Google-ի համահիմնադիր Լարի Փեյջը, ըստ երեւույթին, փորձում է գնել աշխարհի բոլոր մասնավոր կղզիները կամ, գոնե, դրանց զգալի մասը:
Ինչպես հաղորդում է Business Insider-ը, Փեյջը գնել է Պուերտո Ռիկոյում գտնվող 300 ակր մակերեսով Կայո Նորտե կղզին: Փաստաթղթերի համաձայն՝ Փեյջն այն դեռ 2018թ-ին էր ձեռք բերել US Virgin Island Properties-ի միջոցով: Այն ժամանակ նա հողատարածքի համար վճարել էր 32 միլիոն դոլար. այն համարվում է ամբողջ Պուերտո Ռիկոյի ամենամեծ մասնավոր կղզին: Արտավաճառքի գործարքը ներառում էր ավելի մեծ հողամաս՝ 28,7 միլիոն դոլարով, եւ ավելի փոքրը՝ 3,4 միլիոն դոլարով:
Հրատարակության տվյալներով՝ նախկին գործադիր տնօրենին ներկայումս պատկանում են հինգ մասնավոր կղզիներ, որոնք սփռված են Կարիբյան ավազանում եւ Խաղաղ օվկիանոսի հարավային մասում։ Մասնավորապես, հաղորդվում է, որ նա ձեռք է բերել Տավարուա կղզին՝ Ֆիջիում, եւ Եվստաթիա կղզին՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում՝ Ռիչարդ Բրենսոնի Նեկեր կղզուց ոչ հեռու: 2014 թվականին Փեյջը ծախսել էր եւս 23 միլիոն դոլար՝ ԱՄՆ Վիրջինյան կղզիներում Hans Lollik-ը եւ Little Hand Lollik-ը ձեռք բերելու համար։
Ինչ վերաբերում է իր վերջին գնմանը, Կայո Նորտեն գտնվում է Պուերտո Ռիկոյից մոտ 20 ծովային մղոն արեւելք եւ Կուլեբրայի ափերին մոտ: Արեւադարձային հանգստավայրն ունի ապշեցուցիչ սպիտակ ավազով լողափեր, իսկ տարածքը շրջապատված է վայրի բնությամբ, այդ թվում՝ անհետացող ծովային կրիաներով:
Մինչ Փեյջը, Կայո Նորտեն 2006 թվականից պատկանում էր տեղացի ծրագրավորող Դեն Շելլիին:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին