Հանրահայտ սյուրռեալիստ նկարիչ Ռենե Մագրիտի ստեղծագործությունը, որը հանրությանը չի ցուցադրվել արդեն քառորդ դար, կարող է աճուրդում վաճառվել 64 միլիոն դոլարով:
Christie's աճուրդի տունը հայտարարել է, որ մարտի 7-ին Լոնդոնում աճուրդի կհանի «L'ami intime» («Մոտ ընկեր») կտավը՝ նվիրված արվեստի սյուրռեալիստական շարժման հարյուրամյակին։
Նկարը ներառում է բելգիացի նկարչի մի քանի նշանավոր մոտիվներ, այդ թվում՝ գլխարկով մարդ եւ կապույտ երկնքի ֆոնին՝ սպիտակ փափուկ ամպեր: 1958 թվականի այս նկարում տղամարդը պատկերված է հետեւից՝ դեմքով դեպի լեռնոտ լանդշաֆտը։ Բագետն ու գինու բաժակը լողում են առաջին պլանում։
Christie's-ի իմպրեսիոնիզմի եւ ժամանակակից արվեստի փոխնախագահ Օլիվյե Քամյուն ասում է, որ «շատ բանաստեղծական, շատ երազկոտ» կտավը Մագրիտի մի քանի կարեւոր գործերից մեկն է, որոնք գտնվում են մասնավոր ձեռքերում: Վերջին անգամ այն հանրությանը ներկայացվել է 1998 թվականին՝ Բրյուսելում։ Այն առաջին անգամ է աճուրդի հանվում 1980 թվականից ի վեր, իսկ նախնական գինը գնահատվում է 38-64 միլիոն դոլար:
«Մագրիտը երբեք ոչինչ չի բացատրել»,-ասում է Քամյուն՝ հավելելով, որ, նույնիսկ, նրա նկարների անուններն առաջարկել էին ընկերները: «Մագրիտում կրոնի, հատուկ պատմության կամ որեւէ այլ նշան չկա»,-նշում է նա,-«Սրանք բացարձակապես կոնցեպտուալ, մաքուր, հզոր, մտահոգիչ, հրաշալի, լուռ նկարներ են, որոնք հասանելի են բոլորին»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին