Սամի Նասերին Հայաստանում տվեց EV Rally-ի մեկնարկը

Լիալուսին, անձրեւ ու շատ աստղեր. Երեւանում կայացավ Full Moon Fest-ը

Երևանյան ջազի հմայքը Լևոն Մալխասյանի հետ

Ավելի քան 10 տարի կրթելով սերունդներ. «Հայասի» պարային համույթը պատրաստվում է մեծ համերգի

Այլմոլորակայինների հանելուկը՝ հայերի հավատալիքներն ու կասկածները

Եգոր Գլումով. Այժմ սեփական հիմարությունը ցույց տալու ավելի շատ հնարավորություններ կան

Սոսո Պավլիաշվիլի. Արհեստական բանականությունը նեռի նմանակն է

Սոսո Պավլիաշվիլիի 60-ամյակը Հայաստանում. տոնական երեկո աստղերի հետ

Stylish Faces. Հնարքներ՝ Հայկ Freestyle-ից. «Ռեկորդ եմ ուզում գրանցել Գինեսում»

Սոսո Պավլիաշվիլին իր 60-ամյակը նշելու առթիվ ժամանել է Երեւան (ՈւՂԻՂ)

Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ՈւՂԻՂ)

«Կապ» մշակույթի և մարդկանց միջև

Հումորը հաղթահարելու մեխանիզմներից մեկն է, որը եթե չանես կգժվես. Նարեկ Մարգարյան

Համլետ. նոր հայացք դասական դրամային

Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Տիգրան Խանջարյանը մասնակցել է բելգիական «Starmaker» շոուին ու հայտնվել եզրափակչում․ երգիչն՝ իր ակնկալիքների մասին (ֆոտո/վիդեո)

16:05, 7 փետրվարի

Երգիչ Տիգրան Խանջարյանը հայտնվել է բելգիական «Starmaker» շոուի եզրափակչում։ Մրցույթը, որը բրիտանական նախագծի նախատիպն է, անցնում է մի քանի փուլով, որոնց ընթացքում մասնակիցներն իրենց ելույթներով նմանակում են փոփ երաժշտության աստղերին։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Տիգրանը նշեց, որ ըստ մրցույթի կանոնների, «մասնակիցները պետք է փորձեն վերարտադրել իրենց բաժին ընկած հայտնի  երգիչների ստեղծագործությունները եւ իրենց կատարումներով հուզել հանդիսատեսին»։

Երգիչը մրցույթում հայտնվել է մայրիկի շնորհիվ, որը, առանց նրան տեղյակ պահելու, լրացրել է մասնակցության հայտը։ «Պատկերացրեք՝ ինչպիսին էր զարմանքս, երբ բելգիական հայտնի հեռուստաալիքը կապ հաստատեց ինձ հետ եւ հայտնեց, որ ընտրվել եմ հաղորդման նախընտրական փուլի համար եւ պետք է գնամ հանդիպման՝ ներկայացնելու իմ երաժշտական կարողությունները։ Իրոք շատ չսպասված եւ հաճելի անակնկալ էր»։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Tigran Khanjaryan (@tigran_khanjaryan)

Մինչ հաղորդմանը մասնակցելը, Տիգրանն անցել է երկու նախընտրական փուլերով, որտեղ ներկայացրել է Շառլ Ազնավուրի, Ջոնի Հալիդեյի եւ մի շարք այլ հայտնի երգիչների ստեղծագործություններից։ 

«Ոգեւորված էի, քանի որ առաջին անգամ էի նման մրցույթի մասնակցում։ Ավելի քան 3500 թեկնածուներից ընտրվեցին միայն 72-ը»,-ասում է նա։

Կանոնների համաձայն՝ յուրաքանչյուր շոուին մասնակցում է չորս եռյակ․ ամեն եռյակ ներկայացնում է մեկ երգչի։ Եռյակները հաջորդում են մեկը մյուսին, եւ մեկի հաղթողը շարունակում է մրցույթը մյուս եռյակիների հաղթողների հետ։ Եզրափակչում ժյուրին,  ինչպես նաեւ դահլիճում ներկա գտնվող հանդիսատեսը, պետք է քվեարկի իր ընտրած թեկնածուի օգտին: 

5faa0ac2-e11d-4374-ba1a-37b9e4b4932b.jfif (119 KB)

«Ճնշումը մեծ է՝ ինչպես բեմում, այդպես  էլ կուլիսներում, քանի որ միայն մեկ թեկնածու կշարունակի արկածախնդրությունը մինչեւ մեծ եզրափակիչ, որտեղ կընտրվի լավագույնը։ Ես ընդգրկված եմ ֆրանսիացի սիրված երգիչ Քենջիի խմբում, եւ մեր եռյակի անդամներով կատարել ենք նրա հայտնի`«Andalouse» երգը։ Հաղթող եմ ճանաչվել, այնուհետեւ նրա մեկ այլ՝ «Les yeux de la mama» ստեղծագործության կատարմամբ անցել եզրափակիչ փուլ»,-պատմում է երգիչը։  

Մրցույթում հրավիրված է միջազգային ժյուրի, որի կազմում են իսպանացի դերասանուհի, ռադիո եւ հեռուստահաղորդավարուհի Մարիա Դել Ռիոն, ինդոնեզական ծագումով ֆրանսիացի երգչուհի Անգունը, իսպանացի դերասան եւ երգիչ Ագուստին Գալիանան, ինչպես նաեւ ֆրանսիացի դերասան, երգիչ Միկայել Գրեգորիոն, որը հայտնի է աստղային նմանակումներով։ Շոուի հանդիսավարը ճանաչված բելգիացի հաղորդավար Սանդրին Կորմանն է։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Tigran Khanjaryan (@tigran_khanjaryan)

Տիգրանը խոստովանում է՝ որքան էլ ներքին ձայնը հուշում էր, որ կհաղթահարի առաջին փուլը, եզրափակիչ անցնելն անակնկալ էր։ «Անկեղծ ասած՝ ցանկությունս շատ մեծ էր, որ գտնվելով օտարության մեջ բարձր պահեի մեր ազգի պատիվը, բայց սա միաժամանակ Եվրոպայում երաժշտական կարիերաս շարունակելու համար կարեւոր հանգամանք է։ Առջեւում դեռ կա վեց հաղորդում, եզրափակիչ փուլը կկայանա մարտի կեսերին, ուր հաղթող կճանաչվի մնացած իննը մասնակիցներից մեկը։ Օրը դեռ հայտնի չէ»։ 

Առայժմ պարզ չէ, թե ինչ երգով է երգիչը հանդես գալու եզրափակչում․ «Իրենք են կատարելու երգի ընտրությունը, բայց մի բան հաստատ է, որ այն լինելու է Քենջիի ստեղծագործություններից, քանի որ նախագծի պայմաններին համաձայն, սկզբից մինչեւ վերջ իրեն եմ ներկայացնելու»։

f6155475-7a0e-4628-b276-e621aa33859b.jfif (114 KB)

Երգչի խոսքով՝ մրցույթի մասնակցության ընթացքում զգացել է հայրենակիցների աջակցությունը, ինչը գոտեպնդել է իրեն եւ ոգեւորել։ Խոսելով ակնկալիքների մասին՝ նա նշեց․ «Եզրափակչում լինելով՝ պարտավորված եմ զգում՝ թե իմ ազգի, թե իմ առջեւ, քանի որ յուրաքանչյուր հայի համար իր ազգակցի նվաճումը մեծ հպարտություն է։ Հաղթողի համար, որպես մրցանակ, նախատեսված է որոշակի գումար, բայց դա էական չէ, կարեւորը  բելգիական ամենամեծ  շոուին մասնակցելն է, որտեղ քեզ դիտում են 20-25 000 հանդիտատես։ Հաղթելու դեպքում  ես ինձ երջանիկ կզգամ, որ ազգիս  հպարտանալու առիթ եմ տվել։ Աստված առաջ»։

f4118ccc-a62a-4642-a361-b6d22b8131e8.jfif (257 KB)

Ինչ վերաբերում է Տիգրան Խանջարյանի երաժշտական գործունեությանը, նա բավական ակտիվ է այս ոլորտում։ Անցած աշնանը, հատկապես, քննարկվեց նրա «Սիրո կարոտ» տեսահոլովակը, որի հերոսուհուն մարմնավորել էր դերասանուհի Օլյա Հակոբյանը։ Մինչ հոլովակի թողարկումը երգիչն ու դերասանուհին իրենց էջերում կիսվել էին համատեղ լուսանկարներով, եւ շատերը կարծել էին, թե նրանց միջեւ սիրավեպ կա։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Օլյան, սակայն, հերքել էր խոսակցությունները՝ նշելով «Մենք շատ լավ ընկերներ ենք»։ 

Սյունե Առաքելյան
Լուսանկարները տրամադրել է Տիգրան Խանջարյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել