նոր բեմադրությունների շուրջ, որոնք, նրա խոսքով, շուտով հասանելի կլինեն հանդիսատեսին:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես